Bosch-ը համարվում է ավտոմոբիլային լուսավորության գլխավոր գյուտարարներից մեկը

Այո, Այո 1913թ․ Ռոբերտ Բոշը եղել է առաջինը, ով առաջարկել է օգտագործել լուսարձակ, գեներատոր, մարտկոց և ռելե-կարգավորիչի լարման համակարագի սխեման։
Bosch-Licht համակարգը թույլ է տվել էլեկտրական լուսավորությանն աշխատել առանց մշտական լիցքավորման, ինչպես որ եղել է նախկինում։
Նորարարությունը եղել է այնքան հաջողված, որ ընդամենը 1 տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 3 հազար հավաքածու
Սակայն հայտնվել է ևս մեկ խնդիր՝ հզոր էլեկտրական լամպերը սկսեցին կուրացնել վարորդներին։
Դրա դեմ փորձել են պայքարել ամենատարբեր մեթոդներով, սակայն ապարդյուն
Եվ նորից լուծումը գտավ Bosch ընկերությունը 1919թ․՝ առաջարկելով շիկացման երկու թելերով՝ մոտակա և հեռավոր լույսեր։ Նորարարությունը լրացրեցին լուսարձակների ռեֆլեկտորները, որոնք մղում էին լույսի ճառագայթները դեպի ներքև՝ դեպի ճանապարհը։
XX դարում կատարված Bosch ընկերության հայտնագործությունները որոշ փոփոխություններով կիրառվում են նաև այսօր՝ դարձնելով մթության մեջ մեր ճանապարհորդություններն ավելի անվտանգ:

keyboard_arrow_up