Bosch գործիքներ

Bosch Tools     www.boschtools.com

                 

Robert Bosch Tool  ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում հիմնադրվել է 2003թ․ հունվարին, երբ Robert Bosch GmbH-ը միավորեց իր էլեկտրասարքավորումների, աքսեսուարների և էլեկտրական գործիքների հյուսիսամերիկյան ստորաբաժանումները մեկ կազմակերպությունում։ Bosch-ն իր հարյուրամյա փորձով դարձավ ինժեներային կատարելության հոմանիշ։ Robert Bosch Tool Corporation-ը էլեկտրական գործիքների, աքսեսուարների, լազերային սարքավորումների և այլնի նախագծման, արտադրման և վաճառքի համաշխարհային առաջատարն է։

Bosch ընկերության մասին

Bosch ընկերությունը տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային առաջատար է։ Ապրանքանիշն իր մեջ ներառում է Robert Bosch GmbH-ը և ավելի քան 350 դուստր և ռեգիոնալ ընկերություններ ավելի քան 60 երկրներում։ Եթե հաշվի առնենք վաճառքի և սպասարկման գործընկերներին՝ ապա  Bosch-ը ներկայացված է մոտ 150 երկրներում։

Bosch-ն իր բոլոր ապրանքների և ծառայությունների միջոցով բարձրացնում է կյանքի որակը ՝ առաջարկելով նորարարական և օգտակար լուծումներ։ 2011թ․ Bosch-ը նշեց իր 125-ամյակը։

2024թ․-ից մեր ընկերությունը դարձել է Bosch գործիքների պաշտոնական մատակարարը Հայաստանի տարածքում։

keyboard_arrow_up