50 տարի վառելիքի անխափան փոխանցում` վառելիքի էլեկտրական պոմպեր Bosch
- Վառելիքի էլեկտրական պոմպը ստեղծվել է 50 տարի առաջ բենզինային ներարկման էլեկտրոնային Jetronic համակարգի համար
- Ժամանակակից վառելիքի պոմպերը հանդիսանում են վառելիքի ընկղմված մոդուլի մի հատված
- Bosch վառելիքի պոմպերն ապահովում են բարձր արտադրողականություն, անվտանգություն և շահագործման երկարատևություն
Մինչ վառելիքի ներարկման համակարգի ստեղծումն ու կիրառումը` մեխանիկական վառելիքի պոմպը հաղթահարում էր վառելիքը ներքին այրման շարժիչին փոխանցելու ֆունկցիան: Չնայած որ Bosch ներարկման բենզինային համակարգն ավտոմեքենաներում սկսել է կիրառվել անցած դարի 50-ական թթ. սկզբին, նրա համար էլեկտրոնային կառավարման մշակումը սկսվել է միայն 1959թ.: Շուկայում տվյալ համակարգի ներմուծման համար պահանջվեց վեց տարի, որոնց ընթացքում մշակվում էր այդ թվում նաև վառելիքի էլեկտրական պոմպը: 1967թ. Bosch-ը ներմուծեց սերիական արտադրություն աշխարհում առաջին բենզինային ներարկման Jetronic համակարգը:
Էլեկտրական վառելիքի պոմպի հետագա կատարելագործումն ընթանում էր բենզինային և դիզելային ներարկման համակարգերի կատարելագործմանը զուգահեռ: Այսպես, 1979թ. Bosch-ը ներմուծեց շուկա վառելիքի պոմպը, որը հնարավորություն էր տալիս ստեղծել բարձր ճնշում և ապահովել բենզինային ներարկման L-Jetronic համակարգի բավարար արտադրողականություն օդի ծախսի չափման հետ միաժամանակ և մեխանիկա-հիդրավլիկ K-Jetronic: Վառելիքի պոմպերի տեխնոլոգիայի զարգացման հաջորդ փուլը դարձավ Bosch ընկերության կողմից 1985թ. կենտրոնախույս պոմպի սերիական արտադրությունը:
Ներարկման էլեկտրոնային համակարգի կիրառման սկզբում վառելիքի պոմպերը տեղադրվում էին բացառապես վառելիքի բակից դուրս` վառելիքի մագիստրալում: Այսօր պոմպերն առավելապես տեղադրվում են բակի ներսում, այսինքն դառնում են ընկղմված: Այդ դեպքում նրանք մտնում են ընկղմված վառելիքի մոդուլի մեջ, որը նույնպես կոչում են վառելիքի փոխանցման մոդուլ: Ընկղմված այդպիսի վառելիքի մոդուլները կարող են համալրվել լրացուցիչ ֆունկցիաներով` զտիչով կամ կառավարման էլեկտրոնային բլոկով:
Վառելիքի էլեկտրական պոմպը ցանկացած աշխատանքային պայմաններում պետք է ապահովի շարժիչին անհրաժեշտ ճնշմամբ բավականաչափ վառելիք: Bosch վառելիքի էլեկտրական պոմպերն ունեն 50 - 250 լ/ժամ արտադրողականություն նորմալ լարվածության պայմաններում, վառելիքային համակարգում ապահովում են 0,5–7,5 բար ճնշում և համակարգում աշխատանքային ճնշում նոմինալից 50% լարվածությամբ: Վերջին ցուցանիշը համարվում է սառը մեկնարկի ժամանակ համակարգի աշխատունակության կրիտիկական գործոն: Բացի այդ, Bosch պոմպերի և վառելիքի մոդուլների կառուցվածքը մի շարք պաշտպանող սարքերի շնորհիվ վարորդին երաշխավորում է անվտանգության բարձր մակարդակ` վառելիքի զատման փական և ճնշման սահմանափակման փական:
Այսօր Bosch-ն առաջարկում է բակից վառելիքի փոխանցման բարդ տեսակի լուծումներ: Այդպիսի համակարգերն անհրաժեշտ են այն պարագայում, երբ վառելիքի բակի կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով հասանելի չէ նրա ողջ ծավալը: Օրինակ` թամբաձև բակեր, մասնատված բակեր կամ երկար հարթ ձևի բակեր: Այդպիսի տարրաներից վառելիքի փոխանցումն իրականացվում է կամ ակտիվ կերպով շղթային պոմպերի (Վենտուրի էֆեկտ) կամ պասիվ` վառելիքի մոդուլում ճնշման իջեցման միջոցով: Կիրառվում է BMW, Mercedes-Benz, Volvo, Ford, Opel և այլ մակնիշի ավտոմեքենաներում: