Bosch ապահով և որակյալ բաղադրիչների լայն տեսականի ավտոմոբիլային էլեկտրասարքավորումների համար
Bosch-ն ավտոմոբիլային տեխնոլոգիաների մատակարարման համաշխարհային առաջատարն է: Այն առաջարկում է էլեկտրաբաղադրիչների լայն տեսականի «Comfort & Electronics» հոսքագծի սահմաններում: Տեսականին իր մեջ ներառում է էլեկտրաշարժիչներ և այլ էլեկտրական բաղադրիչներ` սերվոշարժակ, ռելե, ձայնային ազդակներ, սառեցման համակարգի և սրահի միկրոկլիմայի օդափոխիչներ, ջրի օժանդակ պոմպեր, փոխարկիչներ, շտեկերներ, միակցիչներ:
Bosch էլեկտրաշարժիչներ` արդյունավետ լուծում ցանկացած համակարգի համար
Bosch բարձրորակ էլեկտրաշարժիչները լայն կիրառություն ունեն ավտոմեքենայի սրահի հարմարավետությունը բարձրացնող համակարգերում` օդորակման համակարգից մինչև նստատեղն ու ապակիները կարգավորող մեխանիզմներ:
Bosch-ն էլեկտրական բաղադրիչների եվրոպական խոշորագույն արտադրողներից է: Ընկերությունն առաջարկում է ինչպես առանձին բաղադրիչների, այնպես էլ մոդուլների լայն տեսականի` էլեկտրաշարժիչներ, շարժիչի հովացման օդափոխիչներ, օդորակման և հովացման համակարգի լուծումներ, էլեկտրաշարժիչներ ապակեմաքրիչների և ջերմաստիճանի կարգավորման համար: Bosch-ն արտադրում էապակեմաքրիչների էլեկտրաշարժակների լայն տեսականի, որոնք ունեն բարձր ֆունկցիոնալություն և աղմուկի ցածր մակարդակ:
Սառեցման համակարգեր` օպտիմալ արտադրողականություն ցանկացած բարդ իրավիճակում
Բարդ իրավիճակներում ներքին այրման շարժիչները պահանջում են ջերմային ռեժիմի օպտիմալ կառավարում ապահով, արդյունավետ և տնտեսող աշխատանքի համար: Bosch բլոկերն ու օդափոխիչներն ունակ են հստակ կարգավորել սառեցման համակարգի արտադրողականությունը ցանկացած պայմաններում: Նրանց աշխատանքի շնորհիվ հստակ պահպանվում է ոչ միայն շարժիչի աշխատանքային ջերմաստիճանը, այլև ջերմաստիճանը սրահում:
Հատկապես շատ կարևոր է երկարատև շարժման ժամանակ աշխատանքային ջերմաստիճանի պահպանումը խցանումների կամ ցածր արագության դեպքում, երբ ռադիատորն ինտենսիվ սառեցման կարիք ունի: Bosch-ն առաջարկում է շարժիչի սառեցման օդափոխիչների լայն տեսականի:
Սառեցման համակարգի օժանդակ պոմպերը զգալիորեն ավելացնում են հարմարավետությունը սրահում` ապահովելով նշված ջերմաստիճանը: Օժանդակ պոմպերն օգնում են կարգավորել անտիֆրիզի հոսքը սառեցման համակարգում և թույլ են տալիս օգտագործել տաքացուցիչներ, երբ ներքին այրման շարժիչն անջատված է: Bosch պոմպերն անձայն են և առանձնանում են բարձր ապահովությամբ և շահագործման երկար ժամկետով:
Bosch ռելե` մաքսիմալ ապահովություն
Ավտոմեքենայի մի շարք էլեկտրական համակարգեր իրենց մեջ ներառում են ռելե: Այս էլեկտրոնային բաղադրիչներն օգտագործվում են ապակեմաքրիչների, օդափոխման համակարգի, կենտրոնական փականի և այլ համակարգերի կառավարման համար: Bosch-ն արտադրում է ռելեների լայն տեսականի ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների համար` միկրոռելեներից մինչև 12 և 24 վոլտ հզորությամբ ուժային ռելեներ: Bosch տեսականին ներառում է բաղադրիչներ ինչպես ժամանակակից, այնպես էլ նախկինում թողարկված ավտոմեքենաների համար:
Ազդանշանային համակարգի բաղադիչներ` ավելի քան 80 տարվա փորձ
1921թ.-ից սկսած Bosch-ն արտադրում է ավտոմոբիլային ձայնային ազդանշաններ, որոնք առանձնանում են բարձր ապահովությամբ և շահագործման երկարատևությամբ: Կլակսոնը երթևեկության մասնակիցներին վտանգի մասին տեղեկացնող ավանդական միջոց է: Bosch ձայնային ազդանշաններ են ընտրում շատ ավտոարտադրողներ խորը և մաքուր հնչողության համար, որը պահպանվում է շահագործման ողջ ընթացքում անկախ շրջակա պայմաններից:
Bosch միակցիչներ և փոխարկիչներ` որակ, ապահովություն և անվտանգություն մաքսիմալ ճնշման դեպքում
Ժամանակակից տրանսպորտային միջոցները համալրված են բազմապիսի և բարդ էլեկտրասարքավորումներով: Bosch-ը սերտ համագործակցում է ավտոարտադրողների հետ նոր միակցիչների և փոխարկիչների մշակման ընթացքում և առաջարկում է տարբեր լուծումներ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` թեթև մարդատար և կոմերցիոն ավտոմեքենաներ, հատուկ և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև հազվադեպ հանդիպող և նախկինում թողարկված մոդելների համար: Bosch ավտոմոբիլային բաղադրիչներն աշխատում են առանց խափանման ցանկացած իրավիճակում և ցանկացած կլիմայական պայմաններում:
Աղբյուր՝ www.bosch-automotive.com