Մագնետոյից մինչև ջրի ներարկման համակարգ
Բենզինային շարժիչի համար Bosch ընկերության նշանավոր գյուտերը
- Bosch ընկերությունը մշակել և սերիական արտադրության է հանձնել այնպիսի հայտնի ավտոմասեր, ինչպիսիք են այրման մոմերն ու այրման համակարգը, էլեկտրական վառելիքի պոմպը և թթվածնի տվիչը:
- Bosch ժամանակակից այրման կոճերն ապահովում են անհրաժեշտ լարում, շարունակական կայծ, շարժիչի լավագույն վերադարձում, վառելիքի նվազագույն ծախս և կրճատում թունավոր արտանետումները:
- Անմիջական բենզինային ներարկման տեխնոլոգիան տնտեսում է վառելիքը և նվազեցնում CO2-ի արտանետումները:
- Bosch վառելիքի պոմպերն ունեն ժամանակակից կառուցվածք, ինչի շնորհիվ հնարավոր է ստեղծել բարձր ճնշում և ապահովել համապատասխան արտադրողականություն:
- 40 տարվա ընթացքում Bosch-ը թողարկել է մոտ 1մլրդ վառելիքի այրման աստիճանի տվիչ:
- Ջրի լրացուցիչ ծավալի ներարկման համակարգը թույլ է տալիս տնտեսել մինչև 13% վառելիք:
Չնայած Bosch ընկերությունը երբեք չի արտադրել ավտոմեքենաներ, սակայն առանց ընկերության գյուտերի դժվար է պատկերացնել ժամանակակից ավտոմեքենաները: Bosch ընկերության ինժեներներն ու կոնստրուկտորներն են ստեղծել և հանձնել սերիական արտադրության յուրաքանչյուր վարորդին քաջ ծանոթ ավտոմոբիլային մի շարք պահեստամասեր, այդ թվում բենզինային շարժիչի համար` այրման մոմեր և այրման համակարգ, վառելիքի էլեկտրական պոմպ, վառելիքի այրման աստիճանի տվիչ (лямбда-зонд): Նույնիսկ անմիջական բենզինային ներարկման համակարգը ստեղծվել է Bosch ընկերության կողմից: