Մաքուր զտիչներ` առողջ շարժիչ
Ավտոմոբիլային զտիչներն ապահովում են շարժիչի օպտիմալ աշխատանքն ու շահագործման պայմանները` ապահով պաշտպանելով արագ մաշվելու վտանգից, ինչը կարող է առաջանալ օտար մասնիկների, փոշու և այլնի առկայության դեպքում: Որպեսզի շարժիչը ծառայի երկար և ճիշտ, անհրաժեշտ է օգտագործել որակյալ զտիչներ` օդի, վառելիքի և յուղի; Իսկ նրանք պետք է փոխարինել պարբերաբար` հաշվի առնելով արդյունավետ շահագործման ժամկետները և տրանսպորտային միջոցի վազքը:
Օդի զտիչներ` ավտոմեքենայի անփոխարինելի օգնականներ
Աղբի մասնիկների ներթափանցման հետևանքով շարժիչի վաղաժամ մաշվածությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի օդի զտիչը պատրաստված լինի որակյալ նյութերից: Bosch օդի զտիչները պատրաստվում են սինթետիկ միկրոծակոտկեն նյութից, որը ներծծված է հատուկ ձյութային բաղադրությամբ: Այդպիսի բաղադրությունը թույլ է տալիս պահել մանր պինդ մասիկները, ինչի հետևանքով շարժիչի ընդունող ուղին կստանա մաքսիմալ մաքուր օդ: Այս զտիչները համալրվում եմ մաշվածության նկատմամբ դիմացկուն պոլիուրեթանային կարծրուկներով, որոնք ճիշտ ընտրված են կորպուսի ձևին համապատասխան, ինչը թույլ է տալիս հերմետիկ տեղադրել զտիչը:
Աղտոտված զտիչը կարող է հանգեցնել շարժիչի հզորության անկման, ավելացնել վնասակար արտանետումների քանակը, օտար մարմինների ներթափանցման հետևանքով առաջացնել մաշվածության ավելացում, վառելիքի ծախսի ավելացում և ավտոմեքենայի գործարկման հետ խնդիրներ:Նմանատիմ «ախտանիշների» դեպքում անհրաժեշտ է ստուգել զտիչի վիճակը և անհրաժեշտության դեպքում փոխարինել Bosch Service-ում: Մենք խորհուրդ ենք տալիս փոխել զտիչն ավտոարտադրողի պահանջներին համապատասխան:
Նպատակն ամբողջովին մաքուր վառելիքն է
Վառելիքում նույնիսկ ամենափոքր մասնիկները, լինի դա բենզին թե դիզել, կարող են շարքից հանել շարժիչը: Բազմաշերտ զտող նյութերի շնորհիվ Bosch զտիչների կողմից մասնիկների արդյունավետ պահպանումը հասնում է 95% (ISO TR 13355, մասնիկների չափը 3-5 նմ):
Օպտիմալացված կառուցվածքն ու ջրի ավելի լավ անջատումը Bosch զտիչները դարձնում են իդեալական լուծում դիզելային վառելիքով ավտոմեքենաների համար:
Աղտոտված վառելիքի զտիչով երթևեկելու դեպքում կատարվում է սնուցման համակարգի և վառելիքի ներարկման բոցամուղի աղտոտում : Ինչն էլ իր հերթին հանգեցնում է շարժիչի անհամաչափ աշխատանքի և հզորության կորստի: Ի վերջո սա կարող է հանգեցնել վառելիքի սարքավորումների անսարքության: Մենք խորհուրդ ենք տալիս փոխարինել վառելիքի զտիչներն ավտոարտադրողի պահանջներին համապատասխան:
Շարժիչի բալանսավորված աշխատանք յուղի զտիչով
Յուղը ներքին այրման շարժիչի ճիշտ աշխատանքն ապահովող կարևոր հեղուկ է: Շարժիչի ծանրաբեռնվածությունը, հաճախակի կանգառներով ընթացքը, ցուրտ կլիման, հաճախակի և կտրուկ փոփոխվող ջերմաստիճանը բացասաբար են անդրադառնում յուղի ձիթելու հատկության վրա, նպաստելով նրա աղտոտմանը փոշու, աղբի և այլնի մասնիկներով: Հատուկ զտիչը պաշտպանում է շարժիչի յուղելու համակարգը` ապահովելով երկարատև ռեսուրս և անխափան աշխատանք: Յուղի աղտոտումը հանգեցնում է շարժիչի արագ մաշվածության , հետևաբար յուղի զտիչն անհրաժեշտ է փոխարինել ամեն անգամ, երբ փոխում եք յուղը: