Եկեք շփվենք
Եթե մարդն իր խնդիրների մեծ մասը լուծում է հաղորդակցման միջոցով, ապա ինչո՞ւ չփորձել սովորեցնել ավտոմեքենաներին շփվել իրար հետ: Այդ հարցի քննարկման արդյունքում Bosch-ը, Vodafone-ը և Huawei-ը ստեղծեցին Cellular-V2X համակարգը, որը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցներին հաղորդկացվել իրար մեջ: Այս համակարգի միջոցով ավտոմեքենաներն ու մոտոցիկլները կարող են միմյանց փոխանցել սեփական արագության և տեղակայման մասին ինֆորմացիա: Սա տեղի է ունեում ինտերնետ միացման շնորհիվ, ռադիոլոկացիոն տվիչների և 5G ալիքի միջոցով: Ներկա պահին Cellular-V2X համակարգն անցնում է փորձարկումներ Բավարիայում: