Սեզոնային տեխնիկական սպասարկում և Bosch պահեստամասեր ձմռանը բեռնատար ավտոմեքենաների անվտանգ և անխափան շահագորոծման համար

  • Bosch ավտոպահեստամասեր` որակ, որը փոխհատուցվում է
  • Ամուր և վիբրացիայի նկատմամբ կայուն Bosch TE ակումուլյատորներ կոմերցիոն տրանսպորտի համար` հարմարավետություն վարորդի համար և ցածր ջերմաստիճանային պայմաններում շարժիչի երաշխավորված գործարկում
  • Լիցքավորման սարք Bosch C7` ակումուլյատորի ժամանակակից լիցքավորում ցանցից
  • Բեռնատար ավտոմեքենաների համար լավագույն տեսանելիություն բարդ եղանակային պայմաններում Bosch ապակեմաքրիչների և լամպերի հետ

Սառույցը, ձյունը և զրոյից ցածր ջերմաստիճանն ունեն մեծ ազդեցություն բեռնատար ավտոմեքենաների շահագործման ժամանակ: Թաց և ցուրտ եղանակն ազդում է ինչպես առաքման համար աշխատող ոչ մեծ բեռնատար ավտոմեքենաների, այլև բեռնափոխադրումներ իրականացնող մեծ բեռնատար ավտոմեքենաների աշխատանքի վրա: Որպեսզի կանխեք ժամանակի և շահույթի կորուստը,  Bosch մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել բեռնատար ավտոմեքենաների սեզոնային սպասարկում: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել պահեստամասերի որակին, քանի որ ցուրտ եղանակային պայմաններում բեռնատար ավտոմեքենաների շահագործման ժամանակ այդ գործոնն է խաղում առանցքային դեր:

Bosch-ը հանդիսանում է կոմերցիոն ավտոմեքենաների շատ համակարգերի գյուտարարն ու արտադրողը: Ինչի շնորհիվ ընկերության մասնագետները սահմանում են ավտոմոբիլային պահեստամասերին ներկայացվող պահանջները` շահագործման պայմաններից ելնելով: Ունենալով կոմերցիոն ավտոմեքենաների սպասարկման ոլորտում կուտակած հսկայական փորձ` Bosch-ն անդադար ընդլայնում է համակարգի ապահով աշխատանքի համար նախատեսված բաղադրիչների արտադրությունը: 

Ակումուլյատորներ

Ձմռանն ակումուլյատորի վիճակն ունի որոշիչ նշանակություն: Այ ն պետք է ապահովի մաքսիմալ արտադրողականություն, որպեսզի կարողանա հաղթահարել սառը շարժիչի ամենօրյա գործարկումները: Այդ իսկ պատճառով, ակումուլյատորի վիճակի վերահսկողությունը հանդիսանում է ցուրտ եղանակային պայմաններում տեխնիկական սպասարկման կարևորագույն գործընթացներից մեկը: Վերահսկողությունն անհրաժեշտ է, որպեսզի կոմերցիոն տրանսպորտը մշտապես գտնվի պատշաճ վիճակում:

Հատուկ բարդ պայմաններում շահագործման համար Bosch ընկերությունը ստեղծել է Bosch TE EFB ակումուլյատորների շարքը: Այս շարքի ակումուլյատորներն աչքի են ընկնում վիբրակայունությամբ և համապատասխանում են V4 ստանդարտին: Նրանք համապատասխանում են բեռնատարի ետևի առանցքում տեղադրելու համար, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների համար, որոնք նախատեսված են բարդ պայմաններում շահագործման համար: Սովորական ակումուլյատորների հետ համեմատ TE սերիայի ակումուլյատորներն ունեն կրկնակի ռեսուրս:

Ակումուլյատորի պարամետրերն ունեն որոշիչ նշանակություն: Հատկապես բեռնափոխադրումների ոլորտում աշխատող վարորդների հարմարավետ աշխատանքի համար: TE սերիայի ակումուլյատորները ստեղծված են EFB (Enhanced Flooded Battery) տեխնոլոգիայով: Դա նշանակում է, որ ակումուլյատորի դրական թիթեղները ծածկվում են պոլիեսթերային թաղանթով, ինչը  պահպանում է ակտիվ զանգվածն ու մեծացնում շահագործման ժամանակահատվածը: Bosch TE EFB ակումուլյատորների բարձր էներգաարդյունավետությունը և շահագործման երկար ժամկետը հրաշալի օրինակ են այն բանի, որ բարձր որակը փոխհատուցվում է տնտեսական տեսանկյունից:

