Bosch-ը ներկայացնում է տեսականի մոտոցիկլների, սկուտերների և կվադրոցիկլների համար
- Bosch մարտկոցներն ու լիցքավորման սարքերը կարող են օգտագործվել մոտոցիկլներում, կվադրոցիկլներում, հիդրոցիկլներում և այլն:
- Bosch այրման մոմերի շարքը ներառում է բոլոր հայտնի տեսակները:
- Bosch այրման մոմերի հատուկ սերիան ունի բարձր արդյունավետություն, շահագործման երկար ժամկետ և հատուկ լուսային էֆեկտներ:
- Bosch-Automotive-Catalog.com կայքը Bosch ավտոպահեստամասերի միասնական օնլայն-կատալոգն է տեխնիկայի ցանկացած տեսակի համար:
Շատ վարորդներին ծանոթ են Bosch էլեկտրոնային համակարգերը, օրինակ` արգելակների հակաբլոկավորման ABS համակարգը: 1995թ-ից ի վեր Bosch-ն արտադրել է ավելի քան 2 մլն այդպիսի սարքեր մոտոտեխնիկայի համար: 2013թ. ընկերությունը սկսել է կուրսային կայունության համակարգի MSC սերիական արտադրությունը, որը հանդիսանում է ավտոմոբիլային ստաբիլիզացիայի համակարգի ESP նմանօրինակը: Bosch այրման և վառելիքի ներարկման համակարգերն ապահովում են շարժիչների առաջադեմ բնութագրերը մոտոցիկլային տեխնիկայի նորագույն մոդելների համար: Շարժիչի գործարկման և կողային ցանցերին էլեկտրաէներգիայի մատակարարման համար պատասխանատու են Bosch ստարտերներն ու գեներատորները: Բացի ժամանակակից էլեկտրոնային համակարգերից` ընկերությունը թողարկում է բարձրորակ ավտոպահեստամասերի լայն տեսականի մոտոցիկլների, սկուտերների և կվադրոցիկլների որակյալ տեխնիկական սպասարկման համար:
90-ամյա փորձ մոտոցիկլների համար լավագույն մարտկոցների ստեղծման ոլորտում
Ավելի քան 90 տարի Bosch ընկերությունը թողարկում է մարտկոցներ հատուկ մոտոտեխնիկայի համար: Այսօր Bosch մարտկոցները նախատեսված են մոտոցիկլների, մոպեդների, կվադրոցիկլների, հիդրոցիկլների և այլ տեխնիկայի համար:
Bosch տեսականիում ներկայացված են մոտոցիկլների համար նախատեսված մարտկոցների երկու հոսքագծեր` M4F և M6 AGM տեխնոլոգիայով: Մաքսիմալ արդյունավետություն և անվտանգություն ապահովում են Bosch մարտկոցները AGM տեխնոլոգիայով: Ամբողջությամբ ապակեպատ էլեկտրոլիտը գտնվում է խտացված վիճակում: Այդպիսի տեխնոլոգիան հատկապես արդիական է երկանիվ տրանսպորտային միջոցների համար: AGM տեխնոլոգիայով Bosch M6 մարտկոցները լիովին անվտանգ են` նրանք հերմետիկ են և պահպանված են էլեկտրոլիտի արտահոսքից, նույնիսկ մարտկոցի արտաքին հատվածի քայքայման դեպքում:
Մոտոցիկլի մաքսիմալ արտադրողականության և ձմռանը երկարատև պահպանման ապահովումը արտաքին էլեկտրական ցանցին միացնելու շնորհիվ կարելի է իրականացնել Bosch լիցքավորման սարքերի շնորհիվ:
Օպտիմալ համատեղելիություն` ճիշտ այրման մոմեր շարժիչի ցանկացած տեսակի համար
Շարժիչի բնութագրերին ներկայացվող պահանջներն անընդհատ աճում են: Սա թողնում է իր ազդեցությունը այրման մոմերի կառուցվածքի վրա: Կարևորագույն գործոններից մեկը հանդիսանում է ջերմային տիրույթը: Միայն օպտիմալ բնութագրերով ընտրված այրման մոմերն են ունակ ապահովել շարժիչի ճշգրիտ աշխատանքը: Օդի և վառելիքի խառնուրդի ամբողջական այրումն ապահովում է մաքսիմալ հզորություն և լավագույն տնտեսում: Այդ իսկ պատճառով Bosch ընկերության աշխատակիցներն անց են կացնում բազմաթիվ թեստեր, որպեսզի կարողանան գտնել առավել համապատասխան այրամ մոմը յուրաքանչյուր շարժիչի համար:
Ընկերության արտադրանքը թողարկվում է որակի միասնական միջազգային չափանիշներին համապատասխան: Ամուր կառուցվածքի և ժամանակակից նյութերի շնորհիվ Bosch այրման մոմերն ապահովում են շարժիչի արդյունավետ աշխատանք շահագործման ողջ ընթացքում:
Ապահովեք անվտանգություն Bosch լամպերի և ձայնային ազդանշանների միջոցով
Bosch լամպերն ապահով են և կայուն վիբրացիաների նկատմամբ: Ցանկացած մոտոցիկլիստ կարող է գտնել արտադրանք այն բնութագրերով , որոնք առավել կարևոր են իր համար: Օրինակ` նրանց համար, ովքեր կարևորում են բաղադրիչների արտաքին տեսքը, նախատեսված են հալոգենային լամպերի հատուկ տեսակներ քսենոնի էֆեկտով:
Լամպերի լայն տեսականու հետ միասին ընկերությունն առաջարկում է ձայնային ազդանշանների հավաքածու: Bosch ընկերության կողմից ներկայացվող լայն տեսականին թույլ է տալիս ընտրել համապատասխան ձայնային ֆոնը , սարքի արտաքին տեսքը:
Արգելակման հեղուկի պարբերաբար փոխարինումը տեխնիկական սպասարկման կարևոր պահ է
Ցանկացած տրանսպորտային միջոցի անվտանգությունն անմիջականորեն կապված է արգելակման համակարգի աշխատունակության հետ, և մոտոտեխնիկան բացառություն չէ: Այդ իսկ պատճառով արգելակներին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել: Մասնավորապես անհրաժեշտ է պարբերաբար փոխարինել արգելակման հեղուկը: Մոտոցիկլների ժամանակակից մոդելների էլեկտրոնային համակարգերն արգելակման հեղուկներից պահանջում են հատուկ բնութագրեր: Հիդրավլիկ ագրեգատների ABS/MSC համակարգերի լավագույն աշխատանքի համար Bosch ընկերությունը մշակել է նոր սերնդի ENV6 արգելակման հեղուկ: Այն առանձնանում է եռման բարձր ջերմաստիճանով և մածուցիկության ցածր մակարդակով: Սա ոչ միայն ապահովում է անվտանգություն ինտենսիվ արգելակումների ժամանակ, այլև նպաստում է էլեկտրոնային համակարգերի արդյունավետ աշխատանքին կրիտիկակական պայմաններում:
Անհրաժեշտ ապրանքների հեշտ որոնում Bosch միասնական օնլայն-կատալոգի միջոցով ցանկացած տեխնիկայի համար
Վերանորոգման կետերն ու տեխնիկայի սեփականատերերը կարող են ընտրել համապատասխան Bosch բաղադրիչներ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մոտոցիկլների կամ այլ տեսակի տեխնիկայի համար համապատասխան պահեստամասի ընտրությունը կամ ապրանքի մասին ինֆորմացիայի ստացումը հնարավոր է միասնական օնլայն-կատալոգի միջոցով Bosch Automotive Catalog:
Աղբյուր՝ www.bosch-automotive.com