Բոշ Ավտո Սրահի մասնագետների հանձնարարականները շարժափոկերի շահագործման և փոխարինման վերաբերյալ

  • Որքա՞ն հաճախ պետք է փոխել սեպավոր/բազմասեպավոր շարժափոկերը և ինչպե՞ս ընտրել համապատասխան շարժափոկ:
  • Շարժափոկերի ժամանակակից տեխնոլոգիաներն ու Bosch բաղադրիչների առավելությունները:
  • Բոշ Ավտո Սրահի մասնագետների հանձնարարականները շարժափոկերի փոխարինման վերաբերյալ:

Ո՞րն է շարժափոկերի ֆունկցիան

Չնայած իր անվանը` շարժափոկն ունի կարևոր դեր ավտոմեքենայի աշխատանքի համար: Առանց նրա անհնար է ավտոմեքենային ապահովել էլեկտրական էներգիայով: Բացի այդ, սեպավոր/բազմասեպավոր շարժափոկերով կարգավորվում են ղեկի հիդրոուժեղացուցիչի պոմպը, օդորակիչի կոմպրեսորը, ջրի պոմպը կամ շարժիչի հովացման համակարգի օդափոխիչը:

Շահագործման ընթացքում շարժափոկը մաշվում է: Ժամանակի ընթացքում այն կորցնում է սկզբնական հատկանիշները` պահանջելով փոխարինում: Եվ, եթե շարժափոկի խափանման հետևանքով օդորակիչի բացակայությանը կարելի է համակերպվել, ապա ղեկի ուժեղացուցիչի աշխատանքի խափանման ժամանակ կարող է առաջանալ վթարային իրավիճակ: Այդ իսկ պատճառով սեպավոր կամ բազմասեպավոր շարժափոկի վիճակն անպայման պետք է վերահսկել: Պետք չէ սպասել նրա աշխատանքի խափանմանը:

Որքա՞ն հաճախ պետք է փոխարինել օժանդակ ագրեգատների շարժափոկը

Օժանդակ ագրեգատների շարժափոկը սովորաբար չունի շահագործման ֆիքսված ժամկետ: Նշվում է միայն այն ժամանակահատվածը, որի լրանալուց հետո անհրաժեշտ է ստուգել այն: Չէ որ օժանդակ ագրեգատների շարժափոկերը կարող են գտնվել շահագործման տարբեր պայմաններում: Այդ իսկ պատճառով բաղադրիչները փոխարինվում են, եթե զննման ընթացքում հայտնաբերվում են դեֆեկտներ` աղմուկ, ճաքեր, շարժափոկի վնասվածք կամ աղտոտվածություն և այլն: Զննումն իրականացվում է ավտոմեքենայի ամեն 30 կամ 60 հազար վազքի դեպքում:

Ինչպե՞ս ընտրել նոր շարժափոկ

Արտադրանքի ճիշտ ընտրության համար Bosch ընկերությունը խորհուրդ է տալիս օգտվել Bosch Automotive Catalog  միասնական օնլայն-կատալոգից, որտեղ անհրաժեշտ բաղադրիչները կարող են ընտրվել ավտոմեքենայի մակնիշով, մոդելով, տարեթվով և մոդիֆիկացիայով:

Արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները և Bosch բաղադրիչների առավելությունները

Bosch շարժափոկերի արտադրության ժամանակ բարձրորակ սինթետիկ նյութերի կիրառումը թույլ է տալիս հասնել  շարժակի համակարգի ապահով աշխատանքին և շահագործման ժամկետի ավելացմանը: Հետազոտական կենտրոններում գիտնականները կիրառում են ամենաժամանակակից պոլիմերային հիմքեր, ինչպես նաև մշակում են տարբեր կառույցների միավորման մեթոդներ: Bosch-ը թողարկում է և՛ բազմասեպավոր և՛ կոնուսաձև ատամնավոր շարժափոկեր, որոնք ապահովում են շփման բարձր հարաբերակցություն և պտտվող պահի անհրաժեշտ փոխանցում: Ժամանակակից ավտոմեքենաների շարժիչները դառնում են ավելի ու ավելի կոմպակտ: Հետևելով տվյալ տենդենցին` արտադրողներն ավելի շատ են սկսել առավելություն տալ բարձր տեխնոլոգիայով էլաստիկ շարժափոկերին: Նրանք դարձան համապատասխան տեխնոլոգիական լուծում ավտոմեքենաների մի շարք ժամանակակից մոդելների համար: 

Լինելով ընկերություն, որն ունի անմիջական կապ շարժիչների և ավտոարտադրողների հետ, Bosch-ն ունի շարժափոկերին ներկայացվող տեխնիկական պահանջների ամենաժամանակակից տվյալներ: Դա է պատճառը, որ ընկերության շարժափոկերի բնութագրերը հստակ համապատասխանում են գործարանային պարամետրերին:

Ավտոմեքենայի շահագործման առանձնահատկություններից ելնելով` հաշվի է առնվում այն նյութերի ջերմաստիճանային և քիմիական կայունությունը, որոնք կիրառվուն են շարժափոկերի ստեղծման ժամանակ: Bosch բաղադրիչներն աշխատում են ինչպես ամենաշոգ, այնպես էլ ամենացուրտ կլիմայական պայմաններում: Երկար տարիներ ամբողջ աշխարհում Bosch շարժափոկերի օգտագործումը հաստատում է իր լավագույն որակները: Բացի այդ, տվյալ շարժափոկերը պատասխանում են մաշվածության հանդեպ կայունության ժամանակակից պահանջներին:

Սեպավոր կամ բազմասեպավոր շարժափոկեր և գեներատոր՝ միասնական համակարգի կարևորագույն բաղադրիչներ

Խոսելով օժանդակ ագրեգատների շարժափոկի մասին` հնարավոր չէ չնշել շարժակի համակարգի ևս մեկ բաղադրիչի մասին` գեներատոր: Ժամանակակից գեներատորները կառույցներ են, որոնք աշխատում են բոլոր էլեկտրոնային համակարգերի հետ սերտ համագործակցելով: Այսօր բացելով շատ ավտոմեքենաների կափարիչը` դուք այնտեղ կտեսնեք Bosch գեներատոր: Կախված կիրառման մոդելից` այս կառույցները հարմարեցված են աշխատելու 12 կամ 24 վոլտ ցանցերում: Սա հնարավորություն է տալիս ընդլայնել շուկան: Կոնստրուկտորները մեծ նշանակություն են տալիս նաև տարբեր հոսքի շարժիչների նկատմամբ գեներատորների ունիֆիկացիային: Որպես համակարգային մատակարար` Bosch-ն ապահովում է պահեստամասերի լայն տեսականիով այն ավտոտեխսպասարկման կայաններին, որոնք զբաղվում են գեներատորների վերանորոգումով:

Գեներատորների արտադրությունը թույլ է տալիս Bosch-ին առաջարկել շարժափոկեր, որոնք առավելագույնս համապատասխանում են շարժակի համակարգի պահանջներին` լինի դա թեթև մարդատար ավտոմեքենա, թե բեռնատար տեխնիկա:

Բոշ Ավտո Սրահի ցանցի մասնագետների խորհուրդները շարժափոկերի ստուգման և փոխարինման վերաբերյալ 

Օժանդակ ագրեգատների շարժակի համակարգի զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շփման ուժի թուլացմանը: Անհրաժեշտ է ուսումնասիրել շարժակի համակարգի բաղադրիչներն այն դեպքում, եթե նկատելի է բարձր աղմուկ կամ շարժափոկերի սուլոց, ինչը հաճախ նկատվում է սառը եղանակին շարժիչի գործարկման ժամանակ:

Bosch ընկերությունը թողարկել է հատուկ պոստեր, որտեղ հասանելի պատկերված են շարժափոկի վնասման տարբերակները, որոնց դեպքում անհրաժեշտ կլինի փոխարինում: Այնտեղ նշվում են անսարքության առաջացման պատճառները և դրանց լուծման տարբերակները:

Շարժափոկի փոխարինման ժամանակ ուշադիր ծանոթացեք շարժակի համակարգի կոնֆիգուրացիային: Օգտակար կլինի նաև լուսանկարել կամ, օրինակ` սխեմոյով պատկերել շարժափոկի ճիշտ տեղադրվածությունը:

Հին շարժափոկը հանելու համար, անհրաժեշտ է թուլացնել նրա ձգվածությունը: Ժամանակակից շարժակի համակարգերում սովորաբար կիրառվում է ավտոմատ ձգան, որն ապահովում է շարժափոկի ճիշտ ձգվածություն: Սակայն, հանդիպում են համակարգեր, որտեղ այն կարգավորվում է ձեռքով: Նաև ավելի հաճախ օգտագործվում են առանց ձգանի համակարգեր, որտեղ կիրառվում են էլաստիկ բազմասեպավոր շարժափոկեր: Անհրաժեշտ է նշել նաև հետևյալ հանգամանքը. եթե օրիգինալ կոմպլեկտավորման ժամանակ տեղադրվել է էլաստիկ շարժափոկ, ապա այն չի կարելի փոխարինել սովորականով, և հակառակը: Բացի դա, այդպիսի շարժափոկերի տեղադրումն իրականացվում է հատուկ հարմարանքների միջոցով, օրինակ` Bosch Elastic Tool Kit 1.0 և Elastic Tool Kit 2.0:

Նոր շարժափոկի մոնտաժումից առաջ, խորհուրդ է տրվում այն համեմատել ապամոնտաժվածի հետ, որպեսզի վստահ լինեք ձեր ընտրության հստակության մեջ: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել փոքր ակերի, ձգանի և շարժակի այլ բաղադրիչների վիճակին: Եթե նրանցից որոշներն անսարք են, դա կարող է ազդել ողջ համակարգի աշխատանքի վրա: Օրինակ` եթե մաշված են կամ չեն աշխատում գեներատորի առանցքակալը, օդորակիչի կոմպրեսորը կամ փոքր անիվները, դա կարող է հանգեցնել նոր շարժափոկի աշխատանքի խափանմանը:Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնել անսարք բաղադրիչների փոխարինում:

Նոր շարժափոկի մոնտաժման ժամանակ անհրաժեշտ է ապահովել նրա ճիշտ տեղադրումը և ձգումը: Այդ դեպքում կարևոր է թույլ չտալ անհամապատասխան գործիքի կիրառումը, որպեսզի բացառվի շարժակի համակարգի ագրագատների շարժանվակների վնասումը: Շարժանվակների դեֆորմացիան կհանգեցնի շարժափոկի աշխատանքի խափանմանը, վիբրացիայի և կողմնակի աղմուկի առաջացմանը: Շարժափոկի ձգումն անհրաժեշտ է հարմարեցնել ձգանի տեսակին և արտադրողի ուղեցույցին:

Բաղադրիչների ճիշտ ընտրությունը և շարժափոկի որակյալ փոխարինում կիրականացվի Բոշ Ավտո Սրահի կայանում: Շարժափոկի փոխարինման ողջ իֆորմացիան հասանելի է սրահի մասնագետներին Bosch ESI[tronic] ծրագրային ապահովմամբ, որն օգտագործվում է Bosch դիագոստիկ սարքավորումների հետ համատեղ:

 

keyboard_arrow_up