Bosch-ը ներդնում է նոր բլիստերային փաթեթավորում ավտոմոբիլային լամպերի համար

  • Bosch ընկերությունը ներդնում է նոր բլիստերային փաթեթավորում ավտոմոբիլային լամպերի համար
  • մուր պլաստիկից  նոր փաթեթավորումը մեծացնում է Bosch արտադրանքի ճանաչելիությունը և ունի մի շարք ֆունկցիոնալ առավելություններ

Ավտոմոբիլային լուսավորման ոլորտում Bosch ժամանակակից տեսականին ներառում է հալոգենային լամպերի տարբեր սերիաներ: Նրանք տարբերակվում են բնութագրերով, բազային տեխնոլոգիայով, լուսավորման ուժով, տեսակով և այլ պարամետրերով: Սերիաներն են` Pure Light, Longlife, Plus 50, Plus 90, Plus 120, Xenon Blue, Ultra White, Magic Effect, LED Retrofit: Ընթացիկ մարտավարության համապատասխան` Bosch-ը մի շարք ավտոմոբիլային բաղադրիչների համար ներդնում է նոր, առավել դինամիկ և պայծառ փաթեթավորում, որոնք համապատասխանում են Bosch արտադրանքում ինտեգրված տեխնոլոգիաների բարձր մակարդակին: Տվյալ պահին փոփոխությունները ներդրվում են բոլոր շուկաներում` այդ թվում Ռուսաստանում, ընթացիկ մի շարք  լամպերի համար:

Նոր դիզայնի մշակման ժամանակ հիմնական շեշտը  դրվել է այլ ապրանքանիշերի կողմից առաջարկվող արտադրանքի մեջ Bosch ապրանքանիշը որոնելու պարզեցման  վրա: Մի շարք լուծումների շնորհիվ, ինչպիսիսք են  պատկերագրությունները, սխեման և աստղերի տեսքով վարկանիշը, թույլ են տալիս հեշտացնել անհրաժեշտ լամպի որոնումը խանութների ցուցափեղկերից: Տարբեր սերիաներն առանձնանում են իրենց գույնով: Այսպես, կապույտ երանգավորումը նախատեսված է ստանդարտ լամպերի համար` Pure Light: Սևը խոսում է այն մասին, որ փաթեթավորման մեջ առկա է արտադրանք  պարգևային սերիայից, օրինակ` Longlife, Plus 120, LED Retrofit և այլն: Բոլոր հատկանիշներն ու  բնութագրերը կմնան նույնը և չեն ազդի պատվերի հարմարավետության վրա: Կմնան անփոփոխ`

  • Պահեստամասի 10 նիշով համարը
  • EAN ծածկագիրը
  • Լամպի գինը
  • Դիլերների և դիստրիբյուտորների համար պատվերի մինիմալ միավորը նվազել է 20-ից 10:

Նոր ձևավորումը թույլ է տվել փաթեթավորումը դարձնել առավել ֆունկցիոնալ, իսկ նրանում առկա ինֆորմացիան` առավել հարմար ընկալման համար: Այսպես` դիմային մասում հաճախորդների համար նախատեսված է պարզ և հստակ մակնշում, լավ տեսանելի Bosch լոգոտիպ, սերիայի անունը, պատկերագրում, հիմնական առավելության բացատրություն և «աստղային» վարկանիշ, որը մատնանշում է արտադրանքում ինտեգրված տեխնոլոգիաների մակարդակը: Փաթեթավորման ետևի հատվածը պարունակում է լամպի մասին այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են կիրառման ոլորտը, տրանսպորտային միջոցի տեսակը և այլն:

Թափանցիկ բլիստերը թույլ է տալիս ուսումնասիրել լամպն առանց փաթեթը վնասելու, որպեսզի որոշեք ցոկոլի տեսակը և համատեղելիությունը ավտոմեքենայի հետ: Ամուր պլաստիկը փաթեթավորմանը տալիս է պաշտպանիչ հատկություններ, ինչը մեծացնում է լամպի ամբողջականության պահպանումը տեղափոխման և պահպանման ժամանակ:

Մեկ բլիստերում կարող է գտնվել մի քանի լամպ: Մի քանի չափերով փոքր լամպերի ձեռքբերումը մեկ ամուր բլիստերոմ թույլ է տալիս գնորդին պահել ավելորդ լամպերը անմիջապես ավտոմեքենայում:

keyboard_arrow_up