Սրահի նոր Bosch զտիչներ ալերգիկների համար

  • Երեք ակտիվ շերտերով Bosch FILTER+ զտիչներն ապահովում են օդի մաքրությունը ավտոմեքենայի սրահում 
  • Ալերգենների և բակտերիաների հեռացում, մանրատված փոշու զտում
  • Bosch զտիչների շարքն այն վարորդների համար, որոնք մտածում են իրենց առողջության մասին` ստանդարտ զտիչներ, զտիչներ ակտիվացված ածուխով, FILTER+ հակաալերգեն զտիչներ:

Մեր ժամանակներում ալերգիան հանդիսանում է առավել տարածված հիվանդություններից մեկը, այդ իսկ պատճառով վարորդներն առավել հաճախ են մտահոգվում ավտոմեքենայի սրահում օդի մաքրության համար: Bosch ընկերությունը մշակել է նորույթ` հատուկ սրահի զտիչներ FILTER+, որոնք կանխում են մանրատված փոշու , ալերգենների և բակտերիաների ներթափանցումը:

FILTER+ նոր զտիչները կազմված են մի քանի ակտիվ շերտերից, որոնց շնորհիվ նրանք ապահովում են ավտոմեքենայի սրահում օդի մաքրությունը` պահպանելով ուղևորների առողջությունն ու մեծացնելով հարմարավետության մակարդակը:

  1. Զտիչի ակտիվացված ածուխի շերտը  չեզոքացնում է վտանգավոր գազերը
  2. Միկրոֆիբրայի չափազանց բարակ շերտը կասեցնում է մինչև 2,5 մկմ մանր մասնիկների, այսինքն 99% ողջ մանրատված փոշու ներթափանցումը
  3. Հատուկ մոլեկուլային ցանցանման կառուցվածքով լրացուցինչ հակաալերգեն շերտը  չեզոքացնում է ալերգիկ ռեակցիաներ առաջացնող մասնիկները:

Բացի այդ նրա ներսում առկա են արծաթի նեոններ, որոնք ախտահանում են բակտերիաները:

FILTER+ զտիչների նոր շարքն արդեն հայտնվել է վաճառքում և նախատեսված է  ցանկացած մակնիշի  մարդատար ավտոմեքենաների համար: 

 

keyboard_arrow_up