NEXUS Automotive International SA բիզնես ֆորում 2018
2018 թվականի մարտի 13-16-ը Աբու Դաբիում կայացավ NEXUS Automotive International SA բիզնես ֆորումը, որին մասնակցեց նաև վերջինիս անդամը հանդիսացող Բինամ ընկերությունը։ Բիզնես ֆորումը հնարավություն տվեց մասնակիցներին «արագ» հանդիպումներ ունենալ, համաձայնագրեր, պայմանագրեր կնքել անդամ մատակարարների հետ, ձեռք բերել նոր գործընկերներ։
NEXUS Automotive International SA- ը նորարարական և կորպորատիվ արժեքների վրա կենտրոնացած «ավտոպահեստամասերի համաշխարհային շուկայի առաջատարների» միություն է։ N! հիմնադրվել է 2014 թ. փետրվարին ԵՄ-ում։ Հիմնադիր գործընկերները 14 բաժնետերերն են, որոնք տարբեր շուկաներում ավտոպահեստամասերի առաջատար անկախ դիստրիբյուտորներ են։
N! ներկայացված է 120 երկրներում և 2017 թվականի դեկտեմբերին, 109 անդամների շնորհիվ հասել է ավելի քան 15 մլրդ եվրո ընդհանուր համախառն շրջանառության:
N! ենթակառուցվածքը թույլ է տալիս ապահովել արդյունավետ լոկալ աջակցություն ամբողջ աշխարհում և օպտիմիզացված է զարգացող հնարավորություններին ու հիմնական մատակարարների և գործընկերների պահանջներին արագ արձագանքելու համար։