Bosch նորարարությունները Ֆրանկֆուրտի Միջազգային ավտոսրահում

Լուծումներ՝ ուղղված դժբախտ պատահարների, սթրեսների և ապագայի ճանապարհներին թունավոր արտանետումների բացառմանը 

  • Bosch-ն օգտագործում է ցանցային տեխնոլոգիաների, ավտոմատիզացման և էլեկտրական քարշուժի հնարավորությունները մոբիլության խնդիրները լուծելու համար
  • Ընկերությունը զարգացնում է առանց վթարների վարելու բաղադրիչներն ու համակարգերը
  • Ավտոնոմ կայանումը դառնում է իրականություն
  • Ցանցային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նվազեցնել վարորդի ծանրաբեռնվածությունը և ապահովել հարմարավետ երթևեկություն
  • Ինֆորմացիայի ներկայացման նոր ցուցատախտակներն ընդլայնում են ավտոմեքենայի համակարգերի աշխատանքի մասին ինֆորմացիայի ստացումը
  • Ուժային սարքերի  տնտեսող և էկոլոգիական տեխնոլոգիաներ:

Ֆրանկֆուրտ և Շտուտգարդ, Գերմանիա` Bosch-ն աշխատում է ապագայի երթևեկության համար տեխնոլոգիական լուծումների ստեղծման վրա` առանց դժբախտ պատահարների, սթրեսների և վնասակար արտանետումների: Ավտոմոբիլային տեխնոլոգիաների և ծառայությունների խոշորագույն մատակարարը ներկայացնում է նորարարություններ ապագայի երթևեկության համար Ֆրակֆուրտի 67-րդ Միջազգային ավտոսրահում: 

Կարևորը Bosch ցուցասրահում 

Ավտոմատ կայանելու օգնական: Ավտոմատ ռեժիմով կայանելը տնտեսում է ժամանակը և նվազեցնում վարորդի հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Շտուտգարդում Mercedes-Benz-ի թանգարանի ավտոտնակում Bosch և Daimler ցուցադրում են այն, որ ավտոմատ կայանելու  համակարգն արդեն իրականություն է: Այժմ սմարթֆոնի միջոցով վարորդները կարող են ավտոմատ կերպով տեղավորել ավտոմեքենան կայանատեղիում  և հետևել նրա շարժումներին: Ֆունկցիան դարձավ հնարավոր ավտոմոբիլային տեխնոլոգիաների համատեղ օգտագործման և Bosch-ի կողմից ստեղծված ինտելեկտուալ ենթակառուցվածքների շնորհիվ: Ավտոնոմ կայանումը կարևոր հարթակ է ավտոնոմ վարելու գործընթացի ճանապարհին:

Ծրագրային ապահովության անլար թարմացում: Ծրագրային ապահովության և հավելվածների թարմացումն ինտերնետի միջոցով բացարձակ բնական է սմարթֆոնից օգտվողների համար: Ավտոմեքենայի ծրագրային ապահովությունը կարող է թարմացվել, իսկ նոր ֆունկցիաներն ավելացվել գիշերային ժամերին, երբ ավտոմեքենան կայանած է: Թարմացումները թույլ են տալիս վարորդին ստուգել, ապա ակտիվացնել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են ավտոնոմ կայանումը, կայանելը հանրային կայանատեղիում կամ երթուղում շարժման վերահսկման համակարգը:

Էլեկտրական շարժակ e-axle: Էլեկտրաշարժակի նոր համակարգը  կոմպակտ և տնտեսող լուծում է էլեկտրոմոբիլների և հիբրիդների ստեղծման համար: Էլեկտրաշարժիչը, ուժային էլեկտրոնիկան և տրանսմիսիան ներառված են միասնական բլոկում: Սարքը թույլ է տալիս պարզեցնել էլեկտրական ուժային կառույցի կառուցվածքը: Ինչպես նաև Bosch-ի կողմից ստեղծված կառույցը կարող է կրճատել նոր էլեկտրոմոբիլների ստեղծման ժամանակը: Ընկերությունը ներկայացնում է սարքը տարբեր կոնֆիգուրացիաներով: Նրա հզորությունը կարող է լինել  50 - 300 կՎտ: Դա նշանակում է, որ e-axle շարժակը կարող է կիրառվել ինչպես կոմպակտ, այնպես էլ թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցներում: 

