Կանայք։ Հայտնագործություններ։ Ավտոմեքենա

Բոլորին քաջ հայտնի է անգլիական ասացվածքն այն մասին, որ յուրաքանչյուր հզոր տղամարդու ետևում կանգնած է հզոր կին: Գալա Գրադիվան և Սալվադոր Դալին, Ելենան և Միխայիլ Բուլգակովը, Աննան և Հենրի Ֆորդը` սա միայն ցուցակի սկիզբն է: Անհիշելի ժամանակներից կինը եղել է տղամարդու համար ոչ միայն մուսա, այլև հավատարիմ ընկեր և օգնական: Երբ Հենրի Ֆորդը նպատակ դրեց ստեղծել նոր տիպի շարժիչ, նրա կինը` Աննան պահում էր լապտերը ամուսնու գլխին ձմռան երկար երեկոների ժամանակ: Անդպես շարունակվեց երեք տարի, մինչև որ նրան հաջողվեց իրականացնել մտածվածը: Երկար տարիներ անց Հենրի Ֆորդին հարցրեցին, թե ով կուզեր լինել հաջորդ կյանքում: «Ինձ համար բացարձակ կարևոր չէ ես ով կլինեմ հաջորդ վերամարմնավորումների ժամանակ,- պատասխանեց նա,- կարևորը, որպեսզի կողքիս լինի իմ կինը»:

Սակայն ոչ միշտ է ստացվում այնպես, որ հզոր կանայք կանգնած են լինում  ինչ-որ տեղ մեջքի ետևում, ամուսնու ստվերի ներքո: Ավելի հաճախ և բարձր են սկսում հնչել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անունները, որոնց մենք պարտական ենք տասնյակ հայտնագործությունների համար: Եվ եթե դուք մտածում եք , որ նրանք կապված են բացարձակապես թավաների և շրթներկի հետ, ապա սխալվում եք: Կանանց Միջազգային օրվան ընդառաջ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս կանանց և նրանց հայտնագործությունների պատմությունը, առանց որոնց ժամանակակից ավտոմեքենաները կլինեին մի փոքր այլ:

 

Ապակեմաքրիչներ

Քչերը գիտեն այն մասին, որ երբ չկային ապակեմաքրիչները, վարորդները հաղթահարում էին դիմապակու կեղտը կանանց օգնությամբ: Այո-այո, կանայք պարտավոր էին ձյանը և կարկուտին դուրս գալ ավտոմեքենայից և մաքրել դիմապակին: Զարմանալի չէ, որ Մերի Անդերսոնի կողմից 1903 թ. ստեղծված ապակեմաքրիչներին վերաբերվում էին խիստ թերահավատորեն: Տղամարդիկ նախընտրում էին վատ եղանակին ուղարկել իրենց կանանց մաքրել ապակին և ինքնուրույն ոչ մի գործողություն չկատարել:

Անդերսոնի առաջին ապակեմաքրիչները բավականին պարզ էին: Այն իրենից ներկայացնում էր ավտոմեքենայի ներսում ամրացված ձգան, որով վարորդը կառավարում էր շերտաձողը: Շերտաձողին ամրացված բեռն ավելի արդյունավետ էր դարձնում մաքրման գործընթացը;

Մեկ այլ գյուտարար Շարլոտտա Բրիջվուդը 1917թ.-ին առաջարկեց ապակեմաքրիչների ավտոմատ տարբերակը էլեկտրական անիվով: Սակայն նրա ապակեմաքրիչները նույնպես դուր չեկան տղամարդկանց: Ամեն դեպքում Շարլոտտան առաջինն էր, ում հաջողվեց ստեղծել ապակիների մաքրման համար իսկապես հարմար և պրակտիկ մի բան: Այսօր ապակեմաքրիչների արտադրման ոլորտում առաջատար ընկերությունը Bosch-ն է: Ապակեմաքրիչների արտադրական գործարանները գտնվում են Չինաստանում (ք. Չանշա), Սերբիայում (ք. Բելգրադ) և Բելգիայում (ք. Թինեն): Վերջինս 1973թ.-ից ի վեր հանդիսանում է ապակեմաքրիչների արտադրման և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն: Այսօր Bosch ապակեմաքրիչները մատակարարվում են ավելի քան 30 առաջատար ավտոմեքենաների կոնվեյերներ: Ամեն օր աշխարհում արտադրվում է մոտ 420 հազար ապակեմաքրիչ, նրանցից յուրաքանչյուրն իր շահագործման ընթացքում մաքրում է 60 ֆուտբոլային դաշտին հավասար մակերես և անցնում է 800 կմ տարածություն:

 

Խլացուցիչ

Առաջին ավտոմեքենաները թողարկվում էին առանց աղմուկի խլացուցիչի և ահավոր ձայն էին արձակում:  Գտնվել այդպիսի աշխատող ագրեգատի կողքին այնքան էլ հարմար չէր, իսկ այդպիսի մեքենայով երթևեկելու մասին խոսք չի կարող լինել: Բնականաբար, կանայք մեծ դժվարությամբ էին տանում այդպիսի «հաճույքը», օրինակ` ուղևորություն քաղաքից դուրս:  Բացի այն, որ մշտական ձայնն անընդհատ վախեցնում էր տեղաբնակներին և առաջացնում հակասական հացաքներ անցորդների դեմքին, այլև սեփական ամուսինը չէր լսում քաղաքի վերջին բամբասանքներն ու անհրաժեշտություն էր լինում վերապատմել աղմուկից ցավացող գլխով և վնասված նյարդերով: 1917թ. Ամերիկուհի Էլ Դոլորես Ջոնսը փրկեց աշխարհն ու կանանց շարժիչի բարձր աղմուկից, ստեղծելով ավտոմոբիլային խլացուցիչ:Այդ ժամանակ այն կոչվեց ձայնի զտիչ:

 

Բարձրօկտանային բենզին

1945 թ.Սովետական Միության ղեկավարությունը խնդիր դրեց կատարելագործել ավտոմոբիլային վառելիքը: Գյուտարարությամբ զբաղվեց գիտնականների մի խումբ Աննա Մեժլումովայի գլխավորությամբ Գրոզնի քաղաքի խոշոր նավթամշակող կազմակերպության կենտորնական լաբորատորիայում: Եվ դա նրան հաջողվեց: Այս նուրբ կնոջ շնորհիվ միլիոնավոր տղամարդիկ կարող են լիցքավորել իրենց երկաթե ձիերին որակյալ վառելիքով: Պետք է նշել, որ ընդանուր առմամբ Աննա ստացավ սեփական հայտնագործության 24 պատենտ:

 

 Աղբյուր`  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up