Սրահի զտիչի փոխարինում

Օդափոխության համակարգի սպասարկման ժամանակ կարևոր գործառույթներից մեկը սրահի զտիչի փոխարինումն է: Bosch մասնագետները խորհուրդ են տալիս փոխել սրահի զտիչը տարին մեկ անգամ կամ ամեն 15 000 կմ վազքից հետո: Դրա համար անհրաժեշտ է ժամանակին գրանցվել Բոշ Ավտո Սրահում:


Bosch զտիչները մաքրում են սրահ ներթափանցող օդը մանր փոշուց, պաշտպանում են օդափոխության համակարգը և լավացնում տեսանելիությունը` նվազեցնելով նստվածքների քանակը; Բացի սովորական զտիչներից` Bosch-ն առաջարկում է զտիչներ ակտիվացված ածուխով: Նրանք պահում են վնասակար և տհաճ հոտ ունեցող գազերը` դրանով իսկ նվազեցնելով սրահում խառնուրդների մակարդակը: Հատուկ ալերգիկների համար Bosch-ը մշակել է հատկապես արդյունավետ զտիչ FILTER +: Այն առանձնացնում է մինչև 99% 2,5 մկմ տրամագծով բոլոր մասնիկները: Հակաալերգեն շերտի շնորհիվ զտիչը չեզոքացնում է ալերգեններն ու բակտերիաները, մինչև նրանք կներթափանցեն սրահ: Ինչի շնորհիվ FILTER + զտիչը բարձրացնում է անվտանգությունը ճանապարհին: Չէ որ մանր փոշուց առաջացած փռշտոցի ժամանակ, վարորդը թեկուզ և կարճ ժամանակով, բայց կկոցում է աչքերն ու դրա հետևանքով մեծանում է վթարային իրավիճակ ստեղծելու ռիսկը:
#boschsafety #bosch

keyboard_arrow_up