Bosch iDisc արգելակման սկավառակներ` օգնում են քաղաքում կրճատել պինդ մասնիկների արտանետումները շրջակա միջավայր
- Bosch ընկերության կառավարման անդամ պրն. Հոայզելը նոր արտադրանքի մասին: « iDisc-ը 2.0 տարբերակի արգելակման սկավառակ է: Շուկայում այս ապրանքի պոտենցիալը հսկայական է »:
- Վարելու ժամանակ պինդ մասնիկների արտանետումների 32% բաժին է հասնում արգելակման սկավառակներին և անվադողերին:
- Կարբիդ-վոլֆրամային ծածկույթի շնորհիվ iDisc-ը նվազեցնում է արգելակների մաշվածությունը և մեծանում է շահագործման անվտանգությունը:
- iDisc սկավառակների արտադրությունը սկսվել է 2017թ. նոյեմբերին եվրոպական ավտոարտադրողի համար:
- Ավտոմոբիլային արգելակման սկավառակների պահանջարկը 2016թ. կազմել է ավելի քան 330 մլն:
Գերմանիա, Շտուտգարդ: Պահապան հրեշտակներն ունեն բազում մարմնավորումներ: Նրանցից մեկը ափսեի չափով և մատի հաստության իդեալական կլոր արգելակման սկավառակն է: Դեռևս ABS և ESP համակարգերի, անվտանգության բարձիկների և այլ ֆունկցիաների ստեղծումից առաջ արգելակման սկավառակները մեծացնում էին վարելու անվտանգությունը և զգալի կրճատում արգելակման ուղին` դրանով իսկ խուսափելով մեծաթիվ ճանապարհա-տրանսպորտային պատահարներից: Սակայն այսօր կա ևս մեկ պատճառ, թե ինչու են արգելակման սկավառակները հայտնվել ուշադրության կենտրոնում: Պատճառը արգելակման փոշին է: Ճանապարհային երթևեկության ժամանակ պինդ մասնիկների արտանետումների մեծ մասի պատճառով առաջանում է ճանապարհային ծածկույթի, անվադողերի և արգելակման սկավառակների մաշվածություն: Վարելու ժամանակ պինդ մասնիկների արտանետումների 32% բաժին է հասնում արգելակման սկավառակներին և անվադողերին, և այդ ծավալի ուղիղ կեսը կազմում է արգելակման փոշին: Այսինքն արգելակման փոշու կրճատումը զգալիորեն կլավացնի օդի որակը մասնավորապես քաղաքում: Այդ իսկ պատճառով Bosch-ը ստեղծել է iDisc-ը: iDisc օգտագործման դեպքում 90 տոկոսով ավելի քիչ արգելակման փոշի է առաջանում: « iDisc-ը 2.0 տարբերակի արգելակման սկավառակ է: Շուկայում այս ապրանքի պոտենցիալը հսկայական է», պատմում է Bosch ընկերության կառավարման անդամ պրն. Հոայզելը: iDisc սկավառակների արտադրությունը սկսվել է 2017թ. նոյեմբերից եվրոպական ավտոարտադրողի համար:
iDisc-հեղափոխական արտադրանք արգելակման սկավառակների շուկայում
iDisc –ի յուրահատուկ բնութագիրը («і» տառը նշանակում է «նորարարական») կարբիդ-վոլֆրամային ծածկույթն է, որը հասանելի է միայն Bosch-ի գործարանում: Արտադրության տեխնոլոգիական հիմքը սովորական չուգունե արգելակման սակավառակն է: Սովորական սկավառակի փոխակերպման համար ֆրիկցիոն ծածկույթը ենթարկվում է մեխանիկական, ջերմային և գալվանացման մշակմ : Այս ամենը հսկայական գործընթացի միայն մասն է, որը մշակվել է Bosch մասնագետների կողմից երկար տարների ընթացքում: iDisc-ը երեք անգամ թանկ է սովորական չուգունե սկավառակներից և երեք անգամ էժան կերամիկականից: Արտադրման ծավալի մեծացման հետ մեկտեղ, հավանաբար, արժեքը նույնպես կնվազի: Պրն. Հոայզելը պատմում է, որ iDisc-ն ունի անհրաժեշտ ամեն բան չուգունե սկավառակներին փոխարինելու համար: Նման նորարարական արտադրանքը պարզապես չի կարող հանդիպել արգելքների, քանի որ արգելակման սկավառակների արտադրությունը գնալով մեծանում է: Ավտոմոբիլային արգելակման սկավառակների պահանջարկը 2016թ. ողջ աշխարհում կազմել է ավելի քան 330 մլն:
Ոչ մի ակոս ֆրիկցիոն ներդիրում և ոչ մի ժանգ
iDisc-ի օգտին են խոսում նաև մի շարք փաստեր: Բացի արգելակման փոշու զգալի նվազեցումից` կարբիդային ծածկույթը զգալիորեն բարձրացնում է շահագործման անվտանգությունը: Արգելակման արտադրողականությունը նման է կերամիկական սկավառակների արդյունավետությանը: Ինչպես և կերամիկական արգելակման սկավառակը` iDisc-ը բնութագրվում է բարձր կայունությամբ և դանդաղեցման արտադրողականության ցածր կորստով:
Մաշվածության արագությունը նույնպես զգալիորեն պակասել է: Կարբիդային ծածկույթի կայունության հետ պայմանավորված` iDisc-ի շահագործման ժամկետը երկու անգամ գերազանցում է սովորական սկավառակի շահագործման ժամկետից: Ֆրիկցիոն ծածկույթի վրա ակոսները բացառվում են: Քայքայման մասին նույնպես խոսք գնալ չի կարող, ինչը շատ կարևոր է հատկապես էլեկտրամոբիլների համար:
Կեղտոտ անվահեցը մնացել են անցյալում
Արգելակման սկավառակի փայլուն կարբիդային ծածկույթից հնարավոր չէ աչք կտրել: Մաշվածության և քայքայման հանդեպ կայունության շնորհիվ սկավառակները պահպանում են իրենց հրաշալի տեսքը նույնիսկ երկար տարիների շահագործումից հետո: Եվ ամենակարևորը` արգելակման փոշու կրճատում 90 տոկոսով: iDisc-ը բացառում է նաև անիվների պարբերաբար մաքրման անհրաժեշտությունը ագրեսիվ լվացող միջոցներով:
Աղբյուր՝ www.bosch.ru