Ավտոմատացված տրանսպորտ: Bosch-ը ներկայացնում է վարելու գործընթացի ավտոմատացման հիմնական բաղադրիչները

  • Ավտոմատացված վարելու գործընթացը թողնում է իր ազդեցությունը ավտոմեքենայի բոլոր համակարգերի վրա, և բաղադրիչների մատակարարներից պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն։
  • Գործառույթների պահեստային կրկնորդումն անվտանգության այնպիսի կրիտիկական կարևոր ոլորտների համար, ինչպիսիք են արգելակման համակարգը և ղեկային կառավարումը, համարվում է պարտադիր։
  • Bosch-ն արտադրում է մի շարք բաղադրիչներ ավտոմատացված վարելու համակարգի համար։
  • Ավտոմեքենայի շրջակայքը ճիշտ ճանաչելու համար հարկավոր է տարբեր տեսակի տվիչներից ստացվող տվյալների միավորում:

Շտուտգարդ, Գերմանիա՝ ավտոմատացված վարելու գործընթացը զգալիորեն ազդում է ավտոմեքենայի բոլոր համակարգերի վրա` ուժային ագրեգատ, արգելակման համակարգ, ղեկային մեխանիզմ, սարքատախտակ, նավիգացիա և տվիչներ: Հաջողության բանալին համարվում է ավտոմեքենայի բոլոր համակարգերի խորքային հասկացումը: Ամբողջ աշխարհում ավտոմոբիլային արդյունաբերության մատակարարներից  քչերն ունեն նման գիտելիքներ տվյալ ոլորտում, ինչպես Bosch-ը: Տեխնոլոգիաների և ծառայությունների առաջատար մատակարար ընկերությունն արտադրում է ավտոմատացված վարելու համար անհրաժեշտ մի շարք բաղադրիչներ:

Connected Horizon: Ավտոմատացված տրանսպորտային միջոցները հենվում են ոչ միայն տվիչներից ստացված տվյալների վրա: Այդպիսի տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ է խցանումների և ՃՏՊ մասին ինֆորմացիա ռեալ ժամանակում: Նմանատիպ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է ավտոմեքենան միացնել սերվերին: Այդ իսկ նպատակով Boschը մշակել է Connected Horizon լուծումը: Այն մշակում է ճանապարհի դինամիկ ամփոփում և հարմարվում է վարելու պայմաններին: Connected Horizon համակարգը հնարավորություն է տալիս ավտոմեքենային «մտածել» նախորոք: Դա մեծացնում է վարելու հարմարավետությունն ու անվտանգությունը: Օրինակ` սերվերին միացված ավտոմեքենան գիտի ճանապարհի վտանգավոր հատվածները, որոնք թաքնված են կույր շրջադարձերի ետևում, և կարող է նախորոք իջեցնել արագությունը: 

Էլեկտրական շարժակով ղեկային կառավարում։ Ավտոմատացված վարելու գործընթացի կարևորագույն տեխնոլոգիան համարվում է էլեկտրական շարժակով ղեկային կառավարման սարքը: Նույնիսկ վթարային ռեժիմում վարորդը կկարողանա օգտվել ղեկային կառավարման ֆունկցիայից: Համակարգը կապահովի ղեկային շարժակի էլեկտրական ուժեղացման մոտ 50%:

ESP։ Տվյալ համակարգը նույնպես ունի կարևոր նշանակություն կառավարման ավտոմատացման համար: Ավտոմատացված վարելու գործընթացը ներկայացնում է որոշակի պահանջներ անվտանգության կրիտիկական կարևոր համակարգերին, ինչպիսիք են արգելակները: Որպեսզի պահպանվի մաքսիմալ վերահսկողություն տվյալ ֆունկցիայի նկատմամբ խաթարման ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել գործառույթների պահեստային կրկնորդումը, որպես անվտանգության միջոցներ: iBooste համակարգով դինամիկ ստաբիլիզացիայի էլեկտրոնային համակարգն ու արգելակման շարժակի էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչը կարող են իրականացնել ավտոմեքենայի արգելակում առանց վարորդի միջամտության:

HMI: Ավտոմատացված վարելու գործընթացը փոխում է «մարդ-մեքենա» փոխհարաբերությունները և պահանջում է ավտոմեքենայի և վարորդի միջև հաղորդակցման ժամանակակից կոնցեպցիաներ: Համակարգը պետք է լինի հասկանալի վարորդին ինտուիտիվ մակարդակում: Bosch ընկերության կողմից մշակված նորարարական վահանակներն արդեն կարողանում են առաջարկել որոշ հեռանկարային լուծումներ` մասնավորապես TFT վահանակով ցուցատախտակն ապահովում է տվյալների վերամշակում համադրված հրաշալի պատկերներով: Կիրառելով ինդիկացիայի համակարգը` Bosch-ը տալիս է վարորդին ինֆորմացիա արագության մասին և նավիգացիայի մասին հուշումներ: 

iBooster։ iBooster տեխնոլոգիայի շնորհիվ Bosch-ը ստեղծել է վակուումից անկախ արգելակների էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչ, որը համապատասխանում է արգելակման համակարգի ժամանակակից պահանջներին: Այն կարող է օգտագործվել յուրաքանչյուր տեսակի ուժային ագրեգատների և տրանսմիսիաների համար և հատկապես լավ համապատասխանում է հիբրիդներին և էլեկտրամոբիլներին: iBooster-ում արգելակի ոտնակի տեղափոխումը գրանցվում է ներդրված տվիչի միջոցով և փոխանցվում կառավարման բլոկ: Բլոկը ստեղծում է ազդակ էլեկտրական շարժիչի համար, որը զարգացնում է անհրաժեշտ արգելակման ուժ: iBooster-ի կողմից ստեղծված ուժը վերափոխվում է հիդրավլիկ ճնշման:

Քարտեր։ Ավտոմատացված վարելու գործընթացն անհնար է առանց բարձր թույլտվության ժամանակակից քարտերի: Նրանք ավտոմեքենային տալիս են ինֆորմացիա ճանապարհին տիրող իրավիճակի մասին, օրինակ խցանում կամ շինարարություն ճանապարհին: Բացի դա Bosch ռադիոտեղային և վիդեոտվիչները նույնպես ֆիքսում և սերվերին են փոխանցում խցանումների մասին ինֆորմացիան ռեալ ժամանակում: 

Լազերային տվիչներ։ Ռադիոտեղային, վիդեո և ուլտրաձայնային տվիչներից բացի  Bosch-ն իր ավտոմատացված փորձարարական ավտոմեքենաներում կրրառում է նաև լազերային տվիչներ: Տվիչների աշխատանքի տարբեր մեթոդները հրաշալի լրացնում են միմյանց: Ստացված տվյալները միավորվում են շրջապատն ավելի լավ ճանաչելու նպատակով:

Ռադիոտեղային տվիչներ։  Ռադիոտեղային տվիչի աշխատանքի հիմնական սկզբունքը ճանապարհին տիրող իրավիճակի մասին ինֆորմացիայի փոխանցումն է ավտոմեքենայի շուրջ  250 մ հեռավորության վրա: Տվիչի հիմնական խնդիրն ավտոմեքենայի շուրջ օբյեկտների, նրանց արագության  և դիրքի մասին ինֆորմացիայի արձանագրումն է: Bosch ռադիոտեղային տվիչներն ուղղորդված փոխանցում են 76 և 77 ԳԳՀց հաճախական-մոդուլային ռադիոալիքներ փոխանցող ալեհավաքի միջոցով: Այդ ալիքներն արտացոլվում են ավտոմեքենայի առջև գտնվող օբյեկտներից:

Ուլտրաձայնային տվիչներ։ Այդպիսի տվիչներն առաջին հերթին անհրաժեշտ են մինչև 6մ հեռավորության վրա գտնվող օբեկտները ճանաչելու համար և ցածր արագության դեպքում, օրինակ` կայանելու դեպքում: Նրանք արձակում են ուլտրաձայնային ազդանշաններ, որոնք արտացոլվում են արգելքներից: Էխոն գրանցվում է տվիչների կողմից և վերլուծվում է կենտրոնական կառավարման բլոկի կողմից:

Վիդեոտվիչ։ Չափման եռաչափ տեխնոլոգիաների շնորհիվ Bosch ստերեովիդեոխցիկը տալիս է կարևոր օպտիկական տվյալներ շրջապատի մասին 50 մ հեռավորության վրա: Ստերեովիդեոխցիկի երկու CMOS սենսորները համալրված են գույնը ճանաչելու համակարգով և ունեն 1280x960 մեգապիքսել լուծում, որը թույլ է տալիս մշակել շատ բարձր որակի պատկերներ: Խցիկը ճանաչում է օբյեկտները տարածության մեջ և հաշվարկում տարածությունը նրանց միջև: Խցիկից ստացված տվյալները համադրվում են այլ տվիչներից ստացված ինֆորմացիայի հետ և ստացվում է ավտոմեքենայի շրջակայքի մասին ամբողջական պատկեր: 

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

 

keyboard_arrow_up