Վառելիքի էլեկտրական պոմպեր` ամբողջական տեսականի ոլորտի մասնագետներից

Bosch վառելիքի էլեկտրական պոմպերն օպտիմիզացված են շարժիչի կոնկրետ տեսակին և արտադրվում են որակի խիստ չափորոշիչներին համապատասխան:

  • համապատասխանություն նոր ավտոմեքենաներին ներկայացվող առանձնահատուկ բարձր պահանջներին
  • Շահագործման երկարատև ժամանակ
  • Աղմուկի մինիմալ մակարդակ
  • Վառելիքի օպտիմիզացված փոխանցում
  • Վառելիքի փոխանցման օպտիմալ ապահովություն
  • Խափանումների հանդեպ ապահովության բարձր մակարդակ

Բարձր արտադրողականության ապահովում

Ցանկացած պայմաններում վառելիքի էլեկտրական պոմպը (EKP) ճնշման տակ շարժիչին պետք է ապահովի ներարկման համար անհրաժեշտ բավարար քանակությամբ վառելիք: Այն նաև ժամանակակից ավտոմեքենաների վառելիքի անմիջական ներարկման համակարգերում օգտագործվում է որպես վառելիքի լրացուցիչ ներմղում ապահովող պոմպ, ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային շարժիչներում: Հիմնական պահանջները`

  • Նոմինալ լարման դեպքում արտադրողականությունը 60 մինչև 200 լ/ժ
  • Վառելիքի համակարգում ճնշումը 300 մինչև 450 կՊա(3–4,5 բար)
  • Նոմինալից 60 մինչև 70 % լարման դեպքում համակարգում անհրաժեշտ ճնշման ստեղծում` դա բացարձակ անհրաժեշտ է սառը գործարկման համար:

Առանձնահատկությունները 

  • Վառելիքի տարբեր տեսակների համար մշակված հատուկ դետալների օգտագործում
  • Նույնիսկ կրիտիկական պայմանների հանդեպ դիմացկուն հատուկ նյութերի օգտագործում (օրինակ` տաք բենզին)
  • Մեքենայի էլեկտրական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնող մաքսիմալ արդյունավետություն (վառելիքի ծախսի նվազում)
  • Հստակ կիրառման համար հաշվարկված ճնշման սահմանափակիչների կոնստրուկցիայի օգտագործման շնորհիվ անվտանգության ապահովում:

 

keyboard_arrow_up