Ամբողջությամբ ավտոմատիզացված լիցքավորման սարք` անխափան և բուֆերային սնուցում մեկ կորպուսում

Bosch BAT 645 և BAT 690 նոր պրոֆեսիոնալ լիցքավորման սարքեր թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բոլոր տեսակի մարտկոցների լիցքավորման համար 

  • Ապահովում են առավելագույն լիցքավորում 45 / 90 Ա (մոդիֆիկացիայից կախված) և հարմար են 12 կամ 24Վ լարում ունեցող ավտոմոբիլային ցանցերի համար
  • Թույլ են տալիս սահմանել լիցքավորման գործընթացի համար հատուկ բնութագրեր ժամանակակից բոլոր տեսակի մարտկոցների համար
  • Ավտոմեքենայի ցանցում ապահով պահպանում են լարման մակարդակի ռեժիմը

Bosch BAT 645 և BAT 690 լիցքավորման ունիվերսալ սարքերը լավագույն օգնականներն են ցանկացած մասնագիտացված ավտոմոբիլային արհեստանոցում: Նոմինալ լարման ավտոմատ որոշման հատուկ ֆունկցիայի շնորհիվ` նրանք կարող են կիրառվել ինչպես մարդատար (12 Վ), այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների (24 Վ) մարտկոցների համար: Բացի սովորական կապարա-թթվային և գելային մարտկոցների` այս սարքերը կարելի է կիրառել նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված AGM և կատարելագործված լիթիում-իոնային մարտկոցների հետ աշխատանքի համար: Սարքավորման ունիվերսալության շնորհիվ ցանկացած տեսակի մարտկոցի լիցքավորումը տեղի է ունենում բացարձակ ավտոմատ ռեժիմով: Բացի դա, մարտկոցի ցանկացած տեսակի համար օգտատերը կարող է ընտրել տարբեր տեխնոլոգիաների առանձնահատկություններին բնորոշ լիցքավորման բնութագրեր:

BAT 645 և BAT 690 լիցքավորման սարքերն ունեն նաև աշխատանքի լրացուցիչ ռեժիմներ` նրանք կարող են հանդես գալ որպես սնուցման պահեստային աղբյուր կամ բուֆերային սնուցման աղբյուր: Հանդես գալով որպես պահեստային աղբյուր` նրանք ապահովում են ավտոմեքենայի  կողային ցանցի սնուցումը մարտկոցի փոխարինման ժամանակ: Բուֆերային լիցքավորման ռեժիմն ունի մեծ նշանակություն ավտոմոբիլային արհեստանոցի առօրյա կյանքում: Այս պարագայում սարքն ապահովում է կողային ցանցը լրացուցիչ ներքին սնուցմամբ։

Ծրագրային ապահովման թարմացման հնարավորություն ապագայում սարքերի մոդեռնիզացման նպատակով

BAT 645 և BAT 690 լիցքավորման սարքերը  հագեցած են ամուր մետաղական կորպուսով: Փոքր քաշի և չափերի շնորհիվ (բարձրություն 120 մմ, լայնություն 220 մմ)` այս սարքերն ապահովում են մոբիլության բարձր մակարդակ: Օրինակ` վերանորոգման ժամանակ դրանք կարելի է տեղավորել նույնիսկ ավտոմեքենայի տակ: Այս դիրքով նրանք չեն խանգարի ավտոմեխանիկի աշխատանքին: Հաջորդ կարևոր առանձնահատկությունը մալուխների փոխարինման պարզությունն է նրանց վնասման կամ ոչ բավարար երկարության դեպքում: Կարելի է օգտագործել մալուխներ 3 և 5մ երկարությամբ: Նաև սարքերն ունեն USB, որոնք նախատեսված են ծրագրային ապահովման թարմացման համար: Սա թույլ է տալիս, օրինակ, ներբեռնել բնութագրեր նոր տեսակի մարտկոցների համար, որոնք կարող են հայտնվել ապագայում, ինչը զգալիորեն մեծացնում է սարքի շահագործման ժամկետը: 

 

Աղբյուր՝  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up