Ավտոմեքենայի նախապատրաստումն աշնանը
Խորհուրդ №1. Արգելակման համակարգի դիագնոստիկա։
Ենթադրվում է, որ բոլորն են հասկանում. արգելակները գրեթե ամենակարևորն են առանց վթարի երթևեկելության համար:
Այդ իսկ պատճառով սա խորհուրդ №1 է: Անպայման անհրաժեշտ է իրականացնել արգելակման համակարգի դիագնոստիկա, ստուգեք արգելակման կոճղակների և սկավառակների ռեսուրսները: Արդյոք հարկավոր չէ փոխել արգելակման հեղուկը: (Ավտոարտադրողները սովորաբար խորհուրդ են տալիս այն փոխել հինգ տարին մեկ անգամ: Թե կոնկրետ Ձեր ավտոմեքենայի համար երբ է անհրաժեշտ փոխել հեղուկը, կարող եք տեսնել ավտոմեքենայի շահագրոծման հանձնարարականում): Վերահսկեք բոլոր ասպեկտները: Որակյալ արգելակները Ձեր ընտանիքի անվտանգության գրավականն են:
Խորհուրդ №2։ Ստուգեք փոշանոթը։ Պաշտպանեք հոդակապերը։
Հոդակապի վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում: Այդ իսկ պատճառով նրանք պատրաստված են շատ ամուր նյութից: Սակայն, այն ունի նաև խոցելի կողմեր` փոշին, կեղտը, ջուրը և ավազը կարող են շատ արագ այն շարքից հանել: Չնայած, որ հոդակապի աշխատունակությունը ոչ պակաս է, քան ավտոմեքենայինը: Հոդակապի պաշտպանության համար օգտագործում են փոշանոթներ: Ամռան ամիսներից հետո անպայման ստուգեք նրանց վիճակը: Փոշանոթները պատռվում են շատ աննկատ:Կեղտն ու ավազն արագացնում են այդ գործընթացը, իսկ հետևանքները շատ ցավալի են: ШРУСа փոխարինումը թանկարժեք գործընթաց է: Փոշանոթներն անհրաժեշտ է փոխարինել, եթե նրանք պատռվել են, առաջացել են ճաքեր ծալքերում կամ ռեզինը կորցրել է առաձգականությունը:
Խորհուրդ №3։ Պայքարում ենք վատ տեսանելիության դեմ։
Ջերմաստիճանի տատանումներից և բարձր խոնավությունից առաջացած առավոտյան մառախուղը վատ տեսանելիության պատճառն է: Ավտոմեքենայի քրտնած ապակիները ոչ այդքան հաճելի են: Կարելի է նվազեցնել աշնանային եղանակի հետևանքները`
- Փոխարինեք սրահի զտիչները: Շահագործման ընթացքում սրահի զտիչի վրա են հավաքվում շատ մասնիկներ: Այդ իսկ պատճառով, եթե զտիչն արդեն շահագործվում է երեք տարուց ավելի, այն հարկավոր է փոխարինել: Այդ դեպքում ավելի հեշտ կշնչեք, իսկ ապակիները չեն քրտնի:
- Կարելի է պարզապես ձեռք բերել հատուկ ավտոքիմիա: Ի դեպ, Սովետական Միությունում, երբ շատ դժվար էր նման հեղուկներ գտնել, ապակիները մշակում էին կերակրի աղի և գլիցերինի լուծույթով: Սա աշխատում է մինչ այսօր:
- Շատ օգտակար կլինի ռադիատորի մաքրումը: Ներթափանցած փոշին, մանր աղբը զգալիորեն նվազեցնում են ջեռուցման արդյունավետությունը:
Խորհուրդ №4: Ապակեմաքրիչների փոխարինում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ապակեմաքրիչների վրա նույնպես: Եթե Դուք վստահ չեք, որ նրանք իրենց աշխատանքը կատարում են անթերի, ապա ավելի լավ է դրանք փոխաինեք:
Բացի անձրևից, անիվներից և դիմացից ընթացող ավտոմեքենաներից ապակու վրա է հայտվում կեղտը: Որոշ վարորդներ գումարը տնտեսելու նպատակով խորհուրդ են տալիս փոխարինել միայն ռեզինները: Սակայն Դուք չեք կարող վստահ լինել, որ կկատարեք այն որակյալ, և հետո ապակեմաքրիչներն այդքան էլ թանկ ավտոպահեստամասեր չեն:
Որպեսզի հեշտացնեք ապակեմաքրիչների աշխատանքը, կարելի է ձեռք բերել հատուկ միջոցներ հակաանձրև դասից:
Այդպիսի միջոցներով դիմապակու մշակումից հետո 60կմ/ժ արագությամբ ընթանալու դեպքում կաթիլներն ինքնուրուն կհեռանան ապակուց: Ավտոկոսմետիկայի շուկայում կան մի շարք միջոցներ, որոնցից ամենապարզերը թողնում են ազդեցություն մի քանի ժամով և գործընթացն անընդհատ պետք է կրկնել, որոշները կարելի է օգտագործել նույնիսկ անձրևի ժամանակ, ամենաթանկարժեք միջոցների ստեղծման ժամանակ օգտագործվել են նանոտեխնոլոգիաներ, և դրանցով կարելի է մշակել ապակիները ավտոտեխսպասարկման կենտրոններում: Հետևաբար միջոցների գները նույնպես տարբեր են:
Վատ եղանակին անպայման օգտվեք մոտակա լուսարձակների լույսից: Դա մեծապես կհեշտացնի տեսանելիությունը:
Եվ որպեսզի Ձեր լույսով չկուրացնեք մյուս վարորդներին, կատարեք լուսարձակների կարգավորման ոչ բարդ գործընթացը կամ կատարեք լուսարձակների փայլեցում: Լուսարձակների կարգավորում կարող եք կատարել Արշակունյաց 56/2 հասցեում գտնվող Bosch տեսխսպասարկման կայանում: Հեռ.` (010) 49 02 70:
Խորհուրդ №5. Խոնավություն և քայքայում (թափք, շեմքեր, կամարներ, հատակ)։
Խոնավությունը բացասաբար է ազդում ավտոմեքենայի բոլոր համակարգերի վրա: Ամառվա ամիսներից ավտոմեքենան վարելու ընթացքում կարող են առաջանալ աչքի համար անտեսանելի ճեղքեր: Սակայն խոնավությունն այն կհայտնաբերի շատ արագ: Այն արագ ներթափանցում է ամենաթույլ տարածքներ և սկսում քայքայման գործըմթացը, սակայն տաք եղանակը անթերի պայմաններ է ստեղծում ժանգի առաջացման համար:
Ուշադիր զննեք թափքը, շեմքերը, հատակը ճաքերի, քերծվածքների հայտնաբերման նպատակով: Իրականացրեք հակաքայքայիչ մշակումներ:
Դա կարելի է իրականացնել ինչպես մասնագիտացված ավտոսրահներում, այնպես էլ ինքնուրույն` օգտագործելով հատուկ ավտոքիմիա: Տեսականին շատ մեծ է և Դուք կկարողանաք ընտրել Ձեր համար հարմար տարբերակը: Անպայման ուշադիր եղեք թափքի փակ հատվածներին: Տվյալ տարածքը չի օդափոխվում, իսկ փոշին երկար պահում է խոնավությունը: Այդ իսկ պատճառով փակ տարածքներն անհրաժեշտ է բացել, լվանալ և չորացնել:
Խորհուրդ №6։ Խոնավությունը նույնպես մեզ ընկեր չէ։
Խոնավությունն ազդում է ամեն ինչի վրա: Խոնավ եղանակին կարելի է ամբողջությամբ նստեցնել ակումուլյատորը և այդպես էլ չգործարկել շարժիչը: Բարձրավոլտ լարերում ստուգեք մեկուսացման որակը` ճաքերի առկայությունը խիստ անթույլատրելի է:
Հաջորդը լարերի վերջնամասի ռեզինե կափարիչներն են: Եթե նրանք ճաքճքած են կամ ամուր չեն:
Ստուգեք թերմոստատը: Ամառվա ընթացքում այն կարող էր շարքից դուրս գալ: Սառը եղանակին շարժիչը կսկսի ավելի երկար տաքանալ, իսկ աշխատանքային ջերմաստիճանը կիջնի, ինչը կհանգեցնի բենզինի գերծախսի:
Եթե շարժիչը երեկոյան աշխատել է անթերի, ապա լարերն ու կափարիչները մշակեք բարձրավոլտ լարերի համար նախատեսված խոնավությունը չեզոքացնող միջոցով:
Դրա փոխարեն կարելի է օգտագործել «WD-40» հեղուկը: Այս ավտոքիմիան նաև կօգնի, եթե Դուք մտել եք ջրափոսը: Լցրեք հեղուկը և շարունակեք ճանապարհը:
Խորհուրդ №7: Ավտոմեքենայի սրահում պահպանում ենք մաքրություն։
Ավտոմեքենայի սրահ կարող են ներթափանցել մեծ քանակությամբ ջուր և աղբ: Որքան էլ որ Դուք չփորձեք ոտքերը մաքրել մինչ ավտոմեքենա նստելը, միևնույնն է, ցեխը կներթափանցի սրահ: Սակայն ավտոաքսեսուարների արտադրողները մտածել են վարորդների մասին: Եվ առաջարկում են շատ տարբեր խալիներ, ինչպես ռեզինե, որոնք հեշտ մաքրվում են, այնպես էլ միանգամյա օգտագործման ներծծող խալիներ:
Խորհուրդ №8։ Ավտոլվացման կետն առավել ակտուալ է աշնան սեզոնին։
Աշնանն անհրաժեշտ կլինի ավտոմեքենան առավել հաճախ լվանալ: Կեղտը, ավազն ու ճանապարհային այլ ազդեցությունները բացասաբար են անդրադառնում լաքապատ մակերեսի վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասցնել ամեն ինչ մաքրել մինչ այն պահը, երբ նրանք կսկսեն իրենց բացասական ազդեցությունը:
Լվացումից հետո մշակեք ավտոմեքենան հատուկ ոսկով: Ի դեպ, աշունը շատ լավ ժամանակ է առաջին անգամ նանոլվացում կատարելու համար:
Թ՝ող այս աշունը Ձեզ պարգևի բացառապես հաճելի և անմոռաց ավտոտպավորություններ։ Թ՝ող ավտոպահեստամասերը լինեն Ձեր գրպանին հարմար և Ձեր ավտոմեքենան Ձեզ երբեք հուսախաբ չանի։ Թեթև գործարկում և առանց վթարների երթևեկություն։