Բարձր ապահովություն և փոփոխման երկարատև ընդմիջում
Նոր արգելակման հեղուկներ Bosch ENV4 ENV6
Ստեղծվել և փորձարկվել են ժամանակակից և ապագա արգելակման համակարգերի պահանջներին համապատասխան
- Նոր արգելակման հեղուկները համապատասխանում են ժամանակակից և ապագա ստանդարտներին
- ENV4 և ENV6 արգելակման հեղուկներն ունեն եռման բարձր ջերմաստիճան ցածր մածուցիկության հետ զուգահեռ
- ENV6 թույլ է տալիս երկարաձգել արգելակման հեղուկների փոխարինման միջև ընկած ընդմիջումը
Ժամանակակից արգելակման համակարգերը դառնում են առավել հզոր, մինչդեռ ABS և ESP® համակարգերի ռեակցիայի ժամանակը կրճատվում է: Փոփոխվող պայմանները ստիպում են խստացնել արգելակման հեղուկների հատկանիշներին տրվող պահանջները: ENV4 և ENV6 նոր արգելակման հեղուկները Bosch-ից ապահովում են արգելակման համակարգերի վստահ աշխատանքը նույնիսկ տեխնիկական հնարավորությունների վերջնակետում: Դա հասանելի է նվազագույն մածուցիկության և եռման բարձր ջերմաստիճանի շնորհիվ: Bosch ENV6-ի օծման բարձր հնարավորությունը թույլ է տալիս նվազեցնել աշխատանքի ժամանակ աղմուկն ու ABS և ESP® համակարգերի մաշվածությունը: Եվ, վերջապես, նոր հեղուկները նվազեցնում են արգելակման խողովակում և մեխանիզմում քայքայման առաջացման հնարավորությունը:
ENV6 նոր արգելակման հեղուկի բնութագրերը թույլ են տալիս զգալիորեն մեծացնել շահագործման ժամկետը: DOT4 ստանդարտի սովորական արգելակման հեղուկներն անհրաժեշտ է ամբողջությամբ փոխարինել երկու տաին մեկ անգամ, մինչդեռ ENV6-ի համար ընդմիջումը մեծանում է մինչև երեք տարի:
ENV6 նոր արգելակման հեղուկի ևս մեկ առավելություն` ամբողջական համատեղելիություն արդեն առկա համակարգերի հետ: Այն կարող է կիրառվել ավտոմեքենաների բոլոր արգելակման համակարգերում, որոնք թողարկվել են 1990թ.-ից: Միակ բացառությունն այն համակարգերն են, որոնք աշխատում են հանքային յուղերի հիմքով LHM արգելակման հեղուկներով կամ հեղուկներով, որոնք պարունակում են սիլիկոն (DOT5):
Առավելագույն ապահովություն` ավելի քիչ մածուցիկություն, եռման առավել բարձր ջեմաստիճան
ESP® էլեկտրոնային համակարգի ռեակցիայի ժամանակը կախված է արգելակման հեղուկի մածուցիկությունից: Որքան ցածր է այն, այդքան քիչ ժամանակ է անհրաժեշտ ESP® համակարգի գործարկման համար: DOT4 հեղուկների համեմատ ENV արգելակման համակարգի մածուցիկությունը միջինում կրճատվել է 9%-ով` 700 մմ²/վ ավելի ցածր մակարդակի:
Եռման բարձր ջերմաստիճանը ևս մեկ կարևոր ցուցանիշ է, որը մատնանշում է արգելակման հեղուկի որակը: Որքան բարձր է եռման ջերմաստիճանն այնքան փոքր է արգելակման համակարգի աշխատանքի ժամանակ գոլորշու պղպջակների առաջացման ռիսկը: Հիդրավլիկ կոնտուրում գոլորշու այդպիսի պղպջակների առաջացումը արգելակների խափանման հիմնական պատճառն է: Bosch ENV6 «թաց» արգելակման հեղուկի եռման ջերմաստիճանը կազմում է 185 °C: Այս ցուցանիշը թույլ է տալիս խոսել արգելակման համակարգի 50% ավելի անվտանգության մասին գոլորշու առաջացման ռիսկի նվազեցման հաշվին: ENV4 հեղուկի եռման ջերմաստիճանը նույնպես գերազանցում է ստանդարտ DOT4-ի բնութագիրը և կազմում է 175 °C: Եռման բարձր ջերմաստիճանի և ցածր մածուցիկության համադրումը բարձրացնում է արգելակման համակարգի աշխատանքի անվտանգությունն ու ապահովությունը:
Արգելակման հեղուկների շահագործման կատարելագործված հատկանիշներն արտացոլվում են տուփի դիզայնում` ENV4 և ENV6 ներկայացված են Bosch Black Line արտադրանքի հոսքագծի սահմաններում, որոնք ներառում են առավել բարձր բնութագրերով ապրանքատեսակներ:
Թեստավորում Bosch փորձարարական կենտրոնում
Աբշտատում (Գերմանիա) Bosch փորձարարական կենտրոնի փորձագետներn անց են կացրել մի շարք բարդ թեստեր ENV4 և ENV6 հեղուկների համար: Փորձարկումների արդյունքները ցուցադրում են նոր արգելակման հեղուկների և ABS, ESP® համակարգերի իդեալական համատեղելիություն: Ծրագրում ներառվել են փորձարկումներ, որոնք իրականացվել են համակարգում ճնշման բարձրացման, բաղադրիչների մաշվածության և էքստրեմալ ջերմային պայմաններում: Արդյունքների վերլուծությունն ապացուցեց ENV4-ի համաատասխանությունը ավտոարտադրողների բոլոր ժամանակակից պահանջներին: ENV6 հեղուկը համապատասխանում է բոլոր առկա ստանդարտներին` DOT3, DOT4, DOT5.1, ISO Class 6, ինչպես նաև տրանսպորտային միջոցների բոլոր հիմնական արտադրողների պահանջներին:
Վարորդին օգնող ժամանակակից համակարգերի զարգացումը կփոխի արգելակման հեղուկներին ներկայացվող պահանջները: ENV նոր արգելակման հեղուկները համապատասխանում են տվյալ պահանջներին արդեն այսօր:
Bosch ENV արգելակման հեղուկների ևս մեկ լրացուցիչ առավելությունն ավտոսպասարկման սրահների համար այն է, որ նրանք վտանգավոր չեն և չեն մտնում վտանգավոր նյութերի ցանկում: