Bosch-ը ներկայացնում է ղեկային կառավարման համակարգեր կոմերցիոն տրանսպորտի համար, որոնք ապահովում են ինտելեկտուալ աջակցություն և վառելիքի տնտեսում

  • Servotwin ղեկային կառավարման համակարգն ապահովում է աջակցող ֆունկցիաների լայն շրջանակ բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:
  • Ետին կամրջի կառավարումը թույլ է տալիս կոմերցիոն տրանսպորտին լինել առավել մանևրելի և արդյունավետ քաղաքային երթևեկությունում:

Էլեկտրական ղեկային կառավարումը դառնում է ավելի պահանջված: Սա անփոխարինելի էլեմենտ է վարորդին օգնելու համակարգերում, ինչպիսիք են շարժման ապահովումը գծի վրա կամ օգնությունը կայանելու ժամանակ: Bosch-ը կոմերցիոն տրանսպորտի և ավտոբուսների համար համակարգերի ստեղծման համար  օգտագործում է թեթև մարդատար ավտոմեքենաների ղեկային կառավարման էլեկտրական համակարգերի ստեղծման ոլորտում ունեցած բազմակողմանի փորձը: Ընկերությունն անընդհատ աշխատում է մոբիլության նոր դարաշրջանի համար տեխնոլոգիական լուծումների ստեղծման վրա` առանց դժբախտ պատահարների, սթրեսների և առանց արտանետումների շրջակա միջավայր: 

Էլեկտրոնային համակարգերն ապահովում են կոմերցիոն տրանսպորտն անվտանգությամբ և պարզությամբ

Էլեկտրոնային համակարգերն ապահովում են կոմերցիոն տրանսպորտն անվտանգությամբ և պարզությամբ
Servotwin ղեկային համակարգը կոմերցիոն տրանսպորտի համար ստեղծված աշխարհում առաջին ղեկային կառավարման ինտեգրացված  էլեկտրահիդրավլիկ համակարգն է, որը նախատեսված է մասնավորապես բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:  Servotwin-ն առավել արդյունավետ է այլ ղեկային կառավարման համակարգերի հետ համեմատությամբ` տրանսպորտային միջոցի շարժման պայմաններից կախված ուժեղացուցիչի պտտվող պահի ակտիվ փոփոխության հաշվին: Այն ունի նաև վարորդին օգնելու ֆունկցիաներ, որոնք դարձնում են կառավարումն առավել անվտանգ և թեթև: Այդպիսի ֆունկցիաներից մեկն ընտրված գծի վրա երթևեկելու օգնականն է, որը վարորդին տեղեկացնում է ընտրված գծից դեպի կողք շարժվելու անհրաժեշտության մասին: Եթե վարորդը չի արձագանքում, համակարգը վերադարձնում է տրանսպորտային միջոցը իր գծի վրա: Այսպիսի համակարգն օգնում է նաև խցանումների ժամանակ մինչ մյուս էլեկտրոնային համակարգերն ապահովում են դիմացից ընթացող ավտոմեքենայի միջև եղած հեռավորությունը:  Ընդ որում յուրաքանչյուր պահի վարորդը կառավարումը կարող է վերցնել իր ձեռքը: Մեկ այլ իրավիճակ, երբ Servotwin-ն օգնում է վարորդին. կողային քամու հանկարծակի ուժեղացումն է, որը կարող է լինել շատ վտանգավոր բեռնատարների համար կողային մեծ մակերեսի պատճառով: Համակարգը որոշում է, թե որքան է անհրաժեշտ  փոխել ղեկի դիրքը, որպեսզի կոմպենսացվի քամու ուժգնությունը և մանևրման համար ակտիվացնում է էլեկտրական շարժիչը:

Ետին կամրջի կառավարման համակարգը դարձնում է բեռնատար մեքենաներն ավելի մանևրային

Bosch-ը վերափոխել է էլեկտրահիդրավլիկ ղեկային կառավարումը ետին առանցքով, որպեսզի հեշտացնի կոմերցիոն տրանսպորտի մանևրումը: Այս առավելությունը կգնահատեն ավտոբուսների վարորդները, քանի որ նոր համակարգը շրջադարձային շառավիղը դարձնում է ավելի փոքր: Մանևրելու հնարավորության մեծացումն առավել օգտակար է քաղաքում վարելու դեպքում: Բացի այդ, տրանսպորտային միջոցի ետին առանցքի կառավարումը լավացնում է ավտոմեքենայի կայունությունը հատկապես արագ ընթացքի դեպքում` թույլ տալով փոփոխել շարժման գիծն ավելի հեշտ և անվտանգ: 

Ահա այն ինչպես է աշխատում. բեռնատարների և ավտոբուսների համար ստեղծված ղեկային կառավարման էլեկտրահիդրավլիկ համակարգը գործում է առջևի անիվներից անկախ: Նրա առավելությունը հիդրավլիկ գլանների և կառավարման էլեկտրոնային բլոկի նորարարական համադրությունն է: Դա նշանակում է, որ ղեկային կառավարումը վերահսկվում է էլեկտրականորեն և չի պահանջում առջևի և ետևի առանցքների մեխանիկական կամ հիդրավլիկ միացում: Էներգիա պահանջվում է միայն այն դեպքում, երբ ղեկային կառավարումը գործարկվում է: Էլեկտրաշարժիչը սնուցում է նասոսը, որն օգտագործում է աշխատանքային գլանը հիդրավլիկ ճնշում ստեղծելու և ետին առանցք տեղափոխելու համար: Այն տնտեսում է 0,6լ վառելիք յուրաքանչյուր 100 կմ-ի համար: 

Ղեկային կառավարման էլեկտրահիդրավլիկ համակարգը Bosch-ից հնարավոր է ինտեգրել տրանսպորտային միջոց անմիջապես արտադրության  ժամանակ, ինչպես նաև այն կարող է ներդրվել հետագայում: Տրանսպորտային միջոցի բոլոր երկրաչափական պարամետրերը ծրագրավորվում են անհատապես էլեկտրոնային կառավարման բլոկում:
 

Աղբյուր՝ www.bosch-automotive.com

keyboard_arrow_up