OSRAM

   www.osram.com

110 տարիների ընթացքում OSRAM ապրանքանիշը հաջողությամբ ներմուծում է նորարարական և ռացիոնալ մշակումներ լուսավորության համաշխարհային շուկա: Տվյալ պահին OSRAM ընկերությունը հանդիսանում է արտադրանքի և լուծումների համաշխարհային խոշորագույն մատակարար, որոնք բավարարում են սպառողների պահանջները` մոդուլներից մինչև լուսավորության կցամասեր և լուսավորության կարգավորման բարձր արդյունավետությամբ համակարգեր:

OSRAM-ն ամբողջությամբ կենտրոնացած է լուսավորության վրա` ակտիվ օգնելով իր սպառողներին կատարել լավագույն ընտրություն իրենց ցանկություններին համապատասխան: Ընկերությունը, որն ունի 33 000 աշխատակից 150 երկրներում, մշակում է լուծումներ սեփական հաճախորդների պահանջները բավարարելու համար:

Արտադրողականության բարձր որակն ու ստանդարտները  հանդիսանում են առաջնային թեթև մարդատար ավտոմեքենաների ապահով լուսավորության համար: OSRAM-ի ողջ արտադրողական հոսքագիծը համապատասխանում է տվյալ պահանջներին: OSRAM-ը երկար տարիների ընթացքում մատակարարում է լուսավորության լուծումներ թեթև մարդատար ավտոմեքենաների հայտնի արտադրողներին համար:

OSRAM ORIGINAL LINE` ապահով ՕՐԻԳԻՆԱԼ ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ թեթև մարդատար ավտոմեքենաների համար

OSRAM ORIGINAL LINE ապրանքները ստուգվել են շատ անգամներ սովորական շահագործման ընթացքում: Վստահեք կոմպլեկտային սարքավորումների արտադրողի ապրանքի որակին, որը հրաշալի համադրում է գինն ու արտադրողականությունը:

Ընկերության արտադրանքի շարունակական զարգացման ու ապահովության, արտոնագրված որակի շնորհիվ OSRAM-ը դարձել է ավտոմոբիլային արդյունաբերության համար լուսավորության առաջատար արտադրողներից մեկը: Օգտվեք օրիգինալ սարքավորումների արտադրողի մեր փորձից և օգտագործեք բարձրորակ լամպեր` փոխարինելով ավտոմոբիլային լուսարձակները օրիգինալ OSRAM լամպերի հավաքածույով:

Բացահայտեք OSRAM արտադրանքի օրիգինալ տեսականին` քսենոնի և հալոգենի տեխնոլոգիայով ավտոմոբիլային ապահով լամպեր, ունիվերսալ կիրառման համար նախատեսված ազդանշանային լամպեր, ինչպես նաև պահեստային լամպերի համար գործնական տուփեր:

XENARC ORIGINAL

XENARC ORIGINAL լամպերի գունային երանգը, որը հասնում է մինչև 4500 Կ, մաքսիմալ մոտեցված է բնական ցերեկային լույսին: Այդպիսի լուսավորությունն ապահովում է վարելու համար ավելի հարմարավետ պայմաններ և չի առաջացնում հոգնածություն: Տվյալ հոսքագծի լամպեր տեղադրված են հայտնի արտադրողների միլիոնավոր նոր ավտոմեքենաների վրա և հաջողությամբ ընդունվում են որպես օրիգինալ պահեստամասեր: D8S նորարարական լամպերն արտադրվում են առանց սնդիկի օգտագործման և օգտագործում է միայն 25 Վտ:

Հիմնական առավելությունները

  • Երաշխիք 4 տարի
  • Օրիգինալ ավտոպահեստամասի որակ (OEM)
  • Տպավորիչ լուսավորություն և ապահովություն

Ինֆորմացիա անվտանգության տեխնիկայի մասին

XENARC քսենոնային լամպերն առաջարկվում է փոխարինել այն մասնագետների կողմից, որոնք ունեն համապատասխան որակավորում:

ORIGINAL LINE

ORIGINAL LINE լամպերն ունեն անթերի աշխատանքային բնութագրեր, որոնք համապատասխանում են ավտոմոբիլային լուսավորության բոլոր ստանդարտներին` ապահովություն և տնտեսում: Տվյալ հոսքագծի լամպեր տեղադրված են հայտնի արտադրողների միլիոնավոր նոր ավտոմեքենաներում որպես օրիգինալ պահեստամասեր:

Հիմնական առավելությունները`

  • Օրիգինալ ավտոպահեստամասի որակ (OEM)
  • Գնի և որակի լավագույն համադրություն
  • Արտադրանքի լայն տեսականի

OSRAM պահեստային լամպերի հավաքածուներ

Պրոֆեսիոնալ վարորդները, որոնք ավտոմեքենայում ունեն OSRAM պահեստային լամպեր, լամպերի շարքից դուրս գալու դեպքում ապահովագրված են սպասարկման կայանների անհապաղ փնտրտուքից, քանի որ OSRAM MINIBOX-ը կտնտեսի ժամանակն ու գումարը, հատկապես հեռավոր ճանապարհորդության դեպքում:

Հիմնական առավելություններ`

  • Պահեստային լամպերը մշտապես մեր ձեռքի տակ են
  • Անհրաժեշտ լամպը հեշտությամբ կարելի է գտնել մակնիշման և պատկերների շնորհիվ
  • Արագ փոխարինման հնարավորություն

 

Քսենոնային և հալոգենային լամպեր ավտոմոբիլային լուսարձակների համար

 

Ազդանշանային լամպեր։ Ազդանշանային LED լամպեր և LED լամպեր սրահի լուսավորության համար

LED հակամառախուղային լուսարձակներ և պարագաներ

      

keyboard_arrow_up