Ավտոմեքենայի նախապատրաստում ճամփորդությանը
Ճամփորդում ենք ավտոմեքենայո՞վ
Վերջապես արձակուդներն են: Քանի դեռ դուք հանգստանում եք, ձեր ավտոմեքենան ստիպված է հաղթահարել տարբեր դժվարություններ: Ծանրաբեռնվածությունը, բարձր արագությունը, շոգ եղանակն ու երկար իջեցումները ստեղծում են հսկայական լարվածություն ոչ միայն արգելակների համար: Որպեսզի վստահ լինեք, որ ձեր ավտոմեքենան ձեզ ողջ և առողջ կհասցնի նշանակված վայրը , մինչ ճանապարհ ընկնելը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երևույթների վրա`
- Անվտանգ երթևեկության, վառելիքի օգտագործման և անվադողերի մաշվածության կրճատման համար ճնշումն անիվներում պետք է համապատասխանի ավտոմեքենայի առավելագույն ընդանուր ծանրաբեռնվածությանը: Փնտրեք համապատասխան տեղեկատվություն բաքի ծալվող կափարիչի ներսի հատվածքում գտնվող օգտատերի ձեռնարկում կամ անիվների շահագործման մեր հանձնարարականներում:
- Մի ծանրաբեռնեք ավտոմեքենան, որը կհատի ավտոմեքենայի փաստաթղթերում նշված սահմանը:
- Ստուգեք ամբարձիչի, գործիքների հավաքածուի, վթարային կանգառման նշանի և դեղարկղիկի վիճակը, անհրաժեշտության դեպքում փոխարինեք դրանք:
- Ստուգեք դիմապակու մաքրող միջոցի մակարդակն ու հակասառուցիչը:
- Ստուգեք յուղի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում լրացրեք:
Ինչպե՞ս լավ սարքավորել ավտոմեքենան
Դուք երբևէ մտածե՞լ եք այն ուժի մասին, որն առաջանում է ավտոմեքենայում կտրուկ կանգառման կամ վթարի դեպքում: Այդ ժամանակ այս ու այն կողմ թռչող իրերը կարող են ուղևորներին լուրջ վնասվածքներ հասցնել: Այդպիսի իրավիճակներից կարելի է ամբողջությամբ խուսափել, եթե ավտոմեքենայում ուղեբեռը տեղավորելիս հետևեք մի քանի կանոնի`
- Ծանր իրերը պետք է տեղավորել բեռնախցիկի հատակին անմիրապես նստատեղի ետևում:
- Եթե միկրոավտոբուսներում կամ ընտաանեկան մեքենաներում բացակայում է կոշտ միջնորմը, ապա երբեք մի տեղավորեք ուղեբեռը նստատեղից ավելի բարձր դիրքում:
- Փորձեք չթողնել բաց տարածքներ և տեղավորեք իրերը որքան հնարավոր է միմյանց մոտ:
- Ամրացրեք բեռը կամ կիրառեք ոչ սահող գորգեր:
- Վստահ եղեք, որ ոչինչ չի խողընդոտում վարորդի տեսանելիությանը:
- Վթարային կանգառի նշանը և դեղարկղիկը մշտապես պետք է լինել հեշտ հասանելի:
Ի՞նչ կարևոր երևույթներ պետք է հաշվի առնել ավտոմեքենայի տանիքին կամ ետին մասում ուղեբեռ տեղափոխելիս
Երկար արձակուրդներ, փոքր բեռնախցիկ` եթե ավտոմեքենայում չի բավարարում տարածությունը, մեքենայի տանիքի վրա կամ ետին մասում տեղակայված բեռնախցիկը կարող է լինել խնդրի լուծում: Սակայն ուղեբեռն անհրաժեշտ է պատշաճ կերպով ամրացնել, որպեսզի ճանապարհին ոչինչ չկորցնեք: Մշտապես անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կետերը`
- Ավտոմեքենայի տանիքում ուղեբեռը տեղավորելի երբեք մի անցեք մաքսիմալ ծանրաբեռվածության մակարդակը:
- Տանիքում անհրաժեշտ է տեղավորել միայն ամենաթեթև բեռը։
- Հիշեք, որ լրացուցիչ կշիռը փոխում է ծանրության կենտրոնն ու ազդում է ավտոմեքենայի կառավարման վրա:
- Եթե ավտոմեքենայի ետևում ամրացված բեռնախցիկը փակում է ետին մեծ լուսարձակները, ապա համոզվեք, որ նրանում կա լուսավորման սեփական աղբյուր:
- Ուղևորության ժամանակ մշտապես ստուգեք ավտոմեքենայից դուրս գտնվող ուղեբեռի ամրակցման որակը:
Ինչի՞ մասին է պետք մտածել ֆուրգոնի բուքսիրման ժամանակ
Սեփական ավտոֆուրգոնի օգտագործումը իդեալական լուծում է այն դեպքում, եթե դուք ցանկանում եք ունենալ հնարավորություն կանգ առնել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Բացի հարմարությունից` ֆուրգոնը նաև տարածք է ուղեբեռը տեղավորելու համար`
- Հնարավորության դեպքում ամրացրեք ուղեբեռը ամրակցման փոկերի կամ ոչ սահող գորգերի միջոցով:
- Մշտապես դասավորեք ծանր իրերը կենտրոնում` ավտոմեքենայի շարժման օպտիմալ կայունության և արգելակման արդյունավետության նպատակով:
- Կառավարեք ավտոմեքենան որքան հնարավոր է զգուշորեն` հաշվի առնելով առավել երկար արգելակման ուղին և քարշուժի նվազումը:
- Եթե ֆուրգոնը շարժվում է, թեթև թողեք գազը և փորձեք պահել ավտոմեքենան և ֆուրգոնը ընթացքի ուղղությամբ, զգուշորեն թեքելով ղեկը ֆուրգոնը սահելու հակառակ ուղղությամբ:
Ի՞նչն է անհրաժեշտ նորից ստուգել անմիջապես ուղևորությունից առաջ
Ուղևորությունը սկսելուց առաջ գտեք ժամանակ նորից ստուգելու համար հետևյալ կետերը`
- Պատշաճ կերպով ամրացված ուղեբեռ:
- Վարորդի և ուղևորների նստատեղերի գլխատակի օպտիմալ համապատասխանեցումը:
- Մանկական աթոռակի և անհրաժեշտ բոլոր անվտանգության փոկերի ապահով ամրակցումը:
- Վերցրե՞լ եք արդյոք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, վիզա, վարորդական իրավունք,բժշկական փաստաթղթեր, բժշկական ապահովագրություն, քարտ և այլն):
- Տեղեկացվա՞ծ եք արդյոք այլ երկրներում ուղևորության կանոնների առանձնահատկություններին (մաքսիմալ արագություն, ցերեկային ժամերին մոտակա լույսի միացման անհրաժեշտություն, վճարովի ճանապարհներ կամ թունելներ և այլն):