Առանց վթարների վարելու համակարգերի և բաղադրիչների զարգացման առաջարկներ ընկերության կողմից

Ավտոմատացված վարում: Ավտոմատ վարելու գործընթացը նպաստում է ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը: Միայն Գերմանիայում այն կարող է նվազեցնել վթարների քանակը մեկ երրորդով: Նոր տեխնոլոգիաների ներկառուցումը պահանջում է ավտոմեքենայի այլ համակարգերի խորը հասկացում: Bosch-ն ունի անհրաժեշտ մակարդակի բոլոր գիտելիքները բոլոր ոլորտներում և թողարկում է վարելու ավտոմատիզացման համար մի շարք բաղադրիչներ` տեսախցիկներ և ուլտրաձայնային տվիչներ, ցուցատախտակներ, արգելակումը կառավարող համակարգեր, ղեկային կառավարման էլեկտրահամակարգեր, արտաքին աշխարհի հետ ավտոմեքենայի կապը ապահովելու համար ցանցային տեխնոլոգիաներ: Bosch ընկերությունը համագործակցում է Daimler ընկերության հետ ամբողջովին ավտոմատցված վարելու գործընթացն ապահովելու նպատակով: Համագործակցության նպատակը ավտոմ կառավարմամբ մարդատար տրանսպորտային միջոցների ստեղծումն է, որոնք կհայտնվեն ճանապարհներին 2020-ական թթ. սկզբին:

Արգելակման համակարգ: Bosch ընկերությունը ստեղծել է արգելակների վակուումային անկախ էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչի երկրորդ սերունդը: Այն առավել կոմպակտ է, սակայն կարող է ապահովել համակարգում առավել բարձր ճնշում: IBooster-ը համապատասխանում է ցանկացած տեսակի ուժային ագրեգատներին ` մասնավորապես հիբրիդներին և էլեկտրոմոբիլներին: ESP համակարգի հետ համատեղ արգելակների էլեկտրամեխանիկական ուժեղացուցիչը ստեղծում է արգելակման համակարգի լրացուցիչ պահեստային շարժակ, որն անհրաժեշտ է ավտոնոմ վարելու գործընթացին անցնելու համար: Նույնիսկ եթե համակարգի բաղադրիչներից մեկի աշխատանքը խափանվում է, մյուսը կարող է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը և կանգնեցնել այն առանց վարորդի միջամտության:

Էլեկտրական ղեկային կառավարում: Էլեկտրաշարժակով ղեկային կառավարման ապահով համակարգ: Կարևոր գործոն ավտոնոմ վարելու ճանապարհին: Նույնիսկ անսարքության դեպքում Bosch համակարգն ունակ է ապահովել ղեկային կառավարման 50%  ֆունկցիոնալությունը, ինչպես սովորոկան այնպես էլ ավտոնոմ վարելու ժամանակ:

Ճանապարհներին  իրավիճակի ամպային  ծառայություն: Ճանապարհի հետ շղթայակցումը և շփման գործակիցը կախված են մի շարք պայմաններից` ջրի առկայություն կամ բացակայություն, սառույց: Կլիմայական պայմանների փոփոխման դեպքում վարորդը պետք է փոխի վարելու ոճը, որպեսզի խուսափի կրիտիկական իրավիճակներից: Bosch-ը մշակել է ճաանապարհային իրավիճակի ամպային ծառայություն, որը թույլ է տալիս ավտոմեքենաներին ավտոնոմ կերպով հետևել կլիմայական փոփոխություններին: Համակարգն օգտագործում է ESP համակարգի տվիչները: 

Ցանցային տեխնոլոգիաների շնորհիվ խելացի և ավտոնոմ կայանում 

Կայանատեղիի փնտրում: Bosch ընկերության կողմից կայանելու տարածք փնտրելը կրճատում է ազատ կայանատեղի փնտրելու ժամանակը: Օգտագործելով ուլտրաձայնային տվիչները` ավտոմեքենան ընթացքից որոշում է կայանած ավտոմեքենաների միջև եղած տարածությունը: Այդ ինֆորմացիան ռեալ ժամանակում փոխանցվում է ամպային համակարգ, որը ցուցադրում է կայանելու թվային քարտեզը, ինչը և վարորդները կարող են օգտագործել մոտակա կայանատեղի գտնելու համար: 

Խաղային հավելված: Parkineers-ը հավելված է, որը պարզեցնում է ազատ կայանատեղի գտնելու գործընթացը; Այս հավելվածի օգտատերերը փոխանակվում են կայանելու որոշակի արգելքների մասին ինֆորմացիայով` ժամանակավոր արգելքներ; Հավելվածի օգտագտերերն մեկ ամբողջության մի մաս են, ովքեր կարող են միմյանց փոխանցել տվյալ ավտոմեքենայի գտնվելու վայրին մոտ ազատ տարածքների առկայության մասին տեղեկատվություն:

Ավտոտնակում կամ ստորգետնյա կայանատեղիում ավտոմատ կայանելու օգնական: Home Zone օգնականն ունակ է հիշել և կրկնել արդեն ծանոթ տարածքում կայանելու գործընթացը: Վարորդը կարող է մեկ անգամ սովորեցնել անհրաժեշտ  շարժումները, ապա պահպանել ալգորիթմը: Այն կողմնորոշվում է ուլտրաձայնային տվիչների, տեսախցիկների վրա և գործողությունը մեկ անգամ կատարելուց հետո, այն ծանոոթ վայրում կկայանի արդեն ինքնուրույն:

Ավտոմեքենաների և հեծանիվների ուղևորների լրացուցիչ պաշտպանություն 

Ավտոմեքենայում գտնվողների պաշտպանություն: Ավտոմեքենայի և ուղևորների լրացուցիչ անվտանգությունը կարող են բարելավվել ակտիվ և պասիվ անվտանգության համակարգերի համախմբման շնորհիվ, ինչպես նաև արգելակման համակարգի  և ղեկային կառավարման միջոցով: Եթե վթարի կանխարգելման տվիչները հայտնաբերում են վտանգավոր օբյեկտ, անվտանգության պասիվ համակարգերը կարող են նախապես ակտիվացվել:

Հեծանվորդների պաշտպանություն: Հեծանվորդներն ու հետիոտները ճանապարհային երթևեկության ամենախոցելի մասնակիցներն են: Հեծանվորդների մասնակցությամբ վթարների կրճատման նպատակով Bosch  վթարային արգելակման համակարգի տվիչներն ու տեսախցիկները ճանաչում են հեծանվորդներին, նույնիսկ եթե նրանք հանկարծակի են հայտնվել ավտոմեքենայի առջև: Եթե համակարգը հայտնաբերել է անխուսափելի բախում, այն ավտոմատ ակտիվացնում է վթարային արգելակումը:

Էլեկտրաշարժիչով հեծանիվների հակաբլոկավորման համակարգ: Bosch-ը թողարկում է աշխարհում առաջին հակաբլոկավորման համակարգը e-bike հեծանիվների համար: Դրանով իսկ ներդնելով ավտոմոբիլային տեխնոլոգիաները հեծանիվներում: 

Հարմարավետ և առանց սթրեսի երթևեկության համար նոր ծառայութնուններ

Ցանցային տեխնոլոգիաների հնարավորությունները ներկայացնող ավտոմեքենա: Նոր դեմո-ավտոմեքենան Bosch-ից ներկայացնում է ցանցային ծառայություններ, որոնք մոտ ապագայում կունենան մեծ ազդեցություն վարորդների ծանրաբեռնվածության վրա և կդարձնեն վարելու գործընթացն առավել հարմարավետ:

Հայեցակարգում ներկայացված են հանրային վայրերում կայանատեղի գտնելու համակարգը, ավտոմեքենայի կանխարգելիչ դիագնոստիկայի համակարգը և Perfectly Keyless հավելվածը: Այս բոլոր համակարգերի հիմքում ընկած է Bosch Automotive Cloud Suite ամպային համակարգը:

Perfectly Keyless համակարգ: Perfectly Keyless հավելվածը սմարթֆոնը վերածում է ավտոմեքենայի բանալու: Նրա օգնությամբ վարորդը կարող է բացել ավտոմեքենան, գործարկել շարժիչը և միացնել ազդանշանային համակարգը: Միայն երբ համակարգը հայտնաբերում է օգտատերին երկու մետրից ոչ պակաս հեռավորության վրա, այն բացում է դռան փականը: Բացի այդ, ավտոմեքենան չի գործարկվում այնքան ժամանակ, մինչև համակարգը չգտնի սմարթֆոնը ավտոմեքենայի ներսում:

Ավտոմեքենայի կանխարգելիչ դիագնոստիկա: Չկա ոչինչ առավել տհաճ, որքան ավտոմեքենայի խափանումը ճանապարհորդության ժամանակ: Այս համակարգն օգտագործում է ավտոմեքենայի տվյալները հանգուցային բաղադրիչների վիճակը որոշելու նպատակով: Եթե տրվում է ինֆորմացիա, որ բաղադրիչները մաշված են, ապա վարորդը ստանում է ինֆորմացիա հնարավոր թերությունների մասին ապա ստանում առաջարկություն վերանորոգման կայան հաճախելու մասին:

mySPIN սմարթֆոնի ինտեգրացիա: Համակարգը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են վարելու ընթացքում օգտվել սմարթֆոնում առկա նավիգատորից, մուլտիմեդիոն տեղեկատվության փոխանցումից կամ օրացույցից: Bosch mySPIN լուծումն այս ամենը դարձնում է հնարավոր:

Վարելու համար նախատեսված հավելված: Սմարթֆոնների համար նախատեսված նոր հավելվածը Bosch-ից հնարավորություն է տալիս վարորդին օգտվել ժամանցային կամ օգտակար ինֆորմացիայից: Հավելվածը համախմբում է ավտոմեքենայի բոլոր ժամանցային ինֆորմացիոն ֆունկցիաները` ընդհուպ մինչև հեռախոսազանգերի, տեքստային հաղորդագրությունների մշակում, նավիգացիա և այլ տեխնոլոգիաներ: Ներդրված ձայնային կառավարման շնորհիվ հավելվածի օգտագործումը դառնում է անվտանգ:

eCall ինտեգրացիա: 2018թ.-ից սկսած էլեկտրոնային կանչի eCall համակարգը կդառնա ստանդարտ սարքավորում բոլոր ավտոմեքենաների համար: Bosch-ը մշակել է լրացուցիչ լուծումներ այն ավտոմեքենաների համար, որոնցում տվյալ ֆունկցիան ներառված չէ: Bosch սենսորային սարքը միանում է ավտոմեքենայի վարդակից և օգտագործելով արագացման տվիչներն ու ինտելեկտուալ ալգորիթմը` որոշում է վթարային իրավիճակը: 

Նոր ցուցատախտակների և ցուցադրման համակարգերի շնորհիվ կարևոր ինֆորմացիային հետևելու հնարավորություն

Ցանցային տեխնոլոգիաների շոու-ավտոմեքենա: Bosch-ն օգտագործելով դեմո-ավտոմեքենան ցուցադրում է, թե ինչպես են օգտատերերի ինտերֆեյսերը բարձրացնում վարելու ընթացքում անվտանգությունը, նվազեցնում ճնշումը և շեղող գործոնների քանակը: Նոր ինտերֆեյսն անհրաժեշտության դեպքում ներկայացնում է վարորդին ինֆորմացիան և հանդիսանում է օգնական ցանկացած իրավիճակում կարողանալով իրազեկել վարորդին:

Սարքերի անփայլ  ցուցատախտակներ: Bosch-ը թողարկում է աշխարհում առաջին թվային ցուցատախտակը, որը պաշտպանված է փայլելուց: Նրա էկրանն արտացոլում է չորս անգամ ավելի քիչ լույս, որն ապահովում է կարդալու հնարավորությունը ցանկացած իրավիճակում, նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների և մթության պայմաններում: Գաղտնիքը նոր արտադրական տեխնոլոգիաների մեջ է, որը ենթադրում է էկրանի սոսնձումը պաշտպանիչ ապակու հետ հատուկ հեղուկի շերտի միջոցով: Այն կարող է նաև կիրառվել մոտոցիկլների վրա:

Մուլտիմեդիա սարքեր նոր տեխնոլոգիաներով: Վարորդները կարող են օգտագործել սարքն ավտոմեքենայի ինֆորմացիոն և ժամանցային համակարգերը կառավարելու նպատակով:

Վարորդի արդյունավետ աշխատանքային տարածք: Ժամանակակից ավտոմեքենաներում վարորդի աշխատանքային տարածքում առկա են բազում էկրաններ, ցուցատախտակներ, փոխարկիչներ և կոճակներ: Սովորաբար յուրաքանչյուր էկրան կառավարվում է սեփական կառավարման բլոկով: Կոմպակտ ավտոմեքենաներում, որտեղ տարածքը սահմանափակ է, կարևոր է ապահովել մաքսիմալ ֆունկցիոնալություն և նվազեցնել կառավարման բաղադրիչները: Այդ նպատակով Bosch-ը միացրել է սարքերի ցուցատախտակների և իֆորմացիոն-ժամանցային համակարգերի ֆունկցիաները: Այն կառավարվում է միասնական կառավարման բլոկով: 

Ուժային սարքերի տնտեսող և էկոլոգիական տեխնոլոգինաեր

48 վոլտային շարժակի համակարգ թեթև ավտոմեքենաների համար: Քաղաքային պայմաններում վարելու նպատակով Bosch-ը ստեղծել է էլեկտրաշարժակի 48 վոլտային համակարգ, որը ներառում է էլեկտրաշարժիչը, կառավարման բլոկը, մարտկոցը, լիցքավորման սարքը, ցուցատախտակն ու հավելումները: Դրանով Bosch-ը բարձրացնում է քաղաքային մոբիլության արդյունավետությունը: Համակարգը հասանելի է ինչպես երկանիվ, այնպես էլ կոմպակտ չորսանիվ տրանսպորտային միջոցների համար:

48 վոլտային մարտկոց: Մարտկոցը հանդիսանում է 48 վոլտային էլեկտրական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Մարտկոցը պահպանում է արգելակման հետևանքով առաջացած էներգիան և ուղղորդում այն էլեկտրաշարժիչի ու ավտոմեքենայի էլեկտրիկայի սնուցման նպատակով: Մարտկոցի ցածր բարձրությունը նշանակում է, որ այն կարող է տեղադրվել օրինակ` նստատեղի կամ պահեստային անվադողի տակ: Պասիվ սառեցումն ապահովում է կոմպակտություն, օգնում է օպտիմալացնել ծախսերը, դարձնում է մարտկոցը գրեթե անձայն:

Վառելիքի համակցված ներարկման համակարգ: Նոր համակարգը Bosch-ից համախմբում է դեպի խցիկ վառելիքի ուղիղ ներարկման և դեպի ներթողնող կոլեկտոր վառելիքի ներարկման համակարգերը: Համակցված ներարկման համակարգն ունի երկու համակարգերի առավելությունները: Դա նշանակում է վառելիքի այրման արդյունավետություն և լավագույն փոշիացում, ինչպես շարժիչի մասնակի, այնպես էլ ամբողջական ծանրաբեռնվածության պարագայում:

Դիզելային շարժիչներում ինժեկտորում ասեղի կառավարում: Ասեղի կառավարման տեխնոլոգիան (needle-closing control, NCC)  թույլ է տալիս կառավարել վառելիքի ներարկման շարունակականությունը ռեալ շարժման պայմաններում: Այդ նպատակով էլեկտրամագնիսային ինժեկտորում ներդրված է տվիչ:

Ավտոմեքենայի կառավարման բլոկ (vehicle control unit, VCU): Ժամանակակից տրանսպորտային միջոցներն ունեն մինչև 100 ավտոնոմ կառավարման բլոկ: VCU նոր կառավարման բլոկը կարող է զգալիորեն նվազեցնել նման սարքերի քանակը: Դրա շնորհիվ ազատվում է տարածք այլ համակարգերի համար, նվազում է զանգվածն ու հեշտանում տարբեր համակարգերի միջև կապը: Այն ամբողջությամբ համակարգում է շարժիչի և շարժակի բաղադրիչների աշխատանքը:

Աղբյուր՝  www.bosch-automotive.com

keyboard_arrow_up