Արգելակման համակարգի զննման ընթացքում անսարքության նշանները

  • Կոճղակների կամ սկավառակների անհամաչափ մաշվածություն
  • Արգելակման հենակի կամ գլանի սեպապնդում, անսարք կայանման արգելակ
  • Մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակներ
  • Արգելակման համակարգի աշխատանքի ժամանակ ճռռոց, աղմուկ և թրթռոց
  • Արգելակման հեղուկի արտահոսք կամ քիչ քանակություն

​Արգելակման համակարգի զննում խորհուրդ է տրվում կատարել տարին երկու անգամ: Կարելի է այն իրականացնել անվադողերի սեզոնային փախարինման  հետ համատեղ, երբ արգելակման մեխանիզմները դառնում են հասանելի զննման համար: Անհրաժեշտ է անհապաղ դիմել ավտոսպասարկման սրահ, եթե արգելակման ժամանակ ավտոմեքենան թեքվում է որևէ կողմի վրա կամ հայտնվել է օտար աղմուկ, թրթռոց:

Անվադողերը հանելուց հետո արգելակման համակարգը ստուգելու ժամանակ կարող են նկատվել թերություններ, որոնք կպահանջեն առավել ուշադրությամբ զննում:

 

1. Կոճղակների անհամաչափ մաշվածություն 

Արգելակման կոճղակների անհամաչափ մաշվածության հնարավոր պատճառներից մեկը` նրանց սխալ տեղադրումն է: Այդ պարագայում անհրաժեշտ է ստուգել ուղղությունը` որոշ կոճղակների վրա լինում են նշումներ «ձախ»,«աջ» կամ անիվի պտույտի ուղղությամբ սլաքներ: Բացի այդ, եթե կոճղակների զույգից միայն մեկն է վնասված կամ սեպաձև մաշված է, ապա հնարավոր է, որ արգելակման համակարգի բաղադրիչները լավ չեն աշխատում: Կոճղակների սահմանային մաշվածության դեպքում` ներդիրների հաստությունը 3մմ և ավելի քիչ, կարող է աղմկել մաշվածության ակուստիկ ինդիկատորը կամ կարող է վառվել սարքերի ցուցատախտակի լամպը, որը զգուշացնում է վարորդին կոճղակները փոխարինելու մասին: Եթե չվերահսկվի արգելակման համակարգի վիճակը, ապա վաղ թե ուշ կհայտնվի ճռռոց, ծվոց կամ կրճտոց` ֆրիկցիոն աշխատանքային ներդիրը կմաքրվի, և կոճղակի մետաղական հատվածը կսկսի քսվել սկավառակի մետաղական ծածկույթին: Այս պարագայում, որպեսզի արգելակման համակարգի բաղադրիչները շարքից դուրս չգան, անհրաժեշտ է անհապաղ դիմել ավտոսպասարկման կայան:

Թմբկային արգելակման համակարգում կոճղակներն  անհրաժեշտ է փոխել ֆրիկցիոնի թույլատրելի մինիմալ հաստության հասնելու դեպքում: Աջից և ձախից կոճղակների անհամաչափ մաշվածությունը վկայում է համակարգում խնդրի առկայության մասին: Մեխանիզմը մանրամասն զննելու նպատակով պետք է հանվի թմբուկը:

Թմբկային կոճղակների փոխարինման դեպքում, խորհուրդ է տրվում օգտագործել թմբկային արգելակման համակարգի համար նախատեսված հավաքածուներ` Bosch Kit Pro և Kit Super Pro: 

 

2. Արգելակման սկավառակի և թմբուկի անհամաչափ մաշվածություն 

Արգելակման սկավառակի վրա ակոսների առկայությունը կարող է լինել կոճղակների մաշվածության կամ  աղբի ներթափանցման հետևանք: Եթե վարորդը ժամանակին չի փոխարինել կոճղակները, այդ պարագայում մետաղական ներդիրի վրայից  ֆրիկցիոն շերտի մաքրվելուց հետո, այն կդառնա  աշխատանքային մակերես և արգելակման ժամանակ կհպվի սկավառակին կամ թմբուկին: Այս ամենը հանգեցնում է նրանց դեֆորմացիայի և մաշվածության անհամաչափության: 

Սկավառակային կոճղակները փոխարինելու դեպքում անհրաժեշտ է ստուգել սկավառակի մնացորդային հաստությունը մի քանի կետում: Մաշվածություն կարող է առաջանալ սկավառակի աշխատանքային մակերեսին` կոճղակի երկայնքով առաջացած ելուստի հետևանքով: Եթե սկավառակն անհամաչափ է մաշված կամ նրա հաստությունը պակաս է, ապա կտրուկ արգելակում կատարելու դեպքում կառաջանա թրթռոց: Բացի դա, եթե վարորդը սկավառակների վրա նկատել է կապտավուն գույն, ապա դա վկայում է գերտաքացման մասին: Այդպիսի սկավառակը կարող է դեֆորմացվել, փոխել իր հատկությունները, ինչը կհանգեցնի արգելակման ուղղու ավելացման, կառաջանա աղմուկ, խփոց, կնվազի արգելակման համակարգի դետալների ապահովությունը: Այդպիսի սկավառակները ենթակա են փոխարինման:

Թմբկային արգելակման համակարգում նույնպես կարող են առաջանալ ակոսներ: Բացի դա կոճղակի ֆրիկցիոն հատվածի մաքրվելու դեպքում արագանում է թմբուկի մաշվածությունը: Արգելակման թմբուկը ենթակա է փոխարինման,  եթե թույլատրելի մնացորդային հաստությունը հասել է մինիմալի կամ եթե թմբուկը ստացել է մեխանիկական վնասվածք: Կարևոր խորհուրդ է, որպեսզի մեկ առանցքի վրա գտնվող կոճղակները կամ թմբուկները փոխարինվեն միաժամանակ:

 

3․ Բաղադրիչների ժանգոտում կամ շարժունակության խափանում, արգելակման հեղուկի կամ գլանի սեպապնդում, ուղղորդող հենակի վրա քսուկի բացակայություն, անսարք կայանման արգելակ

Արգելակման բաղադրիչների ժանգոտումն ու շարժունակության խափանումը կարող է խոչընդոտել կոճղակների շարժումը և հանգեցնել նրանց անհանաչափ մաշվածության, աղմուկի, թրթռոցի և նույնիսկ հենակի սեպապնդման, «կոճղակ-թմբուկ»  զույգի կամ արգելակման գլանի խմորման:

Գլանը զննելու դեպքում անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները մաքրել աղբից և ստուգել քսուկի առկայությունը ուղղորդող պտուտակներում և կոճղակների տեղափոխման վայրում: Այնպիսի քսուկի օգտագործումը, ինչպիսին է  Bosch Superfi-ը,  արգելակման համակարգի սպասարկման կարևոր պայմաններից է: Նրա բացակայությունը հանգեցնում է բաղադրիչների առժամանակյա մաշվածության:

Թմբկային արգելակման համակարգում նույնպես անհրաժեշտ է մաքրել բոլոր բաղադրիչներն աղբից և փոշուց, ինչպես նաև վստահ լինել, որ քսուկն առկա է մեխանիզմներում կամ կոճղակների տեղափոխման վայրում: Զսպանակի կամ համակարգի այլ բաղադրիչների  ժանգոտվելու  դեպքում` դրանք պետք է փոխարինվեն:  

Արգելակման համակարգի աշխատանքը ստուգելու ժամանակ անհրաժեշտ է ստուգել стояночного  արգելակը: Քանի որ նրա աշխատունակության խափանման դեպքում կտուժի ողջ արգելակման համակարգը` կնվազի ետին մեխանիզմների աշխատանքի արդյունավետությունը: Այսպես տարածված անսարքություն է ճոպանի ձգվելը, նրանց ժանգոտումը, խմորումը:

 

4. Մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակներ

Սովորաբար մաշվածության տվիչների վնասված լարերով կոճղակները տեղադրման ժամանակ շփոթել են տեղերով տեղադրման ժամանակ: Կամ լարերը պատռվել են մեխանիկական վնասվածքի հետևանքով շահագործման ժամանակ: Այս դեպքում սարքերի ցուցատախտակում վառվում է լամպը կամ հակառակը` նույնիսկ շահագործման տվիչի ակտիվացման դեպքում վարորդը չի տեսնի կոճղակների փոխարինելու մասին զգուշացնող  լուսային ինդիկատորը: Վերջինը կհանգեցնի սկավառակի և կոճղակի գերմաշվածության և կբերի համակարգի այլ մասերի աշխատանքի խափանման: Դրանից խուսափելու համար վնասված լարերով կոճղակներն անհրաժեշտ է փոխարինել:

 

5. Արգելակման հեղուկի արտահոսք կամ ցածր մակարդակ, եռման թաց կետ

Արգելակման համակարգի զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաքում առկա արգելակման հեղուկի մակարդակին: Մակարդակի իջեցումը խոսում է կոճղակների, սկավառակների կամ թմբուկի  մաշվածության կամ հիդրավլիկ համակարգի ոչ հերմետիկության մասին:

Արգելակման հեղուկն անհրաժեշտ է փոխել երկու տարին մեկ անգամ: Սակայն զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել նրա մակարդակը թեստերով` Bosch BFT 100: Միայն եռման ջերմաստիճանի չափումը կարող է տալ ճշգրիտ ինֆորմացիա արգելակման հեղուկի վիճակի մասին: Եթե որոշակի եռման թաց կետը լինի մինիմալից ցածր ապա արգելակման հեղուկն անհրաժեշտ է փոխարինել նորով: 

 

6. Նոր կոճղակների տեղադրումից հետո ճռռոց, աղմուկ և թրթռոց

Վարորդը գանգատվում է ճռռոցից, սակայն կոճղակներն արդեն փոխել է և զննման ժամանակ նրանց վիճակը եղել է լավ: Ուրեմն անհրաժեշտ է ստուգել կախոցի և ղեկային կառավարման բաղադրիչների վիճակը: Առանձին բաղադրիչները կարող են և չաղմկել, սակայն եթե տարբեր հատվածները մաշվում են, միանգամից մի քանի դետալներ սկսում են թրթռալ` արգելակման համակարգը սկսում է աղմուկ արձակել: Դա կարող են լինել կոճղակները, սկավառակը, քարշուժը, սայլենթբլոկերը և նույնիսկ հարվածամեղմիչը: Կոճղակները, սկավառակները կամ համակարգի այլ բաղադրիչները կարելի է փոխարինել միայն ողջ արգելակման մեխանիզմը ստուգելուց հետո: 

 

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

keyboard_arrow_up