Bosch և Daimler ընկերությունները ներկայացրել են ավտոմեքենայի կայանելու գործընթացն առանց վարորդի իրական պայմաններում
Համաշխարհային պրեմիերան կայացել է Mercedes-Benz թանգարանի ավտոկայանատեղիում
- Սմարթֆոնի հիման վրա ստեղծված կայանման ավտոմատացված ծառայությունը ներկայացվել է Mercedes-Benz թանգարանում
- Bosch ընկերությունը ստեղծել է պրոյեկտի ենթակառուցվածքը, իսկ Daimler-ը մշակել է ավտոմոբիլային տեխնոլոգիաները
- Առանց վարորդի կայանելու գործընթացը խնայում է ժամանակն ու նվազեցնում սթրեսի մակարդակը
Գերմանիա, Շտուտգարդ: Ձեռքով իրականացվող կայանումն արդեն անցյալում է: Շտուտգարդի Mercedes-Benz թանգարանի կայանատեղիում Bosch և Daimler ընկերություններն իրականացրեցին ավտոմեքենայի ավտոմատացված կայանումն իրական պայմաններում: Այժմ սմարթֆոնի օգնությամբ վարորդը կարող է ավտոմատ կայանել ավտոմեքենան անհրաժեշտ վայրում, չհետևելով ավտոմեքենայի ամեն մի շարժմանը: Mercedes-Benz թանգարանում իրականացված տվյալ պրոյեկտը հանդիսանում է աշխարհում առաջին ենթակառուցվածքային լուծումը ավտոմեքենայի ավտոմատացված կայանման ծառայության ոլորտում իրական պայմաններում վարորդի հետ կամ առանց նրա: 2018թ. սկզբին հաճախորդները կկարողանան փորձարկել տվյալ ծառայությունը թանգարանի կայանատեղիում:
Ավտոմատացված տեղափոխություն դեպի կայանատեղի և վերադարձ
Այժմ սմարթֆոնի և հատուկ բջջային հավելվածի օգնությամբ յուրաքանչյուր ցանկացող կարող է պատվիրել ավտոմեքենա: Ուղևորությունը սկսվում է, երբ առանց վարորդի ավտոմեքենան մոտենում է անհրաժեշտ վայր: Ավտոմեքենայի վերադարձը նույնպես հեշտ է` ուղևորն իջնում է ավտոմեքենայից կայանման հատուկ բաժնում և վերադարձնում է ավտոմեքենան բջջային հատուկ հավելվածի միջոցով: Երբ կայանման ինտելեկտուալ համակարգը ճանաչում է ավտոմեքենան, այն ինքնուրույն վերառադնում է դեպի նշված վայր:
Ավտոմատացված կայանումը դարձավ հնարավոր Bosch կայանման ենթակառուցվածքի ինտելեկտուալ համակարգի և Mercedes-Benz ավտոմոբիլային տեխնոլոգիաների շնորհիվ: Կայանման վայրում տեղադրված տվիչները վերահսկում են կայանման ուղին և մոտակա տարածքը` անընդհատ ուղղորդելով ավտոմեքենան: Ավտոմեքենայում առկա տեխնոլոգիաները թույլ են տալիս անվտանգ իրականացնել կայանման համակարգի հրահանգները և անհրաժեշտության դեպքում կանգնեցնել ավտոմեքենան: Կայանման ենթակառուցվածքի տվիչներն ու հաղորդակցական տեխնոլոգիաները մշակել է Bosch-ը: Daimler ընկերությունը տրամադրել է թանգարանի մասնավոր կայանատեղին և թեստային ավտոմեքենաները: Bosch-ի հետ համատեղ ընկերությունը կբարելավի ենթակառուցվածքի և տրանսպորտային միջոցի փոխհարաբերությունները և կկատարի սենսորային տեխնոլոգիաներում անհրաժեշտ փոփոխություններ:
Ավտոմատացված կայանելու գործընթացի աշխարհում առաջին թույլտվությունը
Պրեմիերային կհետևի թեստավորման և թողարկման շրջանը: Սկզբից ի վեր պրոյեկտը վերահսկվում էր տեղական իշխանությունների և TÜV Rheinland մասնագետների կողմից` կայանման տեխնոլոգիայի անվտանգության գնահատման նպատակով: Աշխարհում առաջին ավտոմատացված կայանման համար իշխանությունները պետք է տան վերջնական պատասխան 2018թ.: Այսպիսով` Bosch և Mercedes-Benz ընկերությունները կկարողանան ստուգել, թե ինչպես են մասնակիցները կարողանում օգտվել ավտոմատ կայանելու գործընթացից: Առկա կայանատեղիները նույնպես կարող են համալրվել նոր տեխնոլոգիաներով: Այն կապահովի կայանատեղիների առավել արդյունավետ օգտագործում` կլինի հնարավորություն 20% ավելի ավտոմեքենաներ տեղավորել նույն տարածքում:
Աղբյուր՝ www.bosch.ru