Bosch ավտոպահեստամասերը և ЭЗ-ը МАДИ ավտոմրցաշարում
- МАДИ մրցաշարը երրորդ դասի խոշոր մրցաշարերից
- Bosch ընկերությունն ու ЭЗ ապրանքանիշը ցուցաբերում են ավանդական աջակցություն մրցաշարին
- ЭЗ այրման մոմեր կարող են տեղադրվել ինչպես սերիական, այնպես էլ սպորտային ավտոմեքենաներում
- МАДИ մրցաշարի հաղթողները ստացան Bosch ENV6 նորարարական արգելակման հեղուկներ, որոնք թույլ են տալիս լավացնել ավտոմեքենայի արգելակման համակարգի աշխատանքը:
2017թ. դեկտեմբերին տեղի ունեցավ ամենամյա МАДИ մրցաշարը, որն անց է կացվում 2000թ.-ից: Այն համարվում է երրորդ դասի խոշոր ճանապարհային մրցաշարը Ռուսաստանում: Այստեղ կարող է մասնակցել յուրաքանչուր ցանկացող ընդհանուր օգտագործման ճանապարհներին թույլատրվող ցանկացած ավտոմեքենայով: 18-րդ մրցաշարի ստարտին հավաքվել էր 82 անձնակազմ: Bosch ընկերությունն ու ЭЗ ապրանքանիշը ցուցաբերել են ավանդական աջակցություն մրցաշարին:
ЭЗ այրման մոմերն արտադրվում են Էնգելսում գտնվող Bosch ընկերության գործարանում: Ժամանակակից արտադրության և բարձրորակ նյութերի օգտագործման շնորհիվ` նրանք ունեն ունիկալ բնութագրեր: ЭЗ այրման մոմերը համապատասխանում են շուկայում առկա գրեթե բոլոր մոդելներին և կարող են տեղադրվել ինչպես սերիական, այնպես էլ սպորտային ավտոմեքենաներում:
Մրցաշարի հաղթողները ստացան Bosch ընկերության կողմից մրցանակներ և նոր արգելակման հեղուկ ENV6: Այն առանձնանում է եռման բարձր աստիճանով, ինչը շատ ակտուալ է սպորտում կիրառման համար և նույնիսկ էքստրեմալ պայմաններում ապահովում է արգելակման համակարգի անխափան աշխատանքը: Հեղուկն առանձնանում է ցածր մածուցիկությամբ: Bosch ENV6 օգտագործումը ցանկացած ավտոմեքենայի արգելակման համակարգի աշխատանքի լավացման առավել մատչելի մեթոդներից է:
Աղբյուր՝ www.bosch-automotive.com