Բոշ Ավտո Սրահ` արժեքի պահպանման ձեռնարկ

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել ավտոմեքենայի

կայանման ժամանակ

Ձեր ավտոմեքենայի արժեքի պահպանման առաջին քայլը փակ կայանատեղին է` ավտոտնակ, փակ ավտոկայանատեղի կամ ջրակայուն բրեզենտ դրսում երկարատև կայանման համար: Զգուշացեք` որոշ երկրներում ընդունված են օրենսդրական պահանջներ պետհամարանիշների ընթեռնելիության մասին: Այսպիսով, մինչ բրեզենտ գնելը անհրաժեշտ է տեղեկանալ ձեր երկրում նրա օգտագործման հնարավորության մասին:

Ի՞նչն է առավել կարևոր ավտոմեքենայի խնամքի և արտաքին մաքրության մեջ

Օգտվեք առավել ժամանակակից ավտոլվացման կետերի ծառայություններից, քանի որ որոշ դեպքերում սովորական խոզանակները կարող են վնասել ձեր ավտոմեքենայի լաքաներկապատ մակերևույթը: Եթե դուք նախընտրում եք ինքնուրույն զբաղվել ավտոմեքենայի մաքրությամբ, ապա զգուշությամբ օգտվեք բարձր ճնշման մաքրիչներից: Մշտապես պահպանեք համապատասխան տարածություն բոցամուղի և ավտոմեքենայի միջև, որպեսզի խուսափեք ներկի, անվադողերի, լուսարձակների և անիվների վնասվածքներից: Մասնավորապես, ձմեռային սեզոնից հետո անհրաժեշտ է մանրակրկիտ մաքրել լաքաներկային մակերևույթը և հատակը քայքայման հանգեցնող  մնացորդներից` տեխնիկական աղերից:

Անհրաժեշտ է մշտապես մաքրել և սպասարկել հետևյալ դետալները`

  • Սկավառակները
  • Լաքաներկապատ մակերևույթը (օրինակ, ողորկման միջոցով, ավտոմոբիլային մոմի կամ մինիմալ վնասվածքների հեռացման համար նախատեսված կետային մարկերների միջոցով)
  • Ռեզինե և քրոմային տարրեր (օրինակ` ռեզինի համար նախատեսված կոնդիցիոների կամ ողորկման մածուկի միջոցով)

Ինչպե՞ս պահապանել տրանսպորտային միջոցի սրահի մաքրությունը

Երկար տարիների ընթացքում ավտոմեքենայի սրահի նախնական տեսքը պահպանելու համար, առաջարկվում է մշտապես օգտագործել փոշեկուլ: Առանձին ծածկույթները նույնպես անհրաժեշտ է մշակել խնամքի համապատասխան արտադրանքով:

Տարվա ընթացքում մինիմում երկու անգամ անհրաժեշտ է իրականացնել տրանսպորտային միջոցի ամբողջական մաքրում: Ինչպես նաև ուշադիր եղեք այն տարածքներին, որտեղ կնկատեք խոնավություն, օրինակ` ռեզինե գորգերի տակ: Ցանկացած կասկածի դեպքում դիմեք Բոշ Ավտո Սրահ դիագնոստիկայի և հնարավոր թերությունների շտկման նպատակով:

 

Ինչպե՞ս հեռացնել մանր խազերն ու ջարդված հատվածները ավտմեքենայի լաքաներկապատ մակերևույթից

Նույնիսկ ամենափոքր խազերն ու ջարդվածքները կարող են նշանակալիորեն նվազեցնել ձեր ավտոմեքենայի արժեքը: Սակայն կայանման խազերն ու ջարդվածքները հեշտությամբ կարող են հեռացվել ասպես կոչված «խելացի վերանորոգման» միջոցով:

Դիմեք Բոշ Ավտո Սրահ տնտեսող «խելացի վերանորոգման» համար, որպեսզի բարձրացնեք ձեր ավտոմեքենայի արժեքը նույնիսկ երկարատև շահագործումից հետո:

 

Ինչպե՞ս են ավտոմեքենայի սպասարկումն ու խնամքն օգնում պահպանել նրա արժեքը

Այսպես կոչված վերահսկիչ ստուգումը հանդիսանում է հիմնական բաղադրիչը տրանսպորտային միջոցի արժեքի պահպանման համար: Բացի ավտոմեքենայի խնամքից, մշտական տեխնիկական զննումն ու սպասարկումը , ինչպես նաև այդ գործընթացն իրականացնելու մասին համապատասխան փաստաթղթերի  առկայությունը հանդիսանում են կարևոր դրույթ ձեր ավտոմեքենայի վաճառքի դեպքում մաքսիմալ արժեքի համար: Մաշված դետալների փոխարինումը պետք է իրականացվի ժամանակին, առկա յուրաքանչյուր թերություն պետք է հայտնաբերվի և շտկվի անմիջապես պոտենցիալ գնորդի հետ կոնսուլտացիայից հետո:

Մեր խորհուրդը ավտոմեքենայի արժեքի պահպանման համար

Իրականացրեք ավտոմեքենայի համակարգի թեստավորում և դիագնոստիկա: Բոշ Ավտո Սրահի մասնագետները մանրակրկիտ կհետազոտեն ձեր ավտոմեքենան էլեկտրոնիկայից մինչև արգելակման համակարգ և զտիչներ:

Աղբյուր՝ www.boschcarservice.com

 

keyboard_arrow_up