100%-ով ակումուլյատորների աշխատունակությունը  ձմռանը կապահովեն Bosch ցանցային լիցքավորման սարքերը: Բեռնատար ավտոմեքենաներն ունեն կողային ցանցի  24 Վ լարվածություն: Bosch C7 լիցքավորման սարքը նախատեսված է ինչպես 12-վոլտային, այնպես էլ 24-վոլտային ցանցերի համար: Ակումուլյատորի ժամանակին լիցքավորումը ցանցով հատկապես ակտուալ է հաճախակի գործարկումների և կարճ տարածություններում երթևեկելու ժամանակ, երբ ակումուլյատորն ամբողջությամբ չի հասցնում լիցքավորվել շահագործման ընթացքում:

Զտիչներ

Բացի աղտոտվածության չեզոքացումից` վառելիքային զտիչներն ունակ են առանձնացնել  ջուրը, որի սառելու դեպքում առաջանում են խնդիրներ շարժիչի գործարկման ժամանակ: Սա նշանակում է, որ վառելիքային զտիչները մտնում են պահեստամասերի այն ցուցակի մեջ, որոնք անհրաժեշտ է փոխարինել ձմռանն ավտոմեքենայի սպասարկման ժամանակ: Զտիչի և նրա փոխարինման ցածր արժեքը չի կարելի համեմատել այն գործողությունների հետ, որոնք անհրաժեշտ կլինի կատարել վառելիքային համակարգի հալեցման համար: Եթե ժամանակին չփոխարինվի քարթրիջը, կոնդենսատի սառեցումը կարող է հանգեցնել փականի աշխատանքի խափանում: Ինչպես նաև ծախսատար նյութերի ցուցակում անհրաժեշտ է ներառել ակտիվացված ածուխի հիմքով զտիչները, որոնք նախատեսված են նրա համար, որ կանխեն վնասակար արտանետումների, գազերի, մանր փոշու և այլնի ներթափանցումը սրահ: Սրահի զտիչի փոխարինումը միաժամանակ լուծում է անձրևի և ցածր ջերմաստիճանի  ժամանակ ապակիների քրտնելու հարցը: Bosch մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել սրահի զտիչները ամեն 200 – 300 հազար կմ-ից հետո:

Լույս և տեսանելիություն

Անձրևի կամ ձյան ժամանակ տեսանելիության և անվտանգ երթևեկության համար  կարևորագույն նշանակություն ունեն ապակեմաքրիչները: Ապակեմաքրիչների փոխարինման համար ազդանշան են համարվում աշխատանքային եզրաշերտի տեսանելի վնասվածքները, դիմապակու վրա գծերի առաջացումը, աղմուկի կամ վիբրացիայի առաջացումը: Մեծ մակերես ունեցող բեռնատար ավտոմեքենաների դիմապակու համար Bosch-ն առաջարկում է օգտագործել առանց կարկասի Aerotwin կամ ավանդական Twin ապակեմաքրիչներ: Aerotwin ապակեմաքրիչների առավելությունը ապակեմաքրիչի աշխատանքային եզրաշերտի երկարությամբ ճնշման հավասարաչափ բաշխումն է , ինչպես նաև այն ունակ է հարմարվել դիմապակու թեքումներին: Power Protection Plus նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ` Aerotwin շարքն ավելի լավ է մաքրում ապակին, քան այլ ապակեմաքրիչները, նրանք ավելի երկար են ծառայում և ավելի անաղմուկ են: Մետաղական կարկասային կոնստրուկցիայի հիմքով և քայքայումից երկակի պաշտպանվածությամբ Bosch Twin ապակեմաքրիչներն առանձնանում են եզակի ամրությամբ էքստրեմալ եղանակային պայմաններում շահագործման ժամանակ:

Ավտոմեքենայի լուսավորության համակարգի ստուգումը` ձմռանը ավտոմեքենայի սպասարկման կարևոր բաղադրչներից մեկն է: Bosch ընկերությունը հատուկ կոմերցիոն տրանսպորտի համար թողարկել է Trucklight և Trucklight Maxlife հալոգենային լամպերի շարքը, որոնք առանձնանում են ամուր կառուցվածքով և բարձր վիբրակայունությամբ: Bosch լուսային տեխնիկան առանձնանում է նաև բարձր արդյունավետությամբ և էներգիայի քիչ սպառմամբ:

 Աղբյուր՝ www.bosch-automotive.com

 

keyboard_arrow_up