Արգելակման համակարգին վերաբերվող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Bosch ընկերությունը պատրաստել է արգելակման համակարգին վերաբերվող հաճախ տրվող հարցերի պատասխաններ: Այսօր կխոսենք արգելակներից եկող ձայնից


✔ Ինչո՞ւ է արգելակներից ճռռոց լսվում։
Bosch-ը խորհուրդ է տալիս առաջնահերթ կատարել դիագնոստիկա: Ձայն կարող են արձակել կախանները, ղեկային կառավարման բաղադրիչները, մաշված ամորտիզատորները:
Միևնույն կոճղակը նոր ավտոմեքենայում կարող է աշխատել անձայն, իսկ հին մեքենայում արձակել ձայներ` արգելակման մեխանիզմների մաշվածության պատճառով:
Նոր կոճղակները կարող են ձայն արձակել առաջին 200 – 300կմ-ի ժամանակ: Ավելի ուշ ձայնը կանհետանա:


✔Պե՞տք է արդյոք կոճղակների (սկավառակների) հետ միասին փոխարինել ուղղորդիչները:
Եթե ուղղորդիչների, ֆիքսատորների, զսպանակների և այլ բաղադրիչների վիճակը լավ է, ապա բավական կլինի նրանք մաքրելն ու յուղելը: Եթե նրանք մաշված են, բնականաբար կարիք կա դրանք փոխարինելու:

✔ Կարելի՞ է արդյոք օգտագործել մետաղական յուղեր։
Bosch-ը խորհուրդ չի տալիս օգտագործել մետաղ պարունակող յուղեր: Ուշադրություն դարձրեք հակաքայքայիչ, ձայնը կանխող Bosch Superfit յուղին: Այն չի պարունակում թթուներ և մետաղներ:


✔ Ո՞ր բաղադրիչներն է անհրաժեշտ յուղել։
Պետք է առաջնորդվել ավտոարտադրողների ցուցանիշներով: Հիմնականում յուղում են ուղղորդող գնդերիթները, ուղղորդող կոճղակները, զսպանակների և թիթեղների բաղադրիչները: Նախորդ յուղից պետք է ազատվել, քանի որ այն այլևս չի կատարում իր գործառույթը՝ այն արդեն ներծծված է փոշու հատիկներով: 

keyboard_arrow_up