Լրացավ Bosch այրման մոմերի 115 տարին

1․ Bosch այրման մոմը ստեղծվել է 1902թ. որպես մագնետո բարձր լարման այրման համակարգի օժանդակ  բաղադրիչ

2․ Այսօր Bosch ընկերությունը թողարկում է հարյուր միլիոնավոր այրման մոմեր յուրաքանչյուր տարի իր հինգ արտադրամասերում

3․ Bosch-ն ունի այրման մոմերի լայն տեսականի ցանկացած շարժիչով ավտոմեքենաների համար` հաշվի առնելով ավտոարտադրողների պահանջներն ու նորագույն հայտնագործությունները​​

Այրման մոմն այն վառ օրինակներից մեկն է, երբ այրման համակարգի օժանդակ բաղադրիչը կարողացավ ոչ միայն գոյատևել բուն համակարգից հետո, այլև ավելի քան հարյուր տարվա պատմության ընթացքում դառնալ Bosch ամենահայտնի արտադրանքից մեկը: Այսօր Bosch ընկերությունը թողարկում է հարյուր միլիոնավոր այրման մոմ յուրաքանչյուր տարի հինգ արտադրամասերում: Տրանսպորտային միջոցների և շարժիչների եվրոպական, ասիական և ամերիկյան առաջատար արտադրողներն ընտրում են Bosch այրման մոմեր իրենց արտադրանքի օրիգինալ կոմպլեկտավորման համար: Bosch այրման մոմերով համալրվում են ոչ միայն ավտոմեքենաներն այլ նաև մոտոցիկլները, նավակների շարժիչները, այգեգործության և անտառային տնտեսության սարքավորումները, ստացիոնար գազային շարժիչները, ջրային պոմպերը: Ընկերության արտադրանքն օգնում է հաղթել ավտոմոբիլային մրցավազքեր ամբողջ աշխարհում:

Իսկ սկսվեց ամեն ինչ 1901թ. ամռանը, երբ Ռոբերտ Բոշը հանձնարարեց իր ընկերության զարգացման բաժնի կառավարիչ Հոթթլոբ Հոնոլդին մշակել երկարատև կայծով այրման համակարգ մագնետոյից: Սակայն բուն այրման մոմի կառուցվածքը հայտնի էր դեռևս 1860-ականներին և նույնիսկ փորձարկվել էր Կառլ Բենզի բենզինի շարժիչի համար, սակայն փորձարկման արդյունքները գոհացուցիչ չէին: Bosch ընկերությունն արդեն ստեղծել էր այրումը մագնետոյից, այդ իսկ պատճառով արդեն մի քանի ամիս անց Հոնոլդը ներկայացրեց բարձր լարման մագնետոյին միացված այրման մոմի նախագիծը: Այս նորարարությունը երաշխավորում էր վառելիքաօդային խառնուրդի բոցավառումը ներքին այրման շարժիչում և հետևաբար դարձավ բեկումնային ավտոմոբիլաշինության ոլորտում: 1902թ. Bosch-ը սկսեց այրման մոմերի սերիական արտադրությունը:

Bosch-ի այրման համակարգը մագնետոյից  օգնեց շարունակել Եվրոպայի ավտոմոբիլիզացումը: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Bosch այրման մոմերն արդեն ակտիվ կիրառվում էին ավտոմեքենաներում` գրավելով առաջատար դիրքեր շուկայում:

Միակ բանը, որ մնացել է անփոփոխ` բուն այրման սկզբունքն է. ինչպես և 115 տարի առաջ էլեկտրական կայծը բոցավառում է օդավառելիքային խառնուրդը  և ապահովում է բենզինի շարժիչի աշխատանքը: Այրման մոմի հայտնագործությունից  ի վեր մոմերն էական փոփոխությունների չեն ենթարկվել` կատարելագործումն ընթացել է առավել ամուր և կայուն նյութերի կիրառման ուղղությամբ: Օրինակ` նիկելային ծածկույթը, որը ենթակա է դիմակայելու ջերմաստիճանային և քիմիական ազդեցություններին: Bosch-ն ունի այրման մոմերի տեսականի ցանկացած շարժիչով ավտոմեքենաների համար` հաշվի առնելով ավտոարտադրողների պահանջներն ու նորագույն հայտնագործությունները: Կողային էլեկտրոդների քանակը Bosch այրման մոմերում տատանվում է 1 մինչև 4, իսկ կենտրոնական էլեկտրոդի մինիմալ տրամագիծը հասնում է 0,6մմ:

Լինելով ավտոմեքենաների առաջնային կոմպլեկտավորման բաղադրիչների արտադրող` Bosch-ը ստեղծում է այրման մոմեր, որոնք իդեալական համապատասխանում են ժամանակակից շարժիչներին: Աշխարոհում ավտոարտադրողների մեծամասնությունը վստահում է Bosch այրման մոմերին: Bosch-ը մասնակցում է նաև բարձր արտադրողականությամբ, տնտեսող և էկոլոգիական շարժիչների արտադրությանը, ինչպես ավտոմոբիալյին, այնպես էլ կիրառման հատուկ սեգմենտներում: 

Աղբյուր՝ www․bosch-automotive.com

keyboard_arrow_up