Bosch ընկերության ութ հայտնագործություն ավտոմեքենայի ապակիների մաքրման ոլորտում

 

Հոբելյանական տարվա կապակցությամբ` 90 տարի ապակեմաքրիչների էլեկտրական շարժակի ստեղծման օրից, Bosch ընկերությունը հիշեցնում է այս ոլորտում իր ութ առավել կարևոր նորարարությունների մասին:

 

1. Առաջին էլեկտրակարգավորվող ապակեմաքրիչը մշակվել է 1926թ. Bosch ընկերության կողմից: Այն ապահովում էր ապակու մաքրությունը միայն վարորդի կողմից: Նորարարությունը ոչ միայն հեշտացրեց վարելու գործընթացն այլև զգալիորեն մեծացրեց անվտանգությունը, քանի որ ապակեմաքրիչները սկսեցին գործարկվել շարժման ընթացքում փոխարկիչի օգնությամբ` չկտրելով վարորդին ավտոմեքենայի կառավարման գործընթացից: 1927թ. էլեկտրական շարժակով ապակեմաքրիչներն արտոնագրվեցին և անցան սերիական արտադրության:

2. ХХ դարի 50-ական թվականներին աերոդինամիկ հատկանիշների բարելավման նպատակով ավտոմեքենայի կորպուսը, այդ թվում և դիմապակին ստանում են առավել կարգավորված կառուցվածք: Ապակեմաքրիչը մինչ այդ պահն իրենից ներկայացնում էր մեջտեղում ամրացված  լծակով հարթ ռեզինե ձող: Այդ իսկ պատճառով առաջանում էին մի շարք խնդիրներ նոր` ավելի կոր ապակու վրա օգտագործման ժամանակ: Bosch ընկերությունը 1958թ. ստեղծեց հոդակապով կարկասային խոզանակ, որը հայտնի է մինչև այսօր:

3. Ավտոմոբիլաշինության և ավտոմեքենայի շարժման միջին արագության հետագա զարգացումը պահանջում էին կատարելագործել ապակեմաքրիչների կառուցվածքը նույնպես: 1986թ. Bosch-ը ստեղծեց սպոյլերով խոզանակ, ինչի շնորհիվ օդի հոսքն առավել լավ հպում է ապակեմաքրիչը ապակուն և նվազեցնում նրա անջատումը ապակուց:

 

 

4. 1994թ. Bosch ընկերությունը ներկայացրեց Տվին տեխնոլոգիան`մաքրող էլեմենտի արտադրության համար օգտագործվում է երկու ռեզինե էլեմենտ: Մաքրող էլեմենտի հիմքը կազմում է փափուկ սինթետիկ ռեզինը, որն ապահովում է սահուն և անձայն սահք: Էլեմենտի քսվող եզրաշերտը կազմված է կոշտ սինթետիկ ռեզինից, որը զգալիորեն նվազեցնում է մաշվածությունը:

 

 

5. ХХ դարի վերջը նշանավորվեց ավտոմեքենաների մոդելների բազմազանությամբ, միևնույն ժամանակ ամեն տարի հայտնվում էին ամրացման չափերի ավելի շատ տարբերակներ: Այժմ գյուտարարներն ուղղեցին իրենց ուշադրությունը միասնական ամրակցման կոնստրուկցիաների (ադապտեր)ստեղծման վրա: 1999թ. Bosch ընկերությունը շուկա ներմուծեց Quick-Clip ունիվերսալ ամրակցումը` միակցման բազմազան մոդիֆիկացիաների համար նախատեսված կեռիկ, որն օգտագործվում է մինչ այսօր ավտոմեքենաների գործարանային կոմպլեկտավորման համար:

 

 

6. Նոր դար Bosch ընկերությունը մուտք գործեց նոր հայտնագործությամբ` Aerotwin (2001 թ.) ապակեմաքրիչների առանց հիմնակմախքիխոզանակներով: Խոզանակի տարբերակիչ հատկանիշը կայանում է նրանում, որ այն հավասարապես բաշխում է լծակի ճնշումը խոզանակի ամբողջ երկայնքով: Հպման կետերով հիմնակմախքի բացակայության շնորհիվ, որտեղ ռեզինն ավելի շուտ է մաշվում, Aerotwin-ը ծառայում է ավելի երկար: Խոզանակում օգտագործվում են երկու երկաթե զսպանակաձև էլեմենտներ, որոնց տրվում է դիմապակուն համապատասխան կորություն, իսկ ներդրված սպոյլերը լավացնում է աերոդինամիկ հատկությունները: Bosch ընկերության այս նորարարությունն ունի ավելի լավ հատկություններ և գրավիչ դիզայն, այդ իսկ պատճառով ունի մեծ պահանջարկ ավտոարտադրողների ոլորտում:

 

 

7. 7-8. 2013 թ. դարձավ առավել արդյունավետ Bosch ընկերության ապակեմաքրիչներկ ստեղծման ոլորտում: Ընկերությունը ներկայացրեց միանգամից երկու հայտնագործություն` Jet Wiper համակարգն ու Power Protection Plus տեխնոլոգիան: Bosch Jet Wiper իրենից ներկայացնում է ապակեմաքրիչի լծակում  ներդրված ներարկիչ և հեղուկի մատակարարման «խելացի» համակարգ: Ներարկիչները ցողում են հեղուկը դեպի դիմապակի անմիջապես ապակեմաքրիչի մոտ, որն այնուհետև հեղուկը հավասարաչափ բաշխում է ապակու վրա: Ի դեպ ավտոմեքենայի արագությունը չի ազդում Jet Wiper-ի աշխատանքի արդյունքի վրա:

 

 

Այս տարի Bosch-ն արտոնագրեց Power Protection Plus-ը` մաշվածության նկատմամբ կայուն և շահագործման երկարաժամկետությամբ ապակեմաքրիչների մաքրող էլեմենտի արտադրման նոր տեխնոլոգիան: Մաքրող եզրաշերտի հատուկ կտրվածքը և երկբաղադրիչ սինթետիկ ռեզինը հնարավություն են տալիս մեկ շարժումով հեռացնել կեղտի ամենափոքր մասնիկները: РРР տեխնոլոգիայով Aerotwin ապաակեմաքրիչները հասանելի են վաճառքում 2015թ.-ից:

 

Այսօր Bosch ընկերությունը հանդիսանում է ապակեմաքրիչների արտադրության առաջատար` առաջարկելով ապակեմաքրիչներ յուրաքանչյուր մոդելի ավտոմեքենաների համար և բավարարելով վարորդների բոլոր պահանջները: Ապակեմաքրիչների արտադրությամբ զբաղվող հիմնական գործարանները գտնվում են Չինաստանում (ք. Չանշա), Սերբիայում (ք. Պեչինցի) և Բելգիայում (ք.Տինեն): Ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 100մլն Bosch ապակեմաքրիչ:

 

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

 

keyboard_arrow_up