Tenacity

 www.tenacity-auto-parts.com

Tenacity Auto Parts Co., Ltd.  ընկերությունը հիմնադրվել է 1973թ. ոչ միայն որպես ավտոմեքենաների համար ռեզինամետաղական դետալների պրոֆեսիոնալ արտադրող, այլև որպես ամբողջ աշխարհում երկրորդային շուկայի պրեմիում մատակարար:

Tenacity պահեստամասերի  արտադրությունը տեղակայված է Թայվանում: Ավտոպահեստամասերի արտադրությունում օգտագործվող ռեզինը համապատասխանում է NR + BR հատուկ բանաձևին: Բացի այդ պահեստամասերը ներկելու համար օգտագործվում է փոշենման ծածկույթ: Սովորական ներկի համեմատ այն ավելի հարատև է: Դետալների մետաղական հատվածները պատրաստված են բարձրորակ պողպատից: Լեգիրված պողպատից պատրաստված պտուտակները նույնպես բավականին ամուր են, որպեսզի կարողանան դիմակայել դետալի բոլոր կողմերից հրման ազդեցությանը: Այս  խիստ պահանջների համադրությունը, որն ընկած են Tenacity  արտադրանքի հիմքում, դարձնում են դետալներն ավելի կայուն բարձր ջերմաստիճանի, արագ շփման, թթվայնության և մաշվածության հանդեպ:

Միջինում տվյալ ընկերության արտադրանքը դիմակայում է ավելի քան 45-50 հազար կիլոմետր վազքի: Կարևոր է նաև, որ Tenacity պահեստամասերը հազվադեպ են կեղծում, իսկ կեղծված ապրանքը շատ հեշտ է տարբերել օրիգինալից:

Տեսականին`

  • Շարժիչի բարձիկներ
  • Հարվածամեղմիչի հենակներ
  • Սայլենտբլոկեր
  • Սռնակալներ
  • Շարժափոկերի ձգաններ
  • Շռուսերի փոշանոթներ
  • Ղեկի ձգանների փոշանոթներ
  • Հարվածամեղմիչների փոշանոթներ
  • Օդային խողովակաճյուղեր:

keyboard_arrow_up