Բոշ Ավտո Սրահ` ձմռանն աբտոմեքենայի շահագործման հանձնարարական

Բեռնախցիկի պարտադիր պարունակությունը

Դուք հասկանում եք, որ եկել է ձմեռը, երբ պատուհանները պատվում են սառույցով, իսկ դռան փականը սառչում է: Կան բաներ, որոնք պետք է հիշել, անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար`

  • Սառույցի քերոց, ավտոմեքենայից ձյունը մաքրելու համար նախատեսված խոզանակ և բահ
  • Ռեզինե գորգեր արտակարգ իրավիճակում օգնելու համար
  • Բրդյա ծածկոց երկարատև խցանումների կամ անվաշխթաների տեղադրման համար
  • Անվաշղթաներ, որպեսզի կարողանաք շարունակել ճանապարհը նույնիսկ էքստրեմալ պայմաններում
  • Շարժիչի ներքին գործարկման համար մետաղալար, որպեսզի հաղթայարեք գործարկման հետ խնդիրները և ունենաք հնարավորություն օգնել ուրիշներին:

Մարտկոցի լիցքավորման համար կարևոր տեղեկատվություն

Լիցքավորել մարտկոցը շատ հեշտ է: Կարճ միացումից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ պահերը`

  • Երկու մարտկոցներն էլ պետք է ունենան նույն նոմինալ լարումը (12 Վ)։
  • Ավտոմեքենաների թափքերը չպետք է հպվեն միմյանց։

Կարևոր նշանակորթյուն ունի գործողությունների տվյալ հերթականությունը`

  • Միացրեք կարմիր կոնտակը (А) լիցքաթափված մարտկոցի դրական սեղմակին։
  • Միացրեք կարմիր կոնտակտը (В) լիցքավորված մարտկոցի դրական սեղմակին։
  • Միացրեք սև կոնտակտը (А) լիցքավորված մարտկոցի բացասական սեղմակին։
  • Միացրեք սև կոնտակտը (В) շարժիչին կամ կորպուսի հատակին (զգուշացում` երբեք չմիացնեք կոնտակտը լիցքաթափված մարտկոցի բացասական սեղմակին, քանի որ տվյալ դեպքում առաջացած կայծերը կարող են բոցավառել պայթյունավտանգ գազերը)։
  • Գործարկել շարժիչը։
  • Հակառակ հերթականությամբ անջատեք կոնտակտները:

 

Ինչպե՞ս անվտանգ անցկացնել ձմեռը

Երբեմն ձմեռային եղանակը վարելու գործընթացը  վերածում է իրական խնդրի: Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ հաղթահարել նույնիսկ ամենածանր իրավիճակները`  

  • Որպես ընդհանուր կանոն` մշտապես հարմարեցրեք ձեր վարելու ոճը եղանակային պայմաններին
  • Հետևեք ճանապարհի վիճակին (թաց մակերես, սաղարթ, եղյամ, ձյունապատ տարածքներ և այլն), քանի որ կոնկրետ այս գործոնն է հանգեցնում վթարների
  • Ձյան պայմաններում վարելու դեպքում անիվները կորցնում են ճանապարհի հետ շղթայակցումը, ինչի հետևանքով արգելակման տարածության  երկարությունն ավելանում է
  • Վերահսկեք արագությունը շրջակա պայմանների հետ համապատասխան և պահպանեք ավելի մեծ հեռավորություն դիմացից ընթացող ավտոմեքենաներից
  • Խուսափեք արագ ընթացքից, հանկարծակի արգելակումից և շրջադարձերից
  • Ձյունապատ կամ թեք ճանապարհին անիվների բուքսիրումից խուսափելու համար ընթացքը սկսեք ցածր արագությունից:

Երթևեկության սկիզբը սառույցի կամ ձյան վրա` ինչպե՞ս խուսափել անիվների բուքսիրումից`

Դանդաղ սկսեք երթևեկությունը երկրորդ փոխանցումից` փափուկ թողնելով շղթայակցումը: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք անիվների վրա ծանրաբեռնվածությունը` անվադողերի և ճանապարհի լավագույն շղթայակցում ապահովելու համար: Կարևոր տեղեկատվություն դիմաշարժակ ավտոմեքենաների համար` ավտոմեքենայի թեքությունը փոփոխվում է ետին փոխանցման միացման դեպքում: Կարևոր տեղեկատվություն ետնաշարժակ ավտոմեքենաների համար` ավելացրեք ծանրաբեռնվախությունը ետին առանցքի վրա` համապատասխանաբար ծանրաբեռնելով բեռնախցիկը:

Որո՞նք են ձմեռային անվադողերի առավելությունները

Ամառային անվադողերով 50 կմ/ժ արագությամբ ձյունապատ ճանապարհով ընթացող ավտոմեքենայի համար հարկավոր է 43 մ տարածություն ամբողջությամբ կանգնելու համար: Ձմեռային անվադողերի դեպքում տարածությունը կրճատվում է մինչև 35մ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ ամառային ռեզինը չի ապահովում անհրաժեշտ շղթայակցումը ճանապարհի հետ 7°C ցածր ջերմաստիճանի դեպքում: 

Կարևոր տեղեկատվություն ձմեռային անվադողերի մասին`

Ձմեռային անվադողերի աշխատանքային բնութագրերը վատանում են պահպանաշերտի խորության նվազման և շահագործման ժամկետի երկարացման դեպքում: Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս անվադողերը փոխել պահպանաշերտի մինչև 4մմ խորության կամ 10 տարի շահագործումից հետո:

Ինչպե՞ս ապահովել լավ տեսանելիություն ձմռանը

Երթևեկությունը ձմռանը կարող է դժվարանալ եղանակային պայմանների հետևանքով` ձյուն, ուժեղ ձյունաբուք կամ խիտ մառախուղ: Հետևեք տվյալ խորհուրդներին բարդ իրավիճակներում լավ տեսանելիություն ապահովելու համար`

  • Միացրեք լուսարձակները նույնիսկ ցերեկային ժամերին երթևեկելիս
  • Երթևեկությունից առաջ մաքրեք ձյունն ու սառույցը ապակիների ու հայելիների վրայից
  • Մշտապես մաքրեք լուսարձակները
  • Օգտագործեք հակամառախուղային լուսարձակներ միայն երբ տեսանելիությունը մինչև 50մ  է
  • Համոզվեք, որ ապակեմաքրիչները գտնվում են աշխատանքային վիճակում
  • Կայանելու ժամանակ ծածկեք դիմապակին և ետևի ապակին
  • Դիմապակու լվացման համակարգում լվացող հեղուկի և հակասառեցուցիչի մակարդակը պետք է լինի մաքսիմալ:

 

Աղբյուր՝  www.boschcarservice.com

  1.  
  2.  
  3.  
  4.  
  5.  
  6.  

 

keyboard_arrow_up