0
Basket
search

Մարտկոցի ճիշտ սպասարկում և շահագործում շոգ եղանակին

Ամառվա շոգ եղանակը ոչ պակաս վտանգավոր է, քան ձմռան ցուրտը: Որպեսզի մարտկոցը ծառայի երկար և Ձեզ հուսախաբ չանի ողջ տարվա ընթացքում, անհրաժեշտ է հիշել հետևյալ պարզ կանոնների մասին`

  • Քանի դեռ չեն սկսվել իրական հուլիսյան շոգերը, հասցրեք ստուգել մարտկոցի արտաքին տեսքը (կորպուսի մաքրությունն ու ամբողջականությունը, սեղմակների վիճակը)` նրանք պետք է լինեն յուղած և ոչ օքսիդացված: Ստուգեք նաև մարտկոցի լիցքավորման մակարդակը և անհրաժեշտության դեպքում լիցավորեք այն (դիմեք Բոշ Ավտո Սրահ),
  • Հնարավորինս խուսափեք մարտկոցի տաքացումից (35 աստիճանից բարձր), կայանեք ծածկի տակ կամ փակ տարածքներում,
  • Երկարատև ճամփորդություն պլանավորելուց առաջ խորհուրդ ենք տալիս ստուգել Ձեր ավտոմեքենայի ողջ էլեկտրահամակարգը, որպեսզի խուսափեք մարտոցի հնարավոր վերալիցքավորումից և նրա հետագա շարքից դուրս գալուց: էլեկտրահամակարգը կարող եք ստուգել Բոշ Ավտո Սրահում,
  • Մարտկոցի փոխարինման անհրաժեշտության դեպքում նախընտրությունը տվեք ապահով և ստուգված արտադրողին` օրինակ Bosch-ին: 

#ամառըboschիհետ #bosch

 

keyboard_arrow_up