Ամբողջ աշխարհում սպորտային թիմերն ընտրում են Bosch այրման մոմեր
Bosch այրման մոմեր` №1 ավտոսպորտում
- Ավտոսպորտում էքստրեմալ ծանրաբեռնվածությունը հանգույցներից և ագրեգատներից պահանջում է բարձր ապահովություն։
- Այրման մոմերն ավտոմեքենայի ամենակարևոր բաղադրիչներն են, քանզի պատասխանատու են շարժիչի անխափան աշխատանքի համար։
- Bosch այրման մոմերը երաշխավորում են շարժիչի բարձր արտադրողականություն նույնիսկ մաքսիմալ ծանրաբեռվածության պայմաններում։
Համաշխարհային մրցավազքային սերիայի հերթական սեզոնի մեկնարկից առաջ տարբեր թիմերի հազարավոր ինժեներներ մշակում և թեստավորում են ավտոմեքենաների համար նոր բաղադրիչներ: 2017 թ. սեզոնը նոր մարտահրավերներ է նետում մրցավազքերի ժամանակ էքստրեմալ ծանրաբեռնված ություն ունեցող թիմերին և ավտոմեքենաներին: Մրցավազքային սերիաների ինժեներների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է Bosch այրման մոմերին: Ընտրությունն ամրանում է ընկերության և առաջատար ավտոարտադրողների և մրցավազքային թիմերի հետ համագործակցության ավելի քան հարյուր տարվա փորձով: Բնութագրերի գերբարձր մակարդակ և չգերազանցված ապահովություն` սրանք են Bosch այրման մոմերի ճանաչվածության պատճառներն ինչպես ավտոսպորտում, այնպես էլ սերիական ավտոմեքենաներում:
Bosch-ի փորձը շարժիչի ապահով աշխատանքի երաշխիքն է
Այրման մոմերով համալրված բարձր լարման մագնետոյով այրման համակարգն արտոնագրվել է Bosch ընկերության կողմից 1902թ.: Եվ միայն մեկ տարի անց Bosch-ը հասավ իր առաջին հաջողությանը ավտոմրցավազքի աշխարհում: Բելգիացի մրցարշավորդ Կամիլ Ժենատցին Իռլադիայում հաղթեց Գորդոն Բեննետտայի մրցանակը 60-ուժային Mercedes-ով, որը համալրված էր Bosch նոր այրման համակարգով: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը մնում է այրման մոմերի խոշոր մատակարարներից մեկը համաշխարհային տարբեր սերիաների մրցարշավային ավտոմեքենաների համար:
Bosch ընկերությունը հասել է նման հաջողության տեխնոլոգիաների և այն բանի շնորհիվ, որ ավտոսպորտի համար նախատեսված մոմերը պատրաստվում են անհատական պատվերներով: Ընկերության մշտական հաճախորդներից են ֆորմուլային և թափքային մրցարշավերի թիմերը, դիմացկունության բազում ժամանակակից մրցույթներ, ռալիների մասնակիցներ: Համաշխարհային ամենախոշոր սերիաների համար յուրաքանչյուր մրցարշավային սեզոնում մշակվում են նոր այրման մոմեր: Տարվա ընթացքում Bosch ինժեներները մշակում են մոտ 400 տեսակի նոր այրման մոմեր հատուկ մրցարշավերի համար:
Մրցույթների տարբեր տեսակներն ու աշխատանքի էքստրեմալ պայմանները հրաշալի թեստային լաբորատորիա է նոր մշակումների համար: Հետազոտություններից և թեստավորումից հետո մրցարշավային մշակումներն անցնում են հանրային արտադրության: Լինել առաջատար ավտոսպորտում` նշանակում է ապագայում լինել պատրաստ շուկայի նոր պահանջներին:
Ավտոսպորտի համար արված մշակումները կիրառվում են սերիական արտադրության մեջ
1200 –ից ոչ պակաս տարբեր տեսակի Bosch այրման մոմեր թողարկվում են այնպիսի տեխնոլոգիաների օգտագործմամբ, որոնք թեստավորվել և փորձարկվել են ինչպես լաբորատորիաներում, այնպես էլ մրցարշավերում: Ավտոսպորտի համար Bosch մշակումների շարքում սերիական արտադրության համար արդեն ստանդարտ են դարձել պլատինով , М10 պարույրի տրամագծով մոմերը, կոնտակտային հատվածի նոր կառուցվածքը:
Պլատինե համաձուլվածքն առաջին անգամ կիրառվել է Bosch ընկերության կողմից 1970 թ. Լե-Մանի 24-ժամյա մրցարշավի ժամանակ Porsche 917-ում: Bosch-ն օգտագործում է թանկարժեք մետաղներ մոմերի սերիական արտադրության համար:
Ընկերությունն ավանդաբար որոշում է նոր մոմերի մշակումերի և արտադրության կարևոր միտումները: Նրանք հիմք հանդիսացան հզոր, տնտեսող և էկոլոգիապես անվտանգ շարժիչների զարգացման համար; Մինչ այսօր ավտոմեքենաների խոշոր արտադրողները շարունակում են օգտագործել Bosch այրման մոմերը որպես օրիգինալ սարքավորուներ:
Ընկերությունն առանձնացրել է ժամանակակից միտումները, որոնք կիրառվում են մոմերի արտադրության համար: Առաջնահերթ նվազում են մոմերի չափերը ավտոսպորտի և սերիական արտադրության համար: Այսպես, վերջին տարիներին մրցարշավային ավտոմեքենաների շարժիչներում ամրակցվում են պարույրի M10 և M8 տրամագծով մոմեր, ինչի հետևանքով սերիական արտադրություն մտան M12 և M10 մոմերը: Ինչպես նաև լավանում են բնութագրերը: Հիմնական ուղղությունն առավել կատարյալ նյութերի օգտագործումն ու մոմերի կառուցվածքի փոփոխությունն է: Այդպես ստեղծվեցին առավել լավ բոցավառման համար կողային էլեկտրոդն ու 360 աստիճանի լազերային զոդման տեխնոլոգիայով ամրակցված թանկարժեք մետաղից կենտրոնական էլեկտրոդը: Փոխվում է մոմի կորպուսն ու մեկուսիչը, դիէլեկտրիկ հատկանիշների բարելավման նպատակով օգտագործվում է բարձր որակի կերամիկա: Առանց ժամանակակից այրման մոմերի անհնար կլինեին մասայական շարժիչների մշակման և արտադրության շատ միտումներ` վառելիքի անմիջական ներարկում, շարժիչի չափերի և ծավալի նվազում, հիբրիդային կառույցներ, վառելիքի օգտագործման նվազում, էկոլոգիականություն, պարզություն, ապահովություն:
Ամենաժամանակակից այրման մոմերը դիմակայում են 45կՎ լարմանը, իսկ շահագործման ժամկետը 3-4 անգամ ավել է սովորական մոմերի հետ համեմատած:
Արդեն 115 տարի է, ինչ հաղթողները նախապատվությունը տալիս են Bosch-ին: