Ավտոմեքենայի մարտկոցների վերանորոգում

Ինչպե՞ս ընտրել Bosch մարտկոց Ձեր ավտոմեքենայի համար

Դիմելով մարտկոցի վերանորոգման համար` վարորդները հիմնականում դժգոհում են դեռ երաշխիքային ժամկետում գտնվելով մարտկոցի աշխատանքի խափանումից: Դա կարող է կապված լինել սխալ ընտրված մարտկոցի հետ: Քանի որ ժամանակակից ավտոմեքենաներն ունեն առավել շատ էլեկտրոնիկա: Դրանք են` ստարտ-ստոպ համակարգը, արգելակման էներգիայի վերականգնման համակարգը և լիցքավորման էներգիան օգտագործող մի շարք այլ սարքեր: Bosch մարտկոցների հատուկ մոդելները`  S5A (AGM) և S4E (EFB) տարբերվում են առավել հզորությամբ: Նրանք ավելի թանկ արժեն, սակայն ունեն հետևյալ առավելությունները`

  • Գործարկման կայունություն
  • Մարտկոցի երկարակեցություն
  • Ավտոմեքենային էլեկտրահամակարգերի արդյունավետ աշխատանք:

Դիագնոստիկա

Գրեթե ոչ ոք չի ստուգում լիցքավորման մակարադակը մինչ այն պահը, երբ ավտոմեքենան արդեն չի գործարկվում: Սակայն ավտոմեքենայի մարտկոցի մշտական նորոգումն ու սպասարկումը ոչ միայն կկանխարգելեն աշխատանքի դադարեցումը, այլև կպահպանեն մարտկոցի աշխատունակությունը երկար ժամանակ: Բոշ Ավտոսապասարկման կենտրոնն առաջարկում է մարտկոցների ստուգում և սպասարկում սեփական կենտրոնում այցելուին հարմար ժամանակ: Դուք նույնպես ինքնուրույն կարող եք ստուգել լիցքավորման մակարդակը Bosch С3 կամ С7լիցքավորման սարքերի միջոցով: Այս սարքերի շնորհիվ կարելի է լիցաքվորել մարտկոցն առանց ավտոտեխսպասարկման սրահ դիմելու:

Մարտկոցների վնասման պատճառները 

Ավտոմեքենայի մարտկոցի վնասվածքի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ ոչ միայն նրա անսարքությունը, այլև կցորդված սարքավորման աշխատանքի խնդիրները: Մարտկոցի դիագոստիկան անհրաժեշտ է սկսել բոլոր համակարգերի ամբողջական ստուգումից, որպեսզի հերքվեն լիցքաթափման առաջացման այլ խնդիրները: Մարտկոցի աշխատունակության կորուստ կարող է առաջանալ ոչ միայն նրա երկար պահպանման հետևանքով: Այլ խնդիրները ներկայացված են աղյուսակում`

Վայրկյանական լիցքաթափման ֆենոմենը կարող է առաջանալ տվյալ պատճառներից ցանկացածի հետևանքով: Հիշե՛ք, չի կարելի երկար թողնել լիցքաթափված մարտկոցը: Դա կբերի անուղղելի վնասվածքների` հզորության արագ անկման: 

Գործարկման դժվարությունները ձմռան ընթացքում

Փորձառու վարորդները գիտեն, որ ձմռան սկզբին անհրաժեշտ է ոչ միայն փոխարինել անվադողերը, այլև ստուգել մարտկոցի վիճակը: Անընդհատ վերալիցքավորված մարտկոցն ավելի լավ է փոխարինել, որպեսզի ցրտին չմնաք առանց ավտոմեքենա: Որքան էլ որ տարորինակ է, չնայած որ խնդիրներն առաջանում են հիմնականում ձմռանը, սակայն մարտկոցը ցուրտ սիրում է: Տաք եղանակային պայմաններն ավելի շուտ կառաջացնեն խնդիրներ, քան ձմռանը: Բանը նրանում է, որ ձմռանը շարժիչի յուղի մածուցիկությունը մեծանում է, ինչը մեծացնում է շարժիչի ծանրաբեռնվածությունը գործարկման ժամանակ: Էներգոռեսուրսի մեծ ծախսը հանգեցնում է մարտկոցի մաշվածության: 

Լիցքաթափված մարտկոցի նշանները

Մարտկոցի վիճակի գնահատումն իրականացվում է արտաքին տեսքի և ինդիկատորների ցուցանիշների միջոցով: Մարտկոցի վերանորոգում կամ սպասարկում անհրաժեշտ է, եթե սրահի վահանակի ինդիկատորը չի վառվում`

  • Մարտկոցի վրա գտնվող լիցքավորման ինդիկատորը վառվում է սև կամ սպիտակ գույներո
  • Մարտկոցի թիթեղների վրա նկատելի է բաց գորշ գույնի նստվածք
  • Տեղի է ունեցել էլեկտրոլիտի գույնի փոփոխություն` մանուշակագույն կամ շագանակագույն
  • Լսելի է ստարտերի չխկոց գործարկման ժամանակ
  • Շարժիչն անջատելուց հետո նկատելի է լուսարձակների լուսավորության կորուստ:

Մարտկոցի աշխատունակությունը կարելի է ստուգել արեոմետրի,թեստերի կամ մուլտիմետրի միջոցով:

  • Մարտկոցի կրկնակի լիցքավորում

    С3 և С7 լիցքավորման սարքերը Bosch-ից հնարավորություն են տալիս լիցքավորել մարտկոցն առանց ավտոսպասարկման սրահ դիմելու: Նրանք համալրված են ներկառուցված թեստերով, որը որոշում և վերահսկում է լիցքավորման մակարադակը:  Նրանք ունիվերսալ են, համապատասխանում են տարբեր տեսակի և մոդելի մարտկոցներին: Հնարավորություն են տալիս լիցքավորել մարտկոցն առանց այն ավտոմեքենայից հանելու: 

  •  

  •  Աղբյուր: www.boschcarservice.com

keyboard_arrow_up