Լուսավորության ժամանակակից կառուցվածքն ու նոր բնութագրերը

Ավտոմեքենայի սրահի ներքին լուսավորման ԼԵԴ լամպեր Bosch LED Retrofit

  • Bosch ԼԵԴ լամպերն ունեն ժամանակակից դիզայն և հնարավորություն են տալիս ստանալ ավտոմեքենայի ներքին կահավորման ամբողջովին նոր ընկալում
  • ԼԵԴ լամպերն օգտագործում են ավելի քիչ էլեկտրաէներգիա և ծառայում են սովորական լամպերից ավելի երկար
  • Bosch LED Retrofit-ը հասանելի է W5W և C5W  տիպիկ ցոկոլներով և համապատասխանում է սովորականից ԼԵԴ լամպերին անցնելու համար
  • Ավտոմեքենայի սրահում ԼԵԴ լամպերի օգտագործումը սահմանափակված չէ օրենսդրության նորմերով և չի պահանջում հատուկ թույլտվություն

Ստանդարտ կափարիչներով Bosch LED Retrofit նոր ԼԵԴ լամպերը հնարավորություն են տալիս ստանալ ավտոմեքենայի ներքին կահավորման ամբողջովին նոր ընկալում: ԼԵԴ լամպերի վառ սպիտակ լուսավորումը լուսային գամմայի 6000Կ ջերմաստիճանով հնարավորություն է տալիս միաժամանակ մեծացնել սրահի լուսավորության արդյունավետությունը և նրան հաղորդել ժամանակակից էլեգանտ տեսք:

«ԼԵԴ տեխնոլոգիաները բացում են բոլորովին նոր հորիզոններ լուսավորող սարքերի համար` առաջացնելով մեծ հետաքրքրություն ավտոմեքենաների սեփականատերերի մոտ: Լուսային տեխնիկայի ինքնուրույն տեղադրումը, էներգիայի տնտեսումն ու շահագործման ժամկետի ավելացումը LED լամպերը դարձնում են առավել գրավիչ և հնարավորություն են տալիս նրանց մասին խոսել որպես ապագայում ավտոմոբիլային լուսավորության զարգացման  թրենդ»,- մեկնաբանել է Bosch լուսավորության մասնագետ Եվգենիյ Կոնդրատյուկը:

Աճող պահանջարկին ի պատասխան Bosch-ը ստեղծել է ավտոմեքենայի սրահում կիրառելի LED Retrofit լամպերի հավաքածուն: Էլեգանտ արտաքին տեսքով ԼԵԴ լամպերը Bosch-ից ունեն բնութագրեր , որոնք հասանելի չեն ավանդական շիկացման լամպերին: LED տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս տնտեսել մինչև 80% էներգիա: Լուսադիոդներն առանձնանում են միատարր ճառագայթմամբ և արտացոլիչի կամ օպտիկայի կարիք չունեն:

Bosch ԼԵԴ լամպերը համապատասխանում են առաջատար ավտոարտադրողների ամենախիստ պահանջներին և ապահովությամբ ու շահագործման ժամկետով մի քանի անգամ գերազանցում են շիկացման և հալոգենային լամպերին:

Bosch LED Retrofit-ը հասանելի է W5W և C5W  տիպիկ ցոկոլներով, որոնք տիպիկ են ավտոմեքենայի ներքին կահավորման սարքերի ("retrofit") համար: Ունիվերսալ ցոկոլներով Bosch LED Retrofi-ը պատրաստ է փոխարինել ավանդական շիկացման և հալոգենային լամպերը:

Ի տարբերություն ավտոմեքենայի արտաքին լուսային սարքերի, որոնցում օգտագործվող բազային լամպերի փոխարինումն արգելված է օրենքով, ավտոմեքենայի սրահի լուսավորման համար օգտագործվող ստանդարտ ցոկոլներով լուսադիոդ լամպերն ամբողջովին համապատասխանում են անվտանգ ճանապարհային երթևեկության օրենսդրական նորմերին: Սա նշանակում է, որ այս լամպերի օգտագործման ժամանակ չեն առաջանա խնդիրներ ավտոմեքենայի տեխնիկական զննման ժամանակ, պետավտոտեսչության կամ այլ օրգանների հետ:

 

keyboard_arrow_up