AS-PL

    www.as-pl.com

 

AS-PL Sp. z o.o.-ն հանդիսանում է 100% լեհական կապիտալով, որն իր գործունեությունը ծավալում է փոփոխական հոսանքի փոխարկիչների և գեներատորների ոլորտում: Ընկերությունը հիմնադրվել է Գդանսկում 1992թ. որպես Auto-Starter: Այժմ ընկերությունում աշխատում է ավելի քան 290 մարդ, մասնագետներ, որակավորված մասնագետներ, բացի այդ ընկերությունը համագործակցում է ողջ աշխարհում ավտոմեքենաների պահեստամասերի և աքսեսուարների մատակարարների հետ:

Ավելի քան 80 երկրներում առկա բազմամյա կոմերցիոն կապերն ու վաճառքները հանգեցրել են նրան, որ այժմ ընկերությունը գտնվում է ավտոմեքենաների դետալների և էլեկտրական  կոմպլեկտավորման համաշխարհային մատակարարների շարքում առաջատարը: Ընկերության տեսականին ներառում է ապրանքների 19 000 խումբ, որը համապատասխանում է 280 000 ապրանքային անվանման, ինչն ապահովում է հաճախորդներին տեսականու լայն ընտրություն` սկսած օրիգինալ պահեստամասերից մինչև մրցունակ արժեքով առաջարկվող փոխարինողներ: Մենք առաջարկում ենք պահեստամասեր թեթև մարդատար ավտոմեքենաների, բեռնատարների, գյուղատնտեսական տեխնիկայի, նավակների, մոտոցիկլների և արդյունաբերական սարքավորումների համար:

AS-PL առաջարկում է ավելի քան 13 500 պահեստամասեր ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բաղադրիչները բաժանվում են հետևյալ թեմատիկ խմբերի`

  • Գեներատորի մասեր
  • Ստարտերի մասեր
  • Առանցքակալներ և կարծրուկներ
  • Այրման համակարգի բաղադրիչներ
  • Այլ (մեքենաներ և դետալներ, ներդիրներ, z-օղակներ, խոզանակներ և այլն)

AS-PL-ը լայն տեսականու շնորհիվ պահեստամասերի ոլորտում դարձել է առաջատար մատակարար (արտադրող):  

Օնլայն կատալոգ

Մեր հաճախորդների պահանջների և սպասումների բավարարման նպատակով մենք ստեղծել ենք էլեկտրոնային օնլայն կատալոգ, որը թույլ է տալիս հեշտ և արագ գտնել անհրաժեշտ պահեստամասերը: Այն հասանելի է օնլայն as-catalog.com կայքում և ընկերության կայքում: Հոգ տանելով շրջակա միջավայրի մասին` ընկերությունը հրաժարվել է տպված տարբերակով կատալոգներից: Հասանելի է նաև AS-PL Catalogue մասնագիտացված հեռախոսային հավելվածը, որը ստեղծվել է համապատասխան բաղադրիչի ընտրությունը դյուրին կազմակերպելու համար: Դուք կարող եք այն ներբեռնել Google Play™ և App Store®-ում: «AS» ապրանքանիշը հասանելի է նաև TecDoc™-ում AS-PL անվանումով:

Գեներատոր

AS-PL ընկերությունն առաջարկում է գեներատորների ավելի քան 3100 տեսակ, որոնք նախատեսված են տարբեր տրանսպորտային միջոցների համար` թեթև մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ, գյուղատնտեսական տեխնիկա, հիդրոցիկլեր և մոտոցիկլեր, արդյունաբերական տեխնիկա: Շնորհիվ նման լայն տեսականու` AS- PL ընկերությունը դարձել է ավտոպահեստամասերի մատակարարման առաջատարներից մեկը:

Որակի հսկողություն

Ընկերության կողմից առաջարկվող տեսականին անցնում են խիստ փորձարկումներ և համապատասխանում են ամենաբարձր պահանջներին տեղադրման և տեխնիկական ցուցանիշների ոլորտում:  Ընկերության տեսականիում ներառված բոլոր գեներատորներն ու ստարտերները թեստավորվում են մասնագիտացված հատուկ մեքենաներում, իսկ ստացված արդյունքները կցվում են առաջարկվող արտադրանքին: Շուկայի պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահով ապրանքների մատակարարումը AS-PL ընկերության առաքելությունն է:

Ստարտեր

AS-PL-ն առաջարկում է 2400 տեսակի ստարտեր, որոնք նախատեսված են թեթև մարդատար ավտոմեքենաներերի, բեռնատարներների, գյուղատնտեսական տեխնիկայի, մոտոցիկլերի,նավակների և արդյունաբերական տեխնիկայի համար: Շնորհիվ նման լայն տեսականու AS- PL ընկերությունը դարձել է ավտոպահեստամասերի մատակարարման առաջատարներից մեկը:

Ստարտերի աշխատանքի սզբունքները

Ստարտերը կիրառվում է ներքին այրման շարժիչի գործարկման համար: Առավել տարածված են էլեկտրական ստարտերները: Էլեկտրական ստարտերը հանդիսանում է մշտական հոսանքի շարժիչը, որը կրառվում է արմունկավոր գլանի պտույտի և նրան համապատասխան արագություն տալու համար, ինչի շնորհիվ շարժիչը կկարողանա ինքնուրույն աշխատել: Ներքին այրման շարժիչի էլեկտրական ստարտերը հանդիսանում է ընդունիչ, որը ստանում է էլեկտրաէներգիայի մեծ մասը մարտկոցից, միայն շատ կարճ ժամանակում, երբ գործարկվում է շարժիչը:

keyboard_arrow_up