Հակաբլոկավորման համակարգի տարեդարձը` 40 տարի Bosch ABS

1978թ. Bosch ընկերությունը սկսեց արգելակների էլեկտրոնային հակաբլոկավորման համակարգի սերիական արտադրությունը, որը մշակվել էր ավտոարտադրողների հետ համատեղ 

  •  Հակաբլոկավորման համակարգը կրճատում է արգելակման ուղին և պահպանում է ավտոմեքենան կառավարելու հնարավորությունը հանկարծակի արգելակման դեպքում
  •  40 տարվա ընթացքում Bosch ընկերությունը թողարկել է մոտ 457մլն. ABS և ESP կոմպլեկտներ

Ապահով արգելակումը մշտապես եղել է անվտանգ երթևեկության առանցքը: Սակայն արգելակման ավելորդ ուժի կիրառումը հանգեցնում է անվադողերի բլոկավորման: Այդ իսկ պատճառով ավտոմեքենան դառնում է անկառավարելի: Արգելակման ժամանակ անվադողերի բլոկավորման հետ պայքարի համար Bosch-ը 1978թ. առաջին անգամ ներկայացրեց և թողարկեց սերիական արտադրության ABS հակաբլոկավորման համակարգը: Համակարգի գործունեությունը էլեկտրոնային միջոցների շնորհիվ վաղ շրջանում բլոկավորման ճանաչումն է և արգելակման սկավառակի վրա ճնշման թուլացումը համապատասխան ալգորիթմով: Ինչի հետևանքով ավտոմեքենան դառնում է կառավարելի նույնիսկ հանկարծակի արգելակման դեպքում ցանկացած մակերեսով ճանապարհին: Ինչի հետևանքով վարորդը կարող է շրջանցել արգելքները և կանգնեցնել ավտոմեքենան առանց բախումների: 40 տարիների ընթացքում ABS համակարգը կանխարգելել է հսկայական քանակությամբ ճանապարհատրասպորտային պատահարներ` ցուցաբերելով դրական ազդեցություն երթևեկության անվտանգության վրա:  ABS թույլ տվեց ավելացնել անվադողերի ռեսուրսը, քանի որ համակարգի աշխատանքը կանխում է նրանց անհամաչափ մաշվածությունը:

Ինչպես և նորարարությունների մեծամասնության դեպքում, առաջին մոդելները, որոնք համալրվել են ABS համակարգով, դասվում էին պրեմիում դասի: Այսպես, ABS համակարգով առաջին ավտոմեքենաներն էին S դասի Mercedes-ն ու 7-րդ սերիայի BMW-ն: Կարճ ժամանակում համակարգը դարձավ հասանելի: Արդեն 1990թ. մոտ վեց մլն ավտոմեքենա ողջ աշխարհում ստացավ Bosch ընկերության ABS արտադրություն: Ճանապարհին անվտանգության բարձրացման հարցում համակարգի դերն այնքան նկատելի էր, որ  առաջատար ավտոարտադրողները վերցրեցին պարտավորություն ներառել ABS համակարգը 2004թ. կեսից արտադրված բոլոր թեթև մարդատար ավտոմեքենաներում: 1991թ. սկսած 3,5 տոննայից ավելի զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաներն ու 8 նստատեղից ավելի տեղ ունեցող ավտոբուսները Եվրոպայում կարող են գրանցվել միայն  ABS համակարգի առկայության դեպքում: Ավելի ուշ Bosch ընկերությունը ստեղծեց հակաբլոկավորման համակարգ մոտոցիկլների համար:

Անխափան զարգացում ABS Bosch 

Bosch ABS-ը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից` յուրաքանչյուր անիվի վրա առկա է արագության տվիչ, կառավարման էլեկտրոնային բլոկ և հիդրավլիկ մոդուլյատոր: Այն պահին, երբ արագության տվիչը տեղեկացնում է կառավարման բլոկին անիվի բլոկավորման անհրաժեշտության մասին, բլոկն ուղարկում է ազդանշան հիդրավլիկ մոդուլյատորին արգելակման համակարգի համապատասխան մոդուլում ճնշման նվազեցման մասին` կանխարգելելով անիվի բլոկավորումը:

Վերջին 40 տարիների ընթացքում Bosch ընկերությունը շարունակաբար զարգացնում է ABS համակարգը: Տարիների ընթացքում համակարգերը դարձան ավելի կոմպակտ և միաժամանակ արդյունավետ: ABS համակարգի ստեղծումը հիմք հանդիսացավ անվտանգության ժամանակակից համակարգերի և վարորդին օգնող համակարգերի ստեղծման համար: Այսօր Bosch-ը զարգացնում է ոչ միայն էլեկտրոնային և հիդրավլիկ համակարգերը, այլև այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին է արգելակման հեղուկը: Հետազոտությունների ընթացքում ստացված նոր տեսակի Bosch ENV6 հեղուկները միաժամանակ ունեն ցածր մածուցիկություն և եռման բարձր ջերմաստիճան

Բաղադրիչների արժեքի իջեցում արտադրության տեղայնացման շնորհիվ

Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարար Bosch ընկերությունը ձգտում է նվազեցնել ավտոմոբիլային բաղադրիչների արժեքը արտադրության տեղայնացման շնորհիվ: 

keyboard_arrow_up