Վերջին տարիներին տարածում են ստանում հեռավոր ուղևորություններն ամռանը: Տհաճ կլինի, եթե տաք ծովափին պլանավորած հանգիստը խափանվի խափանված ավտոմեքենայի պատճառով: Շատ վարորդներ նշանակություն չեն տալիս ամռանն ավտոմեքենայի նախապատրաստմանը և իզուր: Շոգ ամառային օրերն իրենց մեջ թաքցնում են ոչ պակաս վտանգ, քան ձմռան սառույցն ու ձյունը:
Ինչո՞վ է վտանգավոր ամառային շոգն ավտոմեքենայի համար
Խորհուրդ է տրվում ամռանն ավտոմեքենայի նախապատրաստման հետևյալ հաջորդականությունը
Գարնանը, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է 10 աստիճանի (ապրիլ ամիս), անհրաժեշտ է իրականացնել անիվների փոխարինում: Ձմեռային անվադողերի փոխարեն տեղադրվում են ամառայինները:
Ավտոմեքենայի շահագործումը ձմռանը ամառային ռեզիններով վտանգավոր է: Արգելակման արդյունավետությունը նվազում է մի քանի անգամ: Անվադողերը տեղադրելուց հետո հաստատվում է արտադրողի կողմից նշված ճնշումը: Նշվում է անվադողի մակնիշավորման վրա:
Եթե հայտնաբերվում է պահպանաշերտի զգալի մաշվածություն կամ խորը վնասվածքներ, ապա այն ենթակա չէ օգտագործման: Այն հարկավոր է փոխարինել:
Ավտոմեքենայում առանձնացնում են հետևյալ աշխատանքային հեղուկները`
Օդի և սրահի զտիչների փոխարինումը հարկավոր է իրականացնել վազքից ելնելով: Յուղի զտիչը փոխարինվում է շարժիչի յուղի հետ միասին: Յուղի փոխարինման հաճախականությունը կախված է որակից, ավտոմեքենայի շահագործման ինտենսիվությունից և շարժիչի ծանրաբեռնվածությունից:
Դիզելային շարժիչի համար խորհուրդ է տրվում որպես փոխարինման ինտերվալ համարել յուրաքանչյուր 10 հազար կիլոմետրը, բենզինային շարժիչի համար` 12 հազար կիլոմետրը:
Ավտոմեքենայի համակարգն ամռանը ենթարկվում է մեծ ծանրաբեռնվածության: Աշխատանքում նվազագույն անսարքություններն ու թերությունները կարող են ի հայտ գալ ամենաանհարմար պահին: Ինչի վրա ուշադրություն դարձնել`
Սառեցնող հեղուկի անբավարարության հետևանքով շարժիչի գերտաքացումը կարող է հանգեցնել վնասվածքի և շարքից դուրս գալուն:
Պարտադիր պայման է համարվում փողրակների ստուգումը` ճաքերի և վնասվածքների հայտնաբերման նպատակով: Փողրակների ամբողջականության աննշան փոփոխությունների դեպքում այն պետք է փոխարինվի: Արգելակման հեղուկի արտահոսքն անթույլատրելի է: Երթևեկության ժամանակ արգելակների աշխատանքի խաթարումը հղի է անդառնալի հեևանքներով:
Ձմռան ամիսներից հետո արգելակներում ձայնի առկայությունը խոսում է այն մասին, որ դրանք պետք է ուսումնասիրվեն: Հնարավոր է արգելակման կոճղակների կամ սկավառակների մաշվածություն:
Այրման համակարգի անսարքության դեպքում հնարավոր չէ հեռու գնալ: Ուշադրություն պետք է դարձնել`
Ավտոմեքենայում օդորակիչի անսարքությունն ամռանը կարող է վերածել ճանապարհորդությունը դժոխքի: Ոչ բոլոր առողջ մարդիկ կարող են դիմակայել բարձր ջերմաստիճանին ու տոթին:
Ամառային սեզոնից առաջ պետք է ստուգել ճնշումն օդորակիչի համակարգում: Եթե կա ֆրեոնի արտահոսք, ճնշումը համակարգում կսկսի նվազել: Պահանջվում է վնասված հատվածների զոդում և ֆրեոնի ավելացում:
Սրանք են ամռանը և հեռավոր ճանապարհորդությանը նախապատրաստվելու հիմնական սկզբունքները: