Արգելակման համակարգի զննման ընթացքում անսարքության նշանները
- Կոճղակների կամ սկավառակների անհամաչափ մաշվածություն
- Արգելակման հենակի կամ գլանի սեպապնդում, անսարք կայանման արգելակ
- Մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակներ
- Արգելակման համակարգի աշխատանքի ժամանակ ճռռոց, աղմուկ և թրթռոց
- Արգելակման հեղուկի արտահոսք կամ քիչ քանակություն
Արգելակման համակարգի զննում խորհուրդ է տրվում կատարել տարին երկու անգամ: Կարելի է այն իրականացնել անվադողերի սեզոնային փախարինման հետ համատեղ, երբ արգելակման մեխանիզմները դառնում են հասանելի զննման համար: Անհրաժեշտ է անհապաղ դիմել ավտոսպասարկման սրահ, եթե արգելակման ժամանակ ավտոմեքենան թեքվում է որևէ կողմի վրա կամ հայտնվել է օտար աղմուկ, թրթռոց:
Անվադողերը հանելուց հետո արգելակման համակարգը ստուգելու ժամանակ կարող են նկատվել թերություններ, որոնք կպահանջեն առավել ուշադրությամբ զննում:
1. Կոճղակների անհամաչափ մաշվածություն
Արգելակման կոճղակների անհամաչափ մաշվածության հնարավոր պատճառներից մեկը` նրանց սխալ տեղադրումն է: Այդ պարագայում անհրաժեշտ է ստուգել ուղղությունը` որոշ կոճղակների վրա լինում են նշումներ «ձախ»,«աջ» կամ անիվի պտույտի ուղղությամբ սլաքներ: Բացի այդ, եթե կոճղակների զույգից միայն մեկն է վնասված կամ սեպաձև մաշված է, ապա հնարավոր է, որ արգելակման համակարգի բաղադրիչները լավ չեն աշխատում: Կոճղակների սահմանային մաշվածության դեպքում` ներդիրների հաստությունը 3մմ և ավելի քիչ, կարող է աղմկել մաշվածության ակուստիկ ինդիկատորը կամ կարող է վառվել սարքերի ցուցատախտակի լամպը, որը զգուշացնում է վարորդին կոճղակները փոխարինելու մասին: Եթե չվերահսկվի արգելակման համակարգի վիճակը, ապա վաղ թե ուշ կհայտնվի ճռռոց, ծվոց կամ կրճտոց` ֆրիկցիոն աշխատանքային ներդիրը կմաքրվի, և կոճղակի մետաղական հատվածը կսկսի քսվել սկավառակի մետաղական ծածկույթին: Այս պարագայում, որպեսզի արգելակման համակարգի բաղադրիչները շարքից դուրս չգան, անհրաժեշտ է անհապաղ դիմել ավտոսպասարկման կայան:
Թմբկային արգելակման համակարգում կոճղակներն անհրաժեշտ է փոխել ֆրիկցիոնի թույլատրելի մինիմալ հաստության հասնելու դեպքում: Աջից և ձախից կոճղակների անհամաչափ մաշվածությունը վկայում է համակարգում խնդրի առկայության մասին: Մեխանիզմը մանրամասն զննելու նպատակով պետք է հանվի թմբուկը:
Թմբկային կոճղակների փոխարինման դեպքում, խորհուրդ է տրվում օգտագործել թմբկային արգելակման համակարգի համար նախատեսված հավաքածուներ` Bosch Kit Pro և Kit Super Pro:
2. Արգելակման սկավառակի և թմբուկի անհամաչափ մաշվածություն
Արգելակման սկավառակի վրա ակոսների առկայությունը կարող է լինել կոճղակների մաշվածության կամ աղբի ներթափանցման հետևանք: Եթե վարորդը ժամանակին չի փոխարինել կոճղակները, այդ պարագայում մետաղական ներդիրի վրայից ֆրիկցիոն շերտի մաքրվելուց հետո, այն կդառնա աշխատանքային մակերես և արգելակման ժամանակ կհպվի սկավառակին կամ թմբուկին: Այս ամենը հանգեցնում է նրանց դեֆորմացիայի և մաշվածության անհամաչափության:
Սկավառակային կոճղակները փոխարինելու դեպքում անհրաժեշտ է ստուգել սկավառակի մնացորդային հաստությունը մի քանի կետում: Մաշվածություն կարող է առաջանալ սկավառակի աշխատանքային մակերեսին` կոճղակի երկայնքով առաջացած ելուստի հետևանքով: Եթե սկավառակն անհամաչափ է մաշված կամ նրա հաստությունը պակաս է, ապա կտրուկ արգելակում կատարելու դեպքում կառաջանա թրթռոց: Բացի դա, եթե վարորդը սկավառակների վրա նկատել է կապտավուն գույն, ապա դա վկայում է գերտաքացման մասին: Այդպիսի սկավառակը կարող է դեֆորմացվել, փոխել իր հատկությունները, ինչը կհանգեցնի արգելակման ուղղու ավելացման, կառաջանա աղմուկ, խփոց, կնվազի արգելակման համակարգի դետալների ապահովությունը: Այդպիսի սկավառակները ենթակա են փոխարինման:
Թմբկային արգելակման համակարգում նույնպես կարող են առաջանալ ակոսներ: Բացի դա կոճղակի ֆրիկցիոն հատվածի մաքրվելու դեպքում արագանում է թմբուկի մաշվածությունը: Արգելակման թմբուկը ենթակա է փոխարինման, եթե թույլատրելի մնացորդային հաստությունը հասել է մինիմալի կամ եթե թմբուկը ստացել է մեխանիկական վնասվածք: Կարևոր խորհուրդ է, որպեսզի մեկ առանցքի վրա գտնվող կոճղակները կամ թմբուկները փոխարինվեն միաժամանակ:
3․ Բաղադրիչների ժանգոտում կամ շարժունակության խափանում, արգելակման հեղուկի կամ գլանի սեպապնդում, ուղղորդող հենակի վրա քսուկի բացակայություն, անսարք կայանման արգելակ
Արգելակման բաղադրիչների ժանգոտումն ու շարժունակության խափանումը կարող է խոչընդոտել կոճղակների շարժումը և հանգեցնել նրանց անհանաչափ մաշվածության, աղմուկի, թրթռոցի և նույնիսկ հենակի սեպապնդման, «կոճղակ-թմբուկ» զույգի կամ արգելակման գլանի խմորման:
Գլանը զննելու դեպքում անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները մաքրել աղբից և ստուգել քսուկի առկայությունը ուղղորդող պտուտակներում և կոճղակների տեղափոխման վայրում: Այնպիսի քսուկի օգտագործումը, ինչպիսին է Bosch Superfi-ը, արգելակման համակարգի սպասարկման կարևոր պայմաններից է: Նրա բացակայությունը հանգեցնում է բաղադրիչների առժամանակյա մաշվածության:
Թմբկային արգելակման համակարգում նույնպես անհրաժեշտ է մաքրել բոլոր բաղադրիչներն աղբից և փոշուց, ինչպես նաև վստահ լինել, որ քսուկն առկա է մեխանիզմներում կամ կոճղակների տեղափոխման վայրում: Զսպանակի կամ համակարգի այլ բաղադրիչների ժանգոտվելու դեպքում` դրանք պետք է փոխարինվեն:
Արգելակման համակարգի աշխատանքը ստուգելու ժամանակ անհրաժեշտ է ստուգել стояночного արգելակը: Քանի որ նրա աշխատունակության խափանման դեպքում կտուժի ողջ արգելակման համակարգը` կնվազի ետին մեխանիզմների աշխատանքի արդյունավետությունը: Այսպես տարածված անսարքություն է ճոպանի ձգվելը, նրանց ժանգոտումը, խմորումը:
4. Մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակներ
Սովորաբար մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակները տեղադրման ժամանակ շփոթել են տեղերով տեղադրման ժամանակ: Կամ լարերը պատռվել են մեխանիկական վնասվածքի հետևանքով շահագործման ժամանակ: Այս դեպքում սարքերի ցուցատախտակում վառվում է լամպը կամ հակառակը` նույնիսկ շահագործման տվիչի ակտիվացման դեպքում վարորդը չի տեսնի կոճղակների փոխարինելու մասին զգուշացնող լուսային ինդիկատորը: Վերջինը կհանգեցնի սկավառակի և կոճղակի գերմաշվածության և կբերի համակարգի այլ մասերի աշխատանքի խափանման: Դրանից խուսափելու համար վնասված լարերով կոճղակներն անհրաժեշտ է փոխարինել:
5. Արգելակման հեղուկի արտահոսք կամ ցածր մակարդակ, եռման թաց կետ
Արգելակման համակարգի զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաքում առկա արգելակման հեղուկի մակարդակին: Մակարդակի իջեցումը խոսում է կոճղակների, սկավառակների կամ թմբուկի մաշվածության կամ հիդրավլիկ համակարգի ոչ հերմետիկության մասին:
Արգելակման հեղուկն անհրաժեշտ է փոխել երկու տարին մեկ անգամ: Սակայն զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել նրա մակարդակը թեստերով` Bosch BFT 100: Միայն եռման ջերմաստիճանի չափումը կարող է տալ ճշգրիտ ինֆորմացիա արգելակման հեղուկի վիճակի մասին: Եթե որոշակի եռման թաց կետը լինի մինիմալից ցածր ապա արգելակման հեղուկն անհրաժեշտ է փոխարինել նորով:
6. Նոր կոճղակների տեղադրումից հետո ճռռոց, աղմուկ և թրթռոց
Վարորդը գանգատվում է ճռռոցից, սակայն կոճղակներն արդեն փոխել է և զննման ժամանակ նրանց վիճակը եղել է լավ: Ուրեմն անհրաժեշտ է ստուգել կախոցի և ղեկային կառավարման բաղադրիչների վիճակը: Առանձին բաղադրիչները կարող են և չաղմկել, սակայն եթե տարբեր հատվածները մաշվում են, միանգամից մի քանի դետալներ սկսում են թրթռալ` արգելակման համակարգը սկսում է աղմուկ արձակել: Դա կարող են լինել կոճղակները, սկավառակը, քարշուժը, սայլենթբլոկերը և նույնիսկ հարվածամեղմիչը: Կոճղակները, սկավառակները կամ համակարգի այլ բաղադրիչները կարելի է փոխարինել միայն ողջ արգելակման մեխանիզմը ստուգելուց հետո:
Աղբյուր՝ www.bosch-automotive.com