Շարժափոկի փոխարինում`դառը ճշմարտություն

Գազաբաշխիչ մեխանիզմն ավտոմեքենայի յուրահատուկ մասն է: Ուշադրություն է պահանջում հազվադեպ, սակայն, եթե վարորդն անտեսի այն, ապա կլինեն շատ խնդիրներ: Շարժափոկը ոչ միայն կդադարի աշխատել, այլև կվնասի հարևան համակարգերը: Շարժափոկի փոխարինման գաղտնիքների և ճշմարտության մասին պատմում է Բոշ Ավտո Սրահի արհեստավոր Ալեքսանդր Մելնիկը:

Հարգել շարժափոկն ինձ սովորեցրել են  ավտոմրցավազքերի վետերան վարորդները, հին դպրոցի հմուտ մոտորիստները: «Ընթացքի ժամանակ կարևորը «գլուխն է» с распредвалом և փականներով,- ասում էին նրանք,- նրանք են ամեն ինչ որոշում: Իսկ մխոցն անհեթեթություն է»:

Գազը բաշխող մեխանիզմը  և նրա շարժակը կարող են լինել շատ պարզունակ կամ անհավանական խելացիորեն պատրաստվել, սական գրեթե միշտ նրանում առկա կլինի շարժափոկը: Երևի թե բոլորը գիտեն, որ այն կարող է պատռվել, և վարորդը սրտի տրոփյունով կսպասի կճկվի այն թե ոչ: Սակայն նույնիսկ առանց պատռվելու լինում են շատ տհաճ դեպքեր, երբեմն անհասկանալի և խորհրդավոր:

Ի՞նչ է այնտեղ ճկվում

Ճկվում են փականները, ոչ միշտ, բայց հաճախակի: Ժամանակակից շարժիչի գլանի վերին հատվածում նեղվածք է, այստեղ տեղադրված են երկու կամ չորս փականներ, այրման մոմը, հաճախակի բոցամուղի գլխիկի ցածր «ծածկույթի»  սեղմման բարձր մակարդակի հետևանքով: Եվ բավական է փականը հապաղի  բաց վիճակում, մխոցը, բարձրանալով դեպի իր մեռյալ կետը, հասնում է նրան: Վատագույն դեպքում փականի գլանաձողը ճկվում է, ուղղորդող խցանը դեֆորմացվում է, փականը սեպապնդվում է  բաց վիճակում, մխոցը վնասվում կամ քայքայվում է հարվածից, մասնիկները քանդում են գլանի  պատերը, իսկ շարժիչը կամ տանում են վերանորոգման կամ նետում աղբամանը: Լավագույն դեպքում փականը միայն ճկվում է , երբեմն շարժիչը նույնիսկ աշխատում է, սակայն անկայուն և անսովոր ձայնով:

Ինչո՞ւ է այն պատռվում

Շարժափոկը պատռվում է առաջին հերթին մաշվածության պատճառով: Սակայն կան նաև անախորժությունների այլ հանգամանքներ ևս, օրինակ` ուղղորդող և ձգվող անվիկների սխալ աշխատանքը շարժակում: Անվիկները կարող են պտտվել թեքված, ինչն առաջացնում է անհամաչափություն, հետևաբար շարժափոկի վաղաժամ մաշվածություն: Շարժափոկի աշխատանքի խափանման պատճառ հաճախ կարող է լինել անվիկի սեպապնդումը:

Իսկ եթե չի պատռվում

Որպես այդպիսին շարժափոկը կարող է և չպատռվել, այլ լրիվ նոր կամ արդեն մաշված շարժափոկում կարող են կտրվել մեկ կամ երկու ատամիկներ: Դա կարող է լինել արտահաստիքային ծանրաբեռնվածության հետևանքով, օրինակ` հին շարժափոկը կարող է չդիմանալ սառը գործարկմանը առավոտյան ձմռանը: Շատ հաճախ վարորդի ոչ ճիշտ քայլերի հետևանքով է արդեն մաշված շարժափոկը շարժանվակում տեղաշարժվում  մեկ կամ երկու ատամիկով: Գազի բաշխման փուլերը խառնվում են, շարժիչը չի կարողանում նորմալ աշխատել, սակայն շարժափոկի  անսարքության ոչ մի արտաքին նշաններ չկան: Այդ իսկ պատճառով շատ ավտոտերեր վերանորոգում են վառելիքային սարքավորումները, փոխում են տվիչները, այրման մոդուլները, իսկ ավելի ճիշտ կլինի գնալ լավ ավտոտեխսպասարկման կայան գրագետ մասնագետներով և ստուգել շարժափոկերի շարժանվակի  նշանները:

Ի՞նչ չի կարելի

Ժամանակակից  ավտոմեքենաները չեն ներում կոպտություն և ոչ մասնագիտական վերաբերմունք: Այդ իսկ պատճառով Բոշ Սրահի մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավտոտեխսպասարկման կայան, այլ ոչ թե գործել ինքնուրույն: Եթե մեքենան չի գործարկվում բնական ճանապարհով` կոճակի սեղմումով կամ բանալու պտույտով, կարիք չկա այն տեղաշարժել այլ ավտոմեքենայի օգնությամբ: Քանի որ դա հաճախ ավարտվում է շարժիչի ամբողջական ապամոնտաժմամբ: Չի կարելի շահագործել շարժափոկը ավտոարտադրողի կողմից նշված վազքից ավելի: Մեր պայմաններում ցանկալի է կրճատել  այն շարժափոկերի աշխատանքը, որոնք անհրաժեշտ է փոխարինել 120 հազար կմ-ի դեպքում մինչև 100 հազար կմ: Բնականաբար շարժափոկերի որակի վրա չի կարելի տնտեսել:

Ի՞նչ է պետք

Հաշվի առնելով շարժափոկերի փոխարինման միջև եղած երկար ժամանակը, խելամիտ կլինի շարժափոկի յուրաքանյուր փոխարինման դեպքում փոխարինել նաև մյուս դետալները` սպառիչներն ու հանգույցները, ուղղորդող անվիկները, ձգանները, պոմպը: Նույնիսկ եթե շարժափոկի փոխարինման ժամանակ նրանք մաշված չեն, հավանականությունը մեծ է, որ նրանք շարքից դուրս կգան մինչ շարժափոկի հաջորդ պլանային փոխարինումը:

Ավտոարտադրողները, որպես կանոն, խորհուդ են տալիս շարժափոկի փոխարինման ժամանակ փոխարինել նաև սառեցման համարգի պոմպը: Պոմպի փոխարինման հետաձգումն անիմաստ ծախսված գումար է: Որոշ ժամանակակից ավտոմեքենաներում դետալի փոխարինման աշխատանքը կարող է երկու, երեք անգամ ավելի թանկ լինել, քան բուն պոմպը: Հաճախորդը նաև ծախսում է ժամանակ կրկնակի անգամ հաճախելով տեխսպասարկման կենտրոն: Բոշ Սրահը միշտ մտածում է այն մասին, որ հաճախորդը ստանա շարժափոկի սպասարկման համակարգված ծառայություն:

«Մի՛ մոռացեք ձեր շարժիչի շարժափոկի մասին, քանի որ այն կարող է շատ դժվարություններ առաջացնել ձեզ համար: Սակայն այն երբեք  իր մասին չի հիշեցնի, եթե պլանային փոխարինման ժամանակ ամեն ինչ արվի մտածված և հանձնարարականին համապատասխան: Չնայած այսպես կարելի է խոսել ժամանակակից ավտոմեքենայի ցանկացած համակարգի մասին», - ամփոփում է Ալեքսանդր Մելնիկը:

keyboard_arrow_up