Ավտոմեքենայի մասնագիտական գարնանային ստուգում

Բոշ Ավտո Սրահի կողմից ավտոմեքենայի գարնանային ստուգումը, որը կատարվում է մեր որակավորված մասնագետների միջոցով, «կարթնացնի» ձեր ավտոմեքենան երկար ձմեռվանից հետո` ապահովելով ձեր անվտանգությունը նոր սեզոնին:

  1. Բոլոր տարիքի ցանկացած մակնիշի և մոդելի համար
  2. Գերժամանակակից դիագնոստիկ սարքավորումներ
  3. Bosch օրիգինալ պահեստամասեր

Ինչո՞ւ Բոշ Ավտո Սրահ

Բոշ Ավտո Սրահի մասնագետների կողմից ավտոմեքենաների գարնանային ստուգման ընթացքում ստուգվում է ձեր ավտոմեքենայի աշխատանքային վիճակը` հատկապես ուշադրություն դարձնելով ձմռան ընթացքում առաջացած խնդիրների վրա:

Ստուգվում են հետևյալ բաղադրամասերն ու մեխանիզմները`

  1. Արգելակման համակարգ
  2. Արգելակման հեղուկ
  3. Սառեցման համակարգ
  4. Օդի զտիչ
  5. Շարժիչի յուղի ծավալ
  6. Ակումուլյատոր
  7. Հակասառուցիչ
  8. Ձայնային ազդանշան
  9. Շարժափոկեր
  10. Արտանետման համակարգ
  11. Ապակեմաքրիչներ
  12. Լուսավորող սարքեր
  13. Անվադողերի պաշտպանաշերտեր
  14. Ճնշումն անվադողերում
  15. Դիմապակու լվացման համակարգ
  16. Դռների փական/կարծրուկ
  17. Սրահի զտիչ

Մասնագետի խորհուրդ

Ոչ բոլորն են սիրում գարունը: Երբ բնությունը ծաղկում է, շատ վարորդներ հանդիպում են ալերգիայի: Ալերգիկները ենթարկվում են մաքսիմալ ռիսկի, քանի որ դեղամիջոցների օգտագործման հետևանքով կարող են ունենալ ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրներ:

Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ժամանակին իրականացնել սրահի զտիչների փոխարինում, որպեսզի կանխարգելվի ալերգիկ ռեակցիա առաջացնող ծաղկափոշու ներթափանցումը: Խնդրեք տեղադրել ձեր ավտոմեքենային համապատասխան սրահի զտիչ ակտիվացված ածուխով, քանի որ այն պաշտպանում է վնասակար և տհաճ բույրով գազերից:

keyboard_arrow_up