Երաշխիքային սպասարկման պայմանները

  1. Երաշխիքը գործում է ճիշտ լրացված երաշխիքային կտրոնի առկայության դեպքում, ինչը թույլ է տալիս նույնականացնել ապրանքի և գնման ամսաթիվը և տարածվում է նյութի կամ արտադրական  խոտանի վրա: Ապրանքի գնման ամսաթիվը միանշանակ նույնականացնող երաշխիքային կտրոնի և փաստաթղթերի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկման ժամկետը հաշվարկվում է ապրանքի արտադրման ամսաթվով, որը նշվում է անմիջական կամ կոդավորված ձևով կորպուսի վրա
  2. Արտադրողի սպասարկման  ցուցումներին համապատասխան որոշ ապրանքների աշխատանքի խափանման պատճառները որոշելու համար աշխատունակության ստուգումն իրականացվում է միայն ավտոմեքենայի առկայության դեպքում: Սա վերաբերվում է այնպիսի սարքերին, ինչպիսիք են կառավարման բլոկը, թթվածնային տվիչները, КЕ-Jetronic համակարգի բաղադրիչները, մոդուլները և այրման կոճերը, արգելակման համակարգի բաղադրիչները:
  3. Երաշխիքով պայմանավորված պարտավորությունները չեղարկվում են, եթե առկա են անսարքություններ պայմանավորված`​​
    • Ապրանքի տեղադրում այնպիսի ավտոմեքենայի վրա, որը նախատեսված չէ Bosch ընկերության կողմից տրված տեխնիկական հանձնարարականու
    • Սեփականատիրոջ կողմից ապրանքի տեղադրման կանոնների, շահագործման, փոխադրման և պահպանման խախտում
    • Սեփականատիրոջ կողմից կապարակնիքների ամբողջականության խախտում, ապրանքի վերանորոգում կողմնակի անձանց կողմից, ապրանքի մեխանիկական վնասում
    • Ապրանքի ներսում կողմնակի առարկաների հայտնվելը, ինչը դարձել է անսարքության պատճառ
    • Անհաղթահարելի ուժի ազդեցություն (հրդեհ, ճանապարհատրանսպորտային պատահար, բնական աղետներ և այլն):​​​
  4. Բենզինի էլեկտրական պոմպի մոնտաժումից առաջ անհրաժեշտ է փոխարինել վառելիքի զտիչը և (ախտոտվածության դեպքում) լվանալ վառելիքի բաքը: Առանց տվյալ միջոցառումների իրականացման ապրանքի նկատմամբ պահանջները չեն ընդունվում:
  5. Օդի մասայական ծախսի տվիչի փոխարինման ժամանակ անպայման է օդի զտիչի փոխարինումն ու ներթող խողովակաճյուղի մաքրումը: Առանց տվյալ միջոցառումների իրականացման ապրանքի նկատմամբ պահանջները չեն ընդունվում:
  6. Երաշխիքը չի ծավալվում այն ապրանքների վրա, որոնք շարքից դուրս են եկել բնական մաշվածության հետևանքով:
  7. Դիզելային վառելիքի համակարգի ագրեգատների (ТНВД, բոցամուղ, ինժեկտոր) և նրանց պահեստամասերի նկատմամբ երաշխիքն ուժի մեջ է միայն եթե դիագնոստիկան և վերանորոգումն իրականացվում են Բոշ Դիզել Կենտրոններում (ԲԴԿ), կամ Բոշ Դիզել Սրահներում (ԲԴՍ): Շարժիչի վրա վերանորոգված ապրանքը տեղադրելուց առաջ անպայման է վառելիքի զտիչի և (ախտոտման դեպքում) վառելիքի համակարգի լվացումը: Դիզելային ագրեգատների մոնտաժումը թույլատրվում է միայն ԲԴԿ/ԲԴՍ և Բոշ Ավտո Սրահներում (ԲԱՍ), կամ ավտոարտադրողի հեղինակազորված սրահի կայանում, որտեղ ձևակերպվում է պատվերը և նշվում կատարված բոլոր աշխատանքները: Հակառակ դեպքում դիզելային բաղադրիչների երաշխիքը չեղարկվում է: Բոցամուղի փոշեցրիվի երաշխիքը գործում է միայն ԲԴԿ/ԲԴՍ բոցամուղի դիագնոստիկայի և մոնտաժի դեպքում:
  8. Ապրանքի անվճար վերանորոգումն ու փոխարինումն իրականացվում է ԲԴԿ/ԲԴՍ և ԲԱՍ-երում երաշխիքային ժամկետում, որը նշվում է երաշխիքային կտրոնում կամ արտադրողի կայքում: Ապրանքի արժեքին համապատասխան գումարային կամ բնական փոխհատուցում հնարավոր է ստանալ ապրանքը վաճառող վաճառքի կազմակերպությունում սարքի ստուգման օրիգինալ արձանագրությունը ներկայացնելու դեպքում, որը ձևակերպվել է ԲԴՍ/ԲԴԿ կամ ԲԱՍ-ում:
  9. Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ երաշխիքը մերժելու դեպքում ապրանքի փոխադրումը մոտակա Բոշ Սրահ և ապրանքի դիագնոստիկան վճարվում է Բոշ Սրահներում գործող գնացուցակին համապատասխան:
keyboard_arrow_up