Ավտոմեքենայի նախապատրաստումը գարնանը
Ավտոմեքենայի քայքայման գագաթնակետը համարվում է ձմեռը: Սակայն, ի հակադրություն ստեղծված կարծիքի, ավտոմեքենան առավել շատ ժանգոտվում է գարնանը:
Ձմռանն ավտոմեքենան ենթարկվում է արտաքին քայքայիչ գործոնների կողմից զանգվածային հարձակման:
- ջրկացեխ աղի և ավազի հետ միասին
- սառած ձյուն ավտոմեքենայի հատակում
Բոլոր քերծվածքները, որոնք լցված են եղել աղով, ավազով և կեղտով, գարնան գալուն պես կդառնան այն գործոնները, որոնք կակտիվացնեն քայքայման գործընթացը:
Գարնանն առաջնահերթ անհրաժեշտ է լվանալ և չորացնել ավտոմեքենան: Վնասված լաքաներկապատ ծածկույթն անհրաժեշտ է ենթարկել մշակման:
Ակումուլյատոր
Ձմռանն ավտոմեքենայի շահագործման ժամանակ մարտկոցն առավել ծանրաբեռնված է աշխատում, ինչը շարժիչի ծանր գործարկման և լուսարձակների ու ջեռուցման համակարգի ակտիվ աշխատանքի հետևանք է:
Նախապատրաստելով ավտոմեքենան գարնանը` անպայման անհրաժեշտ է ստուգել մարտկոցի լիցքավորման մակարդակը:
Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնել մաքսիմում լիցքավորում հատուկ սարքի օգնությամբ: Հին կառուցվածքով ակումուլյատորները հաճախ կարող են պահանջել ավելացնել թորած ջուր կամ երբեմն ստուգել էլեկտրոլիտը:
Հարկ է նշել, որ ամռանը հնարավոր է գործարկել ավտոմեքենան միայն քառորդ մասով լիցքավորված ակումուլյատորի միջոցով: Սակայն տվյալ պարագայում մարտկոցի շահագործման ժամկետը զգալիորեն նվազում է:
Շարժիչ
Գարնան գալուն պես աբհրաժեշտ է ուշադիր զննել ավտոմեքենայի շարժիչը: Ձմռանն ավտոմեքենայի շահագործման ժամանակ ջերմաստիճանի կտրուկ տատանումները հաճախ հանգեցնում են շարժիչի էլաստիկ էլեմենտների մաշվածության: Մասնավորապես, շարժիչի այն դետալները, որոնք պատրաստված են ռեզինից և պլաստիկից, կորցնում են իրենց հատկանիշները` պլաստիկ էլեմենտները պայթում են, իսկ ռեզինե դետալները ճաքում: Ինչի հետևանքով տեղի է ունենում հերմետիկության կորուստ, որի հետևանքով կարող են արտահոսել անտիֆրիզը, յուղը և այլ տեխնիկական հեղուկներ:
Եթե շարժիչի տեսողական զննման ժամանակ նկատվել է արտահոսք, ապա անհրաժեշտ է անհապաղ հեռացնել պատճառն ինքնուրույն կամ դիմել ավտոսրահ: Հակառակ դեպքում շարժիչն ամբողջությամբ կարող է շարքից դուրս գալ:
Հեղուկներ
Բոլոր տեխնիկական հեղուկների մակարդակի ստուգումը պետք է իրականացվի ամիսը մեկ անգամ` անկախ տարվա եղանակից և շահագործման պայմաններից: Այն դեպքում, երբ նկատվել է որևէ հեղուկի պակաս, անհրաժեշտ է անհապաղ լրացնել պակասը: Ցանկալի է, որ ավելացված հեղուկը լինի արդեն առկա հեղուկի նույն մակնիշի, գույնի և ունենա նույն բնութագրերը:
Յուղի դեպքում իրավիճակը միանշանակ չէ: Այսօր մասնագիտացված խանութներում կարելի է գտնել սինթետիկ և կիսասինթետիկ յուղեր, որոնք չեն կորցնում իրենց բնութագրերն ու հատկանիշները ցրտից, շոգից և ջաերմաստիճանի կտրուկ փոփոխությունից:
Փորձառու վարորդները խորհուրդ են տալիս փոխել յուղը կախված տարվա եղանակից, այլ ոչ թէ վազքից:
Վառելիք
Տարվա ցուրտ եղանակին վառելիքը դառնում է առավել աղտոտված, քան ամռանը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր վարորդ պետք է մանրակրկիտ լվանալ և՛վառելիքի բակը և՛ վառելիքի մետաղալարը: Անկասկած, տվյալ ծառայությունը ոչ միայն թանկ արժե, այլև պահանջում է երկար ժամանակ: Եթե բացակայում են գումարն ու ժամանակը, ապա կարելի է սահմանափակվել թեկուզ վառելիքի զտիչը փոխարինելով:
Կախոց
Նախապատրաստելով ավտոմեքենան գարնանը` անհրաժեշտ է ստուգել կախոցի հոդակապի, ղեկի ձգանների, հոդակապերի և իհարկե սայլենթ-բլոկերի վիճակը: Հայտնաբերված անսարքություններն անմիջապես պետք է շտկվեն: Եթե որևէ էլեմենտի նորոգումն անհնար է, ապա անհրաժեշտ է այն փոխարինել:
Առանձնակի ուշադրության են արժանի կախոցի հանգույցների փոշանոթները, որոնք երկարատև շահագործման ընթացքում հակված են պայթել: Եթե ժամանակին չփոխարինվեն փոշանոթները, ապա կախոցի հանգույցները կորցնում են քսուքը, ինչը կարող է խաթարել նրանց աշխատունակությունը: Պետք չէ մոռանալ ստուգել արգելակման փողրակները, որոնց աշխատանքից է կախված երթևեկության անվտանգությունը:
Ժամանակին իրականացվող դիագնոստիկան կօգնի խնայել ձեր ֆինանսն ու երկարացնել ավտոմեքենայի շահագործման ժամկետը: