Bosch կանխատեսող դիագնոստիկա
Ավտոմեքենայի աշխատանքի խափանումը նյարդայնացնում է և թանկ է նստում: Շատ դեպքերում տեխնիկայի խափանումից կարելի է խուսափել պրոֆիլակտիկ սպասարկման միջոցով: Սակայն ինչպես իմանալ, երբ է դրա համար ճիշտ ժամանակը:
Bosch-ն առաջարկում է ավտոարտադրողներին կանխատեսող դիագնոստիկայի նորարարական ծրագրային լուծում, որն անդադար վերահսկում, գնահատում և տեղեկացնում է ավտոմեքենայում բաղադրիչների և համակարգի վիճակի մասին: Միացված տրանսպորտային միջոցի տվյալների և ամպային ինֆորմացիայի հիման վրա ավտոմեքենայի վիճակից ելնելով անսարքությունները կարող են կանխատեսվել և ժամանակին շտկվել:
Կանխատեսող դիագնոստիկայով օպտիմալացված տեխսպասարկումը նվազեցնում է ավտոմեքենայի շահագործման ընդհանուր ծախսերը և ավելացնում նրա շահագործման պատրաստակամությունը: Դա շահավետ է ավտոարտադրողների, ավտոպարկերի օպերատորների և մասնավոր օգտատերերի համար: Անկախ նրանից, թե դուք գնում եք հանգստանալու կամ բեռ եք տեղափոխում կամ աշխատում եք մեծ շինարարական հարթակում` կանխատեսող դիագնոստիկան կարող է օգնել կանխարգելել տեխնիկայի անսապասելի խափանումները` կանխատեսելով համակարգի և բաղադրիչների խափանումները:
Կանխատեսող դիագնոստիկայով ավտոմեքենայի վարորդները կամ դիսպետչերները տեղեկացված կլինեն իրենց տրանսպորտային միջոցի ընթացիկ և ապագա վիճակի, ինչպես նաև ցանկացած վերանորգման աշխատանքների մասին: Տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ միայն բացահայտել անսարքությունը, այլև որոշել դրա վերացման համապատասխան ժամանակը, որպեսզի համատեղվեն տվյալ աշխատանքներն արդեն պլանավորված տեխսպասարկման հետ: Սա հասցնում է տեխսպասարկման հետ կապված հաճախումների քանակը մինիմումի: Տրանսպորտային միջոցի տեսակից և շահագործման պայմաններից ելնելով` այն կարող է տնտեսել տարեկան մի քանի հարյուր եվրո:
Կանխատեսող դիագնոստիկայի աշխատանքը կառուցված է հետևյալ կերպ`
- Մոնիթորինգ
Տվիչներն անդադար վերահսկում են բաղադրիչների, համակարգերի վիճակը և փոխանցում են ինֆորմացիան կառավարման բլոկ:
- Հավաքագրում
Ինֆորմացիայի նախնական հավաքագրման ինտելեկտուալ ֆունկցիան սահմանափակում է տվյակների թրաֆիկը CAN –ի միջոցով ` հասցնելով մինիմումի
- Փոխանցում
Հաղորդակցման մոդուլը վերլուծում է, միավորում և կոդավորում է ստացված տվյալները և փոխացում այն կենտրոնական սերվեր, այդ թվում տեխնիկայի տեղակայման տվյալները
- Վերլուծություն և գնահատում
Կենտրոնական սերվերում ծրագրային ապահովումը կատարում է հստակ վերլուծություն և գնահատում է տրանսպորտային միջոցի վիճակը: Այդ նպատակով միացված են լրացուցիչ չափանիշներ` տեխնիկայի սպասարկման փորձ, արդեն հայտնի և հնարավոր անսարքություններ:
- Ավտոարտադրողների համար սպասարկման կանխատեսում (OEM)
Ծրագրային ապահովումը բացահայտում է բաղադրիչի հնարավոր առկա ռեսուրսը և այն փոխանցում է OEM: (Օրինակ` ստարտերային մարտկոցը շարքից դուրս կգա 2500 կմ-ից):
- Ծանուցում վարորդին
Յուրաքանչյուր համակարգի համար ավտոարտադրողը կարող է կիրառել անհատական պարամետրեր և որոշել ինչպես և ինչ տեսքով ինֆորմացիան կներկայացվի վարորդին:
- Սրահ հաճախելու կազմակերպում
Անսարքությունների ժամանակին հայտնաբերումը տնտեսում է ժամանակն ու գումարը: Կանխատեսող դիագնոստիկայի միջոցով կարելի է առավել արդյունավետ պլանավորել ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումը:
Տվյալների ինտելեկտուալ վերամշակում մեծ քանակությամբ ինֆորմացիայի փոխանցման փոխարեն
Կանխատեսող դիագնոստիկայի ուժը համապատասխան տվյալների ճիշտ մեկնաբանելն է: Bosch–ն արդեն երկար տարիներ հանդիսանում է կառավարման բլոկերի և դիագնոստիկայի համար ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ավտոարտադրոների գործընկեր: Բացի այդ, ընկերությունը զգալիորեն ընդարձակել է ինտերնետը և տվյալների ինտելեկտուալ վերլուծությունը: Տվյալ փորձի շնորհիվ կանխատեսող դիագնոստիկան կարող է ինֆորմացիա տրամադրել տրանսպորտային միջոցի առավել կարևոր համակարգերի և բաղադրիչների շահագործման հնարավոր ժամկետների մասին` վառելիքի ներարկումից մինչև արգելակման համակարգ: Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ համակարգ են ներմուծվում նոր բաղադրիչներ ու ալգորիթմեր:
IT և ավտոմոբիլային փորձաքննություն մեկ ձեռքից
Bosch-ն ունի լայն իրավասություններ ավտոմոբիլային արդյունաբերությունում էլեկտրոնային համակարգերի, բաղադրիչների, տվյալների որոշման և վերլուծության ոլորտներում: Երկար տարիներ շարունակ ընկերությունը հանդիսանում է ավտոարտադրողների գործընկեր կառավարման բլոկերի և դիագնոստիկայի ծրագրային ապահովման ոլորտներում: Սակայն Bosch–ի նորարարական լուծումները չեն սահմանաակվում միայն ավտոմեքենաներով և ընդգրկում են հետևյալ ճյուղերը` խելացի տուն, խելացի քաղաք, խելացի ցանց և միացված արդյունաբերություն: