NGK

  www.ngk.de

Այսօր NGK ընկերությունն ամբողջ աշխարհում համարվում է այրման մոմերի և թթվածնի տվիչների խոշոր մատակարար: Ամեն տարի այս ընկերությունն ավելի քան 500 մլն այրման մոմ է արտադրում: Ընկերությունը համարվում է առաջատար նոր դասի ավտոմեքենաների գործարանային կոմպլեկտավորման ոլորտում և որպես շիկացման մոմերի արտադրող շուկայում գրավում է կարևոր տեղ դիզելային շարժիչների սեգմենտում: 

 

ԱՅՐՄԱՆ ՄՈՄԵՐ

Եթե դիտենք այրման մոմի կառուցվածքը, ապա անցած 50 տարիների ընթացքում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Ինչպես և նախկինում այրման մոմը բաղկացած է մետաղական միջուկից, որը ծածկված է կերամիկական մեկուսիչով: Այն նույնպես փակված է մետաղական թաղանթով, որն ունի գլխիկի ցիլինդրին ամրացված պարույր, պարույրի վերևում ամրանում է մոմի  ծայրակալը և բանալու շնորհիվ կատարվում է այրման մոմի տեղադրում և ապամոնտաժում:

Կառուցվածքի հիմնական նպատակն այրման մոմում փակ էլեկտրական շղթայի ստեղծումն է բարձր լարման մոմի միջով անցնող կայծի միջոցով:

 

ՇԻԿԱՑՄԱՆ ՄՈՄԵՐ

Դիզելային շարժիչի աշխատանքային ընթացքը համապատասխանում է պարտադրված այրումով շարժիչի աշխատանքային ընթացքին: Սակայն օդի և վառելիքի խառնուրդի բոցավառման համար չի պահանջվում այրման մոմ:

Պատճառը: Դիզելային շարժիչներն ապահովում են բոցավառում սեղմումից: Շրջապատող օդը կլանվում և ուժեղ սեղմվում է ցիլինդրներում: Սեղմումի մակարդակը կազմում է մինչև 25:1:

Սեղմման հետևանքով օդի ջերմաստիճանը  հասնում է 700 մինչև 900 °C: Եթե կատարվում է վառելիքի ներարկում, այն անմիջապես բոցավառվում է տաքացման հետևանքով: 

 

ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԼԱՐԵՐ

NGK առաջարկում է բարձր լարման լարերի այնպիսի տեսականի, որը համապատասխանում է բոլոր պահանջներին: Լարերը համապատասխանում են օրիգինալ կատարմանն ու ավտոարտադրողների որակին: NGK ընկերության լարերն առանձնանում են բարձր որակով, շահագործման երկարաժամկետությամբ և չափազանց տնտեսող են:

Բարձր լարման լարեր NGK`

  • Ունեն օրիգինալ կատարման հետ նույնանման կառուցվածք
  • Առաջարկվում են պղնձից լարեր ծոչընդոտները ճնշող ծայրով կամ բաշխված դիմադրությամբ բարձր այրման լարեր
  • Ունեն պատրաստի հավաքում, այդ իսկ պատճառով հնարավոր է իրականացնել անհապաղ տեղադրում
  • Կայուն են բենզինի և յուղի նկատմամբ
  • Ունեն բարձր ջերմակայունություն
  • Նախատեսված են այրման բարձր լարման համար:

ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ

Վառելիքի այրման ժամանակ անվտանգ նյութերի հետ մեկտեղ, ինչպիսիք են ջուրը, ածխաթթու գազը կամ ազոտը, գոյանում են նաև վնասակար նյութեր` շմոլ գազ, աազոտի օքսիդներ և ածխաջրածիններ:

Արդեն շատ տարիներ շարունակ քաղաքականությունն ու արդյունաբերությունը պայքարում են վնասակար նյութերի արտանետումների դեմ: Այսպես, արդեն 80-ական թթ-երից ի վեր պարտադրված այրման շարժիչով ցանկացած նոր ավտոմեքենա համալրված է կարգավորող կատալիզատորով, որը նվազեցնում է թունավոր նյութերի արտանետումները:

Տվյալ խնդրի լուծմանը մասնակցում է նաև թթվածնային տվիչը: Այն երաշխավորում է կատալիզատորի շահագորման օպտիմալ պայմաններ:

 

ԱՅՐՄԱՆ ԿՈՃԵՐ

Կարելի է ասել, որ բենզինային շարժիչում այրման կոճերը հանդիսանում են էլեկտրակայաններ: Նրանց հիմնական խնդիրը, որպես այրման համակարգի մի մաս, այրման մոմին բարձր լարման ապահովումն է, որն անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնական և կողային էլեկտրոդներում անցնի կայծը և բոցավառի օդավառելիքային խառնուրդը:

Դրա համար այրման կոճերը ցածր լարման միացումից ստանում են լարում ավտոմեքենայի մարտկոցից և բազմակի անգամ մեծացնում են այն մինչև 45 կՎ: Ավտոմեքենայի տեսակից և ավտոարտադրողների պահանջներից ելնելով օգտագործվում են այրման կոճերի տարբեր տեսակներ:

keyboard_arrow_up