Bosch` հաջողության 131 տարիներ
Փոքր արհեստանոցից մինչև միջազգային ընկերություն
- Bosch ընկերությունը հիմնադրվել է 1886թ. նոյեմբերի 15-ին
- Ռոբերտ Բոշի հայտնագործությունը` այրում մագնետոյից, ճանաչվել և հաջողության է հասել ողջ աշխարհում
- Պատրաստ փոփոխություններին` ընկերության հաջող զարգացման հիմքը
Գերմանիա, Շտուտգարդ: Bosch ընկերության հաջողության պատմության մեջ եղել են տարբեր փուլեր:
Ընկերությունը հիմնադրվել է 1886թ. նոյեմբերին: 1891թ. աշխատակիցների քանակն ավելացավ 2-ից ընդամենը հասնելով 15-ի: Նույն տարում սկզբնական ներդրումը գրեթե ամբողջությամբ ծախսվեց, և Ռոբերտ Բոշը բանկից վարկ վերցնելու նպատակով ստիպված եղավ խնդրել մորը դառնալ երաշխավոր: Չնայած դրան` 1892թ. ընկերությունը շարունակում էր իր գործունեությունը սնանկության եզրին: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել:
Այսօր Bosch ընկերությունում աշխատում է 375 000 մարդ: Վաճառքի տարեկան ծավալը կազմում է 70,6մլրդ եվրո:
«Ճշգրիտ մեխանիկայի և էլեկտրոտեխնիկայի արհեստանոցը» դարձավ Գերմանիայում տաս ամենահզոր ընկերություններից մեկը:
Ընկերությունն աշխատում է ավելի քան 150 երկրների շուկայում: Սա, անկասկած, հնճում է, որպես հաջողության պատմություն: