Bosch Connected Repair-ը կօգնի ավտոմատ լուծել խնդիրները մինչև 60% ավելի արագ

  • Bosch նոր տեխնոլոգիան թույլ է տալիս միավորել ավտոտեխսպասարկման սրահի սարքավորումները միասնական ցանցում
  • Bosch Connected Repair-ը կազմակերպում է ավտոտեխսպասարկման կայանների աշխատանքը և տնտեսում սպասարկման ժամանակը
  • CoRe-ն ավտոմեքենայի սրահային սպասարկումը դարձնում է թափանցիկ հաճախորդի համար

Ժամանակակից ավտոտեխսպասարկման կայաններն օգտագործում են տարբեր սարքավորումներ և ծրագրեր, որոնք պահանջում են հաճախորդի, ավտոմեքենայի, անսարքությունների և անհրաժեշտ սպասարկման  մասին տվյալների ներմուծում: Ինչպես նաև անհրաժեշտ է լինում անընդհատ թարմացնել տվյալ ինֆորմացիան: Տվյալների պահպանման հարմարության և ավտոմեխանիկների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով` Bosch-ն առաջարկում է նոր ծրագրային լուծում Bosch Connected Repair (CoRe), որը միավորում է ծրագրերը, սարքավորումները և ավտոմեքենայի ու նրա տիրոջ մասին իֆորմացիան մեկ համակարգում: CoRe ծրագրային ապահովումը կարող է ինտեգրվել ավտոսրահի կառավարման ծրագրով (օրինակ` 1С Ավտոսրահ), որտեղ արհեստավորը ներմուծում է ավտոմեքենայի մասին տվյալները: Ծրագրի շնորհիվ տվյալները դառնում են հասանելի բոլոր դիագնոստիկ սարքերում, որոնք միացված են CoRe-ին: Սա նշանակում է, որ ծրագրային ապահովումը միավորում է ավտոտեխսպասարկման կայանների սրահի սարքավորումները միասնական ցանցում, ինչի շնորհիվ սպասարկման շղթան դառնում է թափանցիկ նրա ցանկացած օղակի համար` արհեստավորից մինչև դիագնոստ:

Ավտոմեքենայի մասին տվյալները ներմուծվում են միայն մեկ անգամ արհեստավորի կողմից, ինչը թույլ է տալիս կատարել ավտոմեքենայի նույնականացում տարբեր հատվածներում ավտոմեքենայի դիագնոստիկայի ժամանակ, օր` օդորակիչի ստուգում կամ շարժիչի դիագնոստիկա: Ինչպես նաև ինֆորմացիայի հետ աշխատանքի հարմարության համար այն տրանսպորտային միջոցը, որն առաջին անգամ է սպասարկվում արհեստանոցում, տրվում է նույնականացման անհատական համար:  

Connected Repair տվյալների բազան թույլ է տալիս սրահի աշխատակիցներին ցանկացած պահի իմանալ ավտոմեքենայի ընթացիկ նորոգման վիճակը: CoRe-ի հետ համատեղելի սարքավորումների ցանկում են օդորակման համակարգը (Bosch ACS 753, ACS 653 և նրա տեսակները), ընթացային մասի երկրաչափության անալիզը (Bosch FWA), կառավարման բլոկերի դիագնոստիկան (Bosch KTS + ESI[tronic]), շարժիչի դիագնոստիկան (Bosch FSA), լուսարձակների լույսի ստուգումը (Bosch HTD 815), օգտագործված գազերի անալիզը (Bosch BEA), անվադողերի պրոտեկտորի խորության ստուգումը (Bosch TTM) և արգելակման համակարգերի դիագնոստիկան (Bosch BSA):

Այսպիսով, Bosch Connected Repair-ը բացառում է սխալները  ինֆորմացիան ձեռքով ներմուծելու ժամանակ, և թույլ է տալիս աշխատակիցներին կենտրոնանալ  իրենց աշխատանքի վրա: CoRe-ն տնտեսում է մինչև 2 րոպե յուրաքանչյուր տարածքում, ինչը թույլ է տալիս կատարել դիագնոստիկ գործընթացը մինչև 60% ավելի արագ:

Ինչպես նաև, հաճախորդը դիմելով արհեստավորին, միշտ կարող է ստանալ տվյալներ ավտոմեքենայի վիճակի մասին: Աշխատանքի վերոջում CoRe-ն կազմում է զեկույց կատարված գործողությունների մասին, որն ուղարկվում է հաճախորդին էլեկտրոնային փոստով կամ թղթի վրա: Անհրաժեշտության դեպքում զեկույցում ներառվում են ավտոմեքենայի կարևոր դետալների և պահեստամասերի նկարներ:

Bosch Connected Repair-ը կարելի է ներմուծել  մինիմալ պահանջներին համապատասխանող սրահի ցանկացած համակարգիչ: Ծրագիրը պահանջում է լիցենզավորում: Ավելի լավ արտադրողականության համար Bosch-ը խորհուրդ է տալիս ստեղծել առանձին սերվեր, ինչպես նաև հաշվի առնել հետևյալ պարամետրերը` Windows 7/ Windows Server 2008, պրոցեսոր Core i5, օպերատիվ հիշողություն 8 ԳԲ, կոշտ սկավառակ 256 ԳԲ (SSd), սկավառակի վրա 20% ազատ տարածք HDD + 10 ԳԲ: Bosch CoRe-ի վրա տարածվում են բաժանորդագրման նույն կանոնները, ինչ Bosch ESI[tronic]-ի համար:

 

keyboard_arrow